ինձ թվում է, ինձ էլ հնարավոր է ոմանք չհասկանան, դրա համար մի երկու խոսք էլ ասեմ ...
Անահիտը ճիշտ է, ամեն մեկը անում է այն, ինչ ուզում է, ես նշել եմ արդեն դա: Ու մենք այստեղ պարզապես զրուցում ու մեր կարծիքն ենք արտահայտու, պետք չէ անցնել վիրավորանքների ...
հարգելիներս, խոսեմ իմ տեղը : ես չեմ ասում որ պետք չէ ոչինչ օգտագործել ... ես ասում եմ, որ ամեն ինչ չափի մեջ է գեցղեցիկ, ու պետք չէ անել այն, ինչի կարիքը բոլորովին էլ չկա ...
այ այստեղ ոմանք նշեցին որ միայն տուշ ու շրթներկ են օգտագործում ... դա ինձ ուրախացնում է, ես էլ եմ այդպես անում, ու բոլորովին պետք չի հիմարություններ քսել դեմքին, պարզապես նրա համար միայն որ դրանք ստեղծված են դեմքին քսելու համար ... հավատացեք, ոմանք հենց այդպես էլ անում են ... իսկ մի քանի տարի հետո զարմացած նայում հայելուն ու չեն հասկանում թե ինչպե՞ս եղավ որ մաշկը արդեն սկսել է փառամել ու այն չի ...
բայց սա ամենօրյա դեմքի մասին էր ...
տոն օրերին իհարկե (ինձ մոտ տարվա մեջ 4-5 օր )կարելի է մի քիչ ազատություն տալ ու ընդգծել այն ինչ տրված է մեզ ՝ օրինակ աչքերը, ինչը ես եմ անում, բայց էլի չափի մեջ, չնայած ես շատ տեն և մատիտ եմ օգտագործում, բայց այսքան ժամանակ ոչ մեկը ինձ չի ասել, որ վատ է ստացվել, հակառակը բոլորը հավանում են ու նշում որ ես բավականին փոխվել եմ, ու դա է կարևորը ՝ տարբերվել սովորական առօրյա տեսքից ... պետք է նշել որ դեմքս էլի մնում է առանց որևէ քիմիայի ՝ ոչինչ չեմ քսում ...
պետք է իմանալ որտեղ և ինչ է հարմար, դա նաև հագուստին է վերաբերվում ... շատ հայ աղջիկներ ջինսի հետ այնպիսի մի երեկոյան դիմահարդարում են անում , որ Ջենիֆեր Լոպեսը կնախանձեր ու միայն նրա համար որ ասենք քննության են գնալու, կամ սովորական դասի ...
մի խոսքով, պետք է տարբերակել և հասկանալ թե ինչը որտեղ և երբ է սազում ...
Էջանիշներ