ա՛յ, հարգեցի գրածդմի խոսքով, ես դեմ չեմ, ով ինչ ուզում է թող անի
ա՛յ, հարգեցի գրածդմի խոսքով, ես դեմ չեմ, ով ինչ ուզում է թող անի
Լավագույնն էն ա, երբ կինը կամ աղջիկը իրան էնքան պայծառ ու ներդաշնակ ա զգում , որ կոսմետիկայի կարիք չունի, սենց թե նենց ճառագում ա, հաճելի ա նայելը: Բայց դա հազվադեպա հաջողվում: Մյուս կողմից էլ կոսմետիկան հագուստի կամ սանրվածքի կամ զարդի պես մի բան ա. բնորոշում ա ճաշակը: Բյուրակնի ծայրահեղությունը՝ ոչ մի կոսմետիկ բիծ դեմքի վրա, իմ կարծիքով ուղղակի սկզբունք ա, այն չի կարող որոշել կոսմետիկ բծեր կրողների պարապությունը կամ գլխի պարունակությունը:
Թեման չեմ կարդացել, ժամանակ չկա
Ես կարծում եմ, որ կոսմետիկան որևէ արժանիք թեթևակի ընդգծելու կամ որևէ բնության սխալ թեթևակի թաքցնելու համար է: Ցավալի է, երբ աղջիկները չեն պահպանում կոսմետիկայի օգտագործման սահմանները: Երբ երեսին մի հատ էլ երես են սարքում մի քանի սմ հաստությամբ և տեղ-տեղ այդ մի քանի սմն թափվումա ծանրությունից:
Մի հատ ծանոթ աղջիկ ունեմ, որը պուդրան էր չարաշահում, իմ կոպիտ ձևով ասված խորհրդին հետևելով նա մի շաբաթ չօգտագործեց կոսմետիկա և... նա հիմա ընկեր ունի, ասեմ, որ դա նրան չէր հաջողվում մի քանի տարի
բայց արտասահմանում բավականին նորմալ են օգտագործւմ....Cassiopeia-ի խոսքերից
իսկ ես ուղղակի ալարում էլ եմ քսվել..... հետո մաքրելու մտքերը .....ուֆ.....
օգտագործում եմ միայն տուշ..... երբեմն անգույն շրթներկ, եթե չալարեմ..
նյարդերիս վրա ազդում է, որ բոլոր դասամիջոցներին կորսի աղջիկները քսվում են.....
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
չեմ գտնում, որ շպարվում են միայն թերությունները փակելու համար.
ես անձամբ օգտագործում եմ կոսմետիկա. ճիշտ է, մաշկիս ոչինչ չեմ քսում, բայց շատ եմ սիրում, երբ աչքերր քսված են լինում. շպարվում եմ ոչ թե ավելի գեղեցիկ լինելու համար, այլ որ ինձ տոնական զգամ, փոխված. դրանով նաև տրամադրությունս է բարձրանում.սիրում եմ հենց շպարվելու ընթացքը. այն ինչ-որ տեղ արվեստ եմ համարում. և կարծում եմ, որ եթե այդ պահին ցանկություն կա շպարվելու, կամ քեզ ինչ-որ տեղ փոխված զգալու, ապա չպետք է զսպել քեզ. մի օր դրա հավեսը ոնց էլ լինի կորում է. այնպես որ ,հերիք է անիմաստ տեղը մարդկանց քննադատել. այն էլ արտաքինը, ինչի քննադատումը ես միշտ անխելամտություն եմ համարել
դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Որ ասեմ աչքերդ շատ ես քսում, կնեղանա՞սAnul-ի խոսքերից
իհարկե չեմ նեղանա Արտ ջան, նամանավանդ որ դու ես ասում
ես փոքրուց այդ պրոբլեմն ունեցել եմ, երբ դպրոցում իմ բոլոր ուսուցիչները խոսում էին վրաս ` իբր աչքերս քսելու համար, բայց իմ աչքերին կոսմետիկայի նշույլ էլ չկար. չեմ ուզում դա գլուխ գովություն թվա, բայց իմ աչքերը բնականից շատ ընդգծված են, թարթիչներս էլ խիտ են ու երկար. կյանքում տուշ չեմ օգտագործել` չնայած քչերն են դրան հավատում. հիմա դու կասես, որ եթե աչքերս բնականաից ընդգծված են, էլ ինչու եմ ավելորդ քսում? կասեմ. նախ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ չեն շպարվում միայն ավելի գեղեցիկ դառնալու համար. ես աչքերս քսում եմ, որովհետև անչափ սիրում եմ հենց այդ պրոցեսը, կամ երբ քսելուց հետո ինձ ավելի տոնական եմ զգում, ավելի կանացի. տղաներին մի քիչ դժվար է այդ ամենը հասկանալ
դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ժողովուրդ, պետք չի ծայրահեղությունների մեջ ընկնել ու իրար վիրավորել։ Իմ կարծիքով, ոչ կոսմետիկա օգտագործողներն իրավունք ունեն չօգտագործողներին չխնամված կամ ո՛չ հմայիչ անվանելու, ո՛չ էլ չօգտագործողները օգտագործողներին պարապ, անլուրջ և այլն անվանելու։ Դա ամեն մարդու անձնական գործն է։ Մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ։ Ի վերջո, եթե մարդը ծաղրածուի պես ներկված դուրս է գալիս փողոց, ապա դա միմիայն նրա խնդիրն է, և եթե այդպես սխալ է, ապա դրանից միայն ինքն է տուժելու։ Եթե մարդն ընդհանրապես չի օգտագործում կոսմետիկա, ապա դա էլ է նրա անձնական գործը. եթե իրեն այդպես է լավ զգում, թող չքսվի։ Իսկ ինչ վերաբերում է տղաներին, ապա նրանց էլ ոչ ոք չի կարող ստիպել, որ սիրահարվեն, համբուրվեն, ընկերություն անեն կամ ամուսնանան դիմահարդարված աղջկա հետ, եթե իրենք չեն ուզում, և հակառակը։ Կյանքը ցույց է տալիս, որ և՛ դիմահարդարվողները, և՛ չդիմահարդարվողները արժանանում են ուշադրության և սիրո, այսինքն՝ գրավում են տղամարդկանց։ Այնպես որ կարիք չկա, որ այստեղ ամեն մեկը կրքոտ կերպով պաշտպանի իր տեսակետը՝ նսեմացնելով հակառակ տեսակետ կրողին։
Բյուր, իմ կարծիքով, դու ամենաշատն ես ծայրահեղությունների մեջ ընկնում՝ ասելով, որ դիմահարդարանք օգտագործող աղջիկները պարապ են, ուրիշ անելիք չունեն ու նրանց կյանքի նպատակը տղամարդկանց դուր գալն է։ Դրանից ավելի անհեթեթ հիմնավորում ու համապատասխան մարդկանց հասցրած վիրավորանք չէր կարող լինել։ Հուսով եմ, որ ինքդ էլ ես գիտակցում ասածիդ անտրամաբանականություն ու անհեթեթությունը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անուլ ջան, հուսով եմ, որ ինձնից էլ չես նեղանա, եթե ասեմ, որ դու իրոք աչքերդ շատ ես քսում, և դրանից անբնական տեսք են ստանում... Ի դեպ, խոսքը սև մատիտի մասին է, որը դու, իմ կարծիքով (և ոչ միայն իմ), մի քիչ չարաշահում ես։ Համոզված եմ, որ առանց այդ մատիտի կամ գուցե այն ավելի քիչ քսելու դեպքում դու շատ ավելի գեղեցիկ կլինես։ Հուսով եմ, որ չնեղացար։ Ուղղակի որ խոսք բացվեց, որոշեցի ես էլ իմ կարծիքն արտահայտեմ։Anul-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
հազիվ մեկը մի խելոք բան ասեց այս թեմայումUluana-ի խոսքերից
դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ճիշտ ես Uluana ջան: Ես այլևս չեմ շարունակի, թե չէ ես իմն եմ պնդելու Բյուրակնը իրանը ու այդպես էլ ընդհանուր հայտարարի չենք գալու: Մենակ մի բան էլ ասեմ էլի. եթե հեռուստացույց ես նայում դա չի նշանակում, որ անմակարդակ ես: Բյուրակնի գրածը ասելու բան չէր:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Բալի՛կ ջան, դու ես առաջինը փորձել վիրավորել:Բյուրակնի գրածը ասելու բան չէր:
Ա՛ն, ես դա ինձնից չեմ հորինում: Դիմահարարդարանք օգտագործող աղջիկներից շատերը (այդ թվում նա, ում վիրավորել եմ ու լա՛վ էլ արել եմ) նշել են, որ դիմահարդարվում են տղաներին դուր գալու մասին: Իսկ ընդհանրապես «պարապ, ուրիշ անելիք չունենալ» ասելով ես լրիվ ուրիշ բան եմ նկատի ունեցել: Դա չի նշանակում, որ ես, ասենք, եթե ուզեի շպարվել, ժամանակ չէի ունենա: Չէ՛, կունենայի: Այստեղ խնդիրն ավելի խորն է: Փորձեք ինքներդ հասկանալԲյուր, իմ կարծիքով, դու ամենաշատն ես ծայրահեղությունների մեջ ընկնում՝ ասելով, որ դիմահարդարանք օգտագործող աղջիկները պարապ են, ուրիշ անելիք չունեն ու նրանց կյանքի նպատակը տղամարդկանց դուր գալն է։ Դրանից ավելի անհեթեթ հիմնավորում ու համապատասխան մարդկանց հասցրած վիրավորանք չէր կարող լինել։ Հուսով եմ, որ ինքդ էլ ես գիտակցում ասածիդ անտրամաբանականություն ու անհեթեթությունը։
Ու կարդացեք նաև Բարեկամի գրածը:
Բայց եթե այդպես են ասել, դա դեռ չի նշանակում, որ դա նրանց կյանքի նպատակն է։ Բացի դրանից, հիմնվելով մի քանիսի կարծիքների վրա՝ չի կարելի վիրավորել բոլորին։Բյուրակն-ի խոսքերից
Ուրեմն գրիր այն, ինչ նկատի ունես, ոչ թե մի բան գրիր, բայց լրիվ ուրիշ բան նկատի ունեցիր։ Բան ունես ասելու, ուղի՛ղ ասա։Իսկ ընդհանրապես «պարապ, ուրիշ անելիք չունենալ» ասելով ես լրիվ ուրիշ բան եմ նկատի ունեցել: Դա չի նշանակում, որ ես, ասենք, եթե ուզեի շպարվել, ժամանակ չէի ունենա: Չէ՛, կունենայի: Այստեղ խնդիրն ավելի խորն է: Փորձեք ինքներդ հասկանալ։
Բարեկամի գրածը կարդացի, լրիվ համաձայն եմ իր հետ, շատ հստակ, ընկալելի ու ընդունելի է ինձ համար, ինչը չէի ասի քո գրածների մասին։Ու կարդացեք նաև Բարեկամի գրածը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուղիղ եմ ասում, ուղղակի կա՛մ դուք կպած չեք ուզում հասկանալ, կա՛մ ես լավ չեմ ձևակերպում:
«Պարապ» ասելով ես նկատի ունեի այն կանանց, որոնց կյանքում դատարկ բան կա, իրենք իրենց լիարժեք չեն զգում, դրա համար էլ կոսմետիկա են օգտագործում: Չնայած դու արդեն հակում ունես իմ գրառումները վիրավորական համարելու ու չհասկանալու: Այլևս վեճը չեմ շարունակում:Լավագույնն էն ա, երբ կինը կամ աղջիկը իրան էնքան պայծառ ու ներդաշնակ ա զգում , որ կոսմետիկայի կարիք չունի, սենց թե նենց ճառագում ա, հաճելի ա նայելը:
Հա, հաստատ լավ չէիր ձևակերպել, որովհետև «պարապ» բառը ոչ մի կապ չունի քիչ առաջ ասածիդ հետ։Բյուրակն-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ