User Tag List

Էջ 3 21-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 301 հատից

Թեմա: Կոսմետիկա՞, թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

  1. #31
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մարդը կյանքում նման այնքան թույների հետ է առնչվում... որ, իմ կարծիքով, մի կերպ կդիմանա այդ մի "հարվածին" էլ...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. #32
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Գիտես Բյուրակն տվյալ թեմայում քո արտահայտած մտքերից և ոչ մեկի հետ համաձայն չեմ և դրանք ինձ արդեն նյարդայնացնում են: Ես զարմանում եմ. դու համոզվա՞ծ ես, որ պատկանում ես իգական սեռին, թե՞ ինքդ էլ ես կասկածում: Համենայն դեպս ավելի լավ է շպարվել, քան առանց ինքն իրեն հայելու մեջ նայելու տնից դուրս գալ անցորդներին վախեցնելու նպատակով: Եթե ամեն մեկը քո պես մտածի ու՞ր կհասնենք: Մեր երկիրը կդառնա գազանանոց: Շպարվելը բոլորովին էլ վատ չէ: Ես կասեի հակառակը շատ ավելի լավ է, երբ տեսնում ես,որ դիմացինիդ մեջ կա ինչ-որ կանացիություն, որ նա ցանկանում է դուր գալ շրջապատին և հա՛ հենց տղաներին, որ նա իր կյանքում ունի ինչ-որ բանի հասնելու ձգտում: Ես ուղղակի չեմ հասկանում դու այսպես ես ասում, որ տեղի տղաներին դուր գաս, թե իրոք այդպես ես մտածում: Բա եթե ոչ տղաներին դուր գալու էլ ինչի՞ համար պետք է գեղեցկանալ: Շրթներկը իր մեջ ոչ մի թույն էլ չի պարունակում.ես դա օդից չեմ ասում ես նայել եմ համապատասխան հաղորդում: Իսկ եթե տղաներին դուր չի գալիս մեր կոսմետիկայի համը դա նրանց պրոբլեմն է: Ինձ էլ դուր չի գալիս նրանց շաբաթներով չսափրված դեմքը: Հա ու մեկ էլ ոչ բոլորն են շպարվում իրենց գեղեցկացնելու համար: Մեծամասամբ շպարվում են ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԳԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  3. #33
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Աիդա ջան քո հետ լիովին համամիտ եմ:

  4. #34
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Ծխախոտը նոր հանգցրած համբուրվող տղայի փոխանցած թույների համեմատ շրթներկը անմահական շյքարի համ ունի ... էլ չեմ ասում հոտի մասին
    Քանի անգամ եմ աղջիկներից լսել ՝ "ոնց որ էտ պահին մոխրամանի հետ համբուրվես " արտահայտությունը
    Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Գիտես Բյուրակն տվյալ թեմայում քո արտահայտած մտքերից և ոչ մեկի հետ համաձայն չեմ և դրանք ինձ արդեն նյարդայնացնում են:
    Դա քո խնդիրն է:
    Ես զարմանում եմ. դու համոզվա՞ծ ես, որ պատկանում ես իգական սեռին, թե՞ ինքդ էլ ես կասկածում:
    Այո՛, համոզված եմ: Իմ կարծիքով, իգական սեռին պատկանել-չպատկանելը շպարվել-չշպարվելով չի որոշվում:
    Համենայն դեպս ավելի լավ է շպարվել, քան առանց ինքն իրեն հայելու մեջ նայելու տնից դուրս գալ անցորդներին վախեցնելու նպատակով:
    Հայելու մեջ նայել-չնայելը շպարվել-չշպարվելու հետ կապ չունի:
    Եթե ամեն մեկը քո պես մտածի ու՞ր կհասնենք: Մեր երկիրը կդառնա գազանանոց:
    Արդեն գազանանոց է: Ի դեպ, մենակ Հայաստանում եմ տեսել, որ աղջիկները շպարվեն, մեկ էլ արտերկրում ռուս աղջիկներին (դե Ռուսաստանում վաղուց չեմ եղել, չեմ հիշում):
    Շպարվելը բոլորովին էլ վատ չէ:
    Իհարկե, վատ չէ նրանց համար, ովքեր անելիք չունեն:
    Ես կասեի հակառակը շատ ավելի լավ է, երբ տեսնում ես,որ դիմացինիդ մեջ կա ինչ-որ կանացիություն,
    Ամո՛թ այն աղջիկներին, որոնք շպարվելն է կանացի դարձնում:
    որ նա ցանկանում է դուր գալ շրջապատին և հա՛ հենց տղաներին, որ նա իր կյանքում ունի ինչ-որ բանի հասնելու ձգտում:
    Ցավակցում եմ այն աղջիկներին, որոնց կյանքի նպատակը տղաներին դուր գալն է: Հետո, եթե պետք է ես շպարված տեսքով տղաներին դուր գամ, ավելի լավ է դուր չգամ: Այդ դեպքում նրանց դուր կգամ ոչ թե ես, այլ սարքած մի դեմք: Իսկ եթե տղաներին դուր չեմ գալիս, դա արդեն նրանց խնդիրն է: Ես ինձ համար եմ ապրում, ոչ թե որևէ մեկին դուր գալու:
    Ես ուղղակի չեմ հասկանում դու այսպես ես ասում, որ տեղի տղաներին դուր գաս, թե իրոք այդպես ես մտածում:
    Չէ՛, տղաներին դուր գալու համար չեմ ասում: Միամտաբար ստացվեց, որ նրանց դուրը եկա:
    Բա եթե ոչ տղաներին դուր գալու էլ ինչի՞ համար պետք է գեղեցկանալ:
    Իսկ պե՞տք է գեղեցկանալ: Այսինքն, եթե դուք շպարվում եք, նշանակում է, որ ընդունում եք, որ այնքան էլ գեղեցիկ չեք: Ես այդպես չեմ մտածում իմ արտաքինի մասին, թեկուզ գեղեցկուհի էլ չեմ:
    Շրթներկը իր մեջ ոչ մի թույն էլ չի պարունակում.ես դա օդից չեմ ասում ես նայել եմ համապատասխան հաղորդում:
    Համապատասխան հաղորդումները հաճախ գովազդում են: Իրականում շատ էլ լավ պարունակում են: Ինձ համար հաղորդումները չափանիշ չեն:
    Իսկ եթե տղաներին դուր չի գալիս մեր կոսմետիկայի համը դա նրանց պրոբլեմն է:
    Հա՛, ճիշտ ես: Ըստ քո տրամաբանության, կարևորը կոսմետիկայի տեսքն է, ոչ թե համը:
    Հա ու մեկ էլ ոչ բոլորն են շպարվում իրենց գեղեցկացնելու համար: Մեծամասամբ շպարվում են ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԳԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
    Դե… պարապ մարդիկ ուզում են իրենց կանացիությունն ընդգծել, իսկ ոչ պարապ մարդկանց կյանքում շա՜տ ավելի կարևոր բաներ կան:

  6. #36
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Դե պարապ կանայք են միայն հագնվում, սանրվում, լվացվում ... իսկ կան խելացի կանայք , որոնց շատ ու շատ կարևոր գործեր են սպասում և նրանք նման անհեթեթ բաների համար ժամանակ չունեն
    Բյուր քանի որ դու չես շպարվում , ուրեմն պատկանում ես աշխարհի ամենախելացի կանանց շարքին , որոնց թիվն այնքան քիչ է ....( բարեբախտաբար)
    Կներես բայց քո ասածների մեջ տրամաբանություն ու ճշմարտացություն չեմ տեսնում , դու հիմա պարզապես հակաճառում ես ... տեղի չտալու / չզիճելու սկզբունքով
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  7. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից

    Շպարվելն ու անձնական հիգիենային հետևելը լրիվ տարբեր բաներ են: Այո՛, հագնվել, սանրվել, լվացվելուն պետք է ժամանակ տրամադրել, որովհետև դա անձնական հիգիենա է, որն անհրաժեշտ է: Քիչ չեն շպարված հայ աղջիկները, որոնք շաբաթը մեկ են լողանում, և ստիպված կիլոմետրերով հեռու ես փախչում նրանցից:
    Եթե տրամաբանություն ու ճշմարտացիություն չես տեսնում, դա արդեն քո խնդիրն է: Ես չեմ հակաճառում: Շպարվելը սխալ եմ համարել ու միշտ էլ սխալ կհամարեմ:

  8. #38
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Դա քո խնդիրն է:
    Ես չեմ ասում, որ քոնն է:
    Այո՛, համոզված եմ: Իմ կարծիքով, իգական սեռին պատկանել-չպատկանելը շպարվել-չշպարվելով չի որոշվում:
    Դե եթե խորանանք հա, բայց ես չեմ խորանում: Համենայն դեպս փոցոցով քայլելիս էդ խորությունը չի երևում: Ու ես մենակ շպարվելու համար չէի ասում:
    Հայելու մեջ նայել-չնայելը շպարվել-չշպարվելու հետ կապ չունի:
    դու կարայիր չապացուցեիր, որ չես շպարվում, ես հավատում եմ: Ասեմ, որ շպարվելու համար ամենաառաջին բանը ինչ պետք է անես դա քեզ հայելու մեջ նայելն է: Դե քեզ չեմ մեղադրում, որ չգիտես:
    Արդեն գազանանոց է: Ի դեպ, մենակ Հայաստանում եմ տեսել, որ աղջիկները շպարվեն, մեկ էլ արտերկրում ռուս աղջիկներին (դե Ռուսաստանում վաղուց չեմ եղել, չեմ հիշում):
    Դու ավելի լավ ա հեռուստացույց նայիր,
    Իհարկե, վատ չէ նրանց համար, ովքեր անելիք չունեն:
    Ասեմ, որ չեմ կարծում, թե կանանց 90% անելու բան չունի: Շպարվելը դրան չի խանգարում:
    Ամո՛թ այն աղջիկներին, որոնք շպարվելն է կանացի դարձնում:
    Դե դու մեկա չես հասկանա: ռուսնեը մի լավ խոսք ունեն, բայց չեմ ասի: Չեմ սիրում վիրավորել:
    Ցավակցում եմ այն աղջիկներին, որոնց կյանքի նպատակը տղաներին դուր գալն է: Հետո, եթե պետք է ես շպարված տեսքով տղաներին դուր գամ, ավելի լավ է դուր չգամ: Այդ դեպքում նրանց դուր կգամ ոչ թե ես, այլ սարքած մի դեմք: Իսկ եթե տղաներին դուր չեմ գալիս, դա արդեն նրանց խնդիրն է:
    Այդտեղ ցավակցելու բան չկա: Երևի քո շրջապատում բոլորն այնպես են շպարվում, որ ամբողջ դեմքը փոխվում է:դրա համար էդ կարծիֆին ես: Ասեմ, որ հիմնականում այդպես չի: շպարը դիմակ չի, որ ամբողջ դեմքդ փոխի: Եվ շպարի վրա ոչ ոք չի սիրահարվում:
    Չէ՛, տղաներին դուր գալու համար չեմ ասում: Միամտաբար ստացվեց, որ նրանց դուրը եկա:
    Շատ ուրախ եմ քեզ համար:
    Իսկ պե՞տք է գեղեցկանալ: Այսինքն, եթե դուք շպարվում եք, նշանակում է, որ ընդունում եք, որ այնքան էլ գեղեցիկ չեք: Ես այդպես չեմ մտածում իմ արտաքինի մասին, թեկուզ գեղեցկուհի էլ չեմ:
    Գիտես ծիծաղս եկավ, որ գրածդ կարդացի: էն էլ ո՞վ ու՞մ ասեր էլի:
    Հա՛, ճիշտ ես: Ըստ քո տրամաբանության, կարևորը կոսմետիկայի տեսքն է, ոչ թե համը:
    Առաջարկում ես կոսմետիկա գնելիս հերթով համը փորձե՞մ:
    Դե… պարապ մարդիկ ուզում են իրենց կանացիությունն ընդգծել, իսկ ոչ պարապ մարդկանց կյանքում շա՜տ ավելի կարևոր բաներ կան:
    տենց բերանդ լիքը ասում ես շա՜տ ավելի կարևոր բաներ կան կարաս ասես օրինակ էդ ինչ կա քո կարևոր կյանքում, որ շպարվող մարդու կյանքում բացակայում ա՞:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  9. #39
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Դե պարապ կանայք են միայն հագնվում, սանրվում, լվացվում ... իսկ կան խելացի կանայք , որոնց շատ ու շատ կարևոր գործեր են սպասում և նրանք նման անհեթեթ բաների համար ժամանակ չունեն
    Բյուր քանի որ դու չես շպարվում , ուրեմն պատկանում ես աշխարհի ամենախելացի կանանց շարքին , որոնց թիվն այնքան քիչ է ....( բարեբախտաբար)
    Իմ կարծիքով ամենախելացի կանայք նրանք են, ովքեր կարողանում են համատեղել հմայիչ կին ու խելացի կին հասկացությունները մի մարմնի մեջ: Անխնամ կինը չի կարող հմայիչ լինել: Տղաներն էլ ֆորումում գրում են, որ բացարձակապես առանց կոսմետիկայի, անխնամ դեմքն են գերադասում, ու շարունակում են ուշադրություն դարձնել խնամված արտաքինով աղջիկների վրա:
    Ne inducas in tentationem...

  10. #40
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Դե պարապ կանայք են միայն հագնվում, սանրվում, լվացվում ... իսկ կան խելացի կանայք , որոնց շատ ու շատ կարևոր գործեր են սպասում և նրանք նման անհեթեթ բաների համար ժամանակ չունեն
    Բյուր քանի որ դու չես շպարվում , ուրեմն պատկանում ես աշխարհի ամենախելացի կանանց շարքին , որոնց թիվն այնքան քիչ է ....( բարեբախտաբար)
    Կներես բայց քո ասածների մեջ տրամաբանություն ու ճշմարտացություն չեմ տեսնում , դու հիմա պարզապես հակաճառում ես ... տեղի չտալու / չզիճելու սկզբունքով
    Օրինակ, որը տրամաբանական չես համարում, այ սա՞.

    Ցավակցում եմ այն աղջիկներին, որոնց կյանքի նպատակը տղաներին դուր գալն է: Հետո, եթե պետք է ես շպարված տեսքով տղաներին դուր գամ, ավելի լավ է դուր չգամ: Այդ դեպքում նրանց դուր կգամ ոչ թե ես, այլ սարքած մի դեմք: Իսկ եթե տղաներին դուր չեմ գալիս, դա արդեն նրանց խնդիրն է: Ես ինձ համար եմ ապրում, ոչ թե որևէ մեկին դուր գալու:

    Չէ՛, լրիվ տրամաբանության ու ողջախոհության սահմաններում ա գտնվում:

  11. #41
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Դե դու մեկա չես հասկանա: ռուսնեը մի լավ խոսք ունեն, բայց չեմ ասի: Չեմ սիրում վիրավորել:
    Մի հատ նորից կարդա գրածդ, տե՛ս քանի անգամ ես վիրավորել: Նենց որ արխային էդ ռուսների խոսքնել կարայիր գրեիր ասես:

  12. #42
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Օրինակ, որը տրամաբանական չես համարում, այ սա՞.

    Ցավակցում եմ այն աղջիկներին, որոնց կյանքի նպատակը տղաներին դուր գալն է: Հետո, եթե պետք է ես շպարված տեսքով տղաներին դուր գամ, ավելի լավ է դուր չգամ: Այդ դեպքում նրանց դուր կգամ ոչ թե ես, այլ սարքած մի դեմք: Իսկ եթե տղաներին դուր չեմ գալիս, դա արդեն նրանց խնդիրն է: Ես ինձ համար եմ ապրում, ոչ թե որևէ մեկին դուր գալու:

    Չէ՛, լրիվ տրամաբանության ու ողջախոհության սահմաններում ա գտնվում:
    Կոնկրետ այդ մտքի դեմ ես ոչինչ չեմ արտահայտվել : Համաձայն եմ, որ եթե աղջիկը շպարվում է միայն տղաներին դուր գալու համար ( և դա է նրա կյանքի միակ նպատակը) ... կարող է համարվել դատարկագլուխ թեթևսոլիկ
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  13. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Դե եթե խորանանք հա, բայց ես չեմ խորանում: Համենայն դեպս փոցոցով քայլելիս էդ խորությունը չի երևում: Ու ես մենակ շպարվելու համար չէի ասում:
    Բայց մենք մենակ շպարվելու մասին ենք խոսում:

    դու կարայիր չապացուցեիր, որ չես շպարվում, ես հավատում եմ: Ասեմ, որ շպարվելու համար ամենաառաջին բանը ինչ պետք է անես դա քեզ հայելու մեջ նայելն է: Դե քեզ չեմ մեղադրում, որ չգիտես:
    Դու լրիվ սխալ հասկացար ասածս: Ես ոչ մի բան էլ չէի փորձում ապացուցել, այլ ուզում էի ասել, որ միայն շպարվելիս չէ, որ հայելու մեջ նայում ես: Երևի քեզ համար է այդպես: Երևի դու սանրվելիս կամ հագուստդ ուղղելիս հայելու մեջ չես նայում, հա՞:
    Դու ավելի լավ ա հեռուստացույց նայիր,
    Կներես, բայց ես դեռ այդ մակարդակի չեմ իջել, որ հեռուստացույց նայեմ (նկատի ունեմ մեզ մոտ ցուցադրվողը): Ավելի լավ է՝ դու նայիր, որ քո ուղեղը արդուկեն, ասեն, թե շպարվելը լավ է, շատ առողջարար և այլն:

    Ասեմ, որ չեմ կարծում, թե կանանց 90% անելու բան չունի: Շպարվելը դրան չի խանգարում:
    Դեմ չեմ: Շպարվելը կարող է հինգ րոպե տևել: Բայց զբաղմունք ունեցողներին դա պետք չէ:
    Դե դու մեկա չես հասկանա: ռուսնեը մի լավ խոսք ունեն, բայց չեմ ասի: Չեմ սիրում վիրավորել:
    Դու շատ փոքր ես ինձ վիրավորելու համար:
    Այդտեղ ցավակցելու բան չկա: Երևի քո շրջապատում բոլորն այնպես են շպարվում, որ ամբողջ դեմքը փոխվում է:դրա համար էդ կարծիֆին ես: Ասեմ, որ հիմնականում այդպես չի: շպարը դիմակ չի, որ ամբողջ դեմքդ փոխի: Եվ շպարի վրա ոչ ոք չի սիրահարվում:
    Ես բնավ էլ դա նկատի չունեի: Ես հենց այդ «նուրբ» շպարի մասին էի ասում: Դեմքիդ վրա մի ավելորդ բիծը հերիք է, որ արդեն քո դեմքը չլինի:

    Շատ ուրախ եմ քեզ համար:
    Պետք չէ ուրախանալ ինձ համար: Ուղղակի ուշադրությունդ ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ տղաներն իրենք են խոստովանում, որ շպար չեն սիրում: Այնպես որ, հարգելի՛ս, իզուր տեղը մի՛ չարչարվիր:
    Գիտես ծիծաղս եկավ, որ գրածդ կարդացի: էն էլ ո՞վ ու՞մ ասեր էլի:
    Իսկ դու ինձ տեսե՞լ ես: Չնայած դա կապ չունի: Կարևորը ես իմ արտաքինից գոհ եմ: Իսկ թե ինչ են մտածում քեզ նման չբավարարվածները, արդեն ինձ բոլորովին չի հետաքրքրում:

    Առաջարկում ես կոսմետիկա գնելիս հերթով համը փորձե՞մ:
    Չէ՛, էլի սխալ հասկացար: Երևի դու մտավոր ինչ-որ խնդիրներ ունես: Ես նկատի ունեի, որ հետաքրքիր է, որ ուզում ես, որ քո տեսքը տղաներին դուր գա, բայց քո համի մասին չես մտածում:
    տենց բերանդ լիքը ասում ես շա՜տ ավելի կարևոր բաներ կան կարաս ասես օրինակ էդ ինչ կա քո կարևոր կյանքում, որ շպարվող մարդու կյանքում բացակայում ա՞:
    Կներես, բայց դու էնքա՜ն փոքր ես էդ ամեն ինչը հասկանալու համար: Փոքր տարիրքով նկատի չունեմ… Ինքդ հասկացիր, թե ինչով:

  14. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Կոնկրետ այդ մտքի դեմ ես ոչինչ չեմ արտահայտվել : Համաձայն եմ, որ եթե աղջիկը շպարվում է միայն տղաներին դուր գալու համար ( և դա է նրա կյանքի միակ նպատակը) ... կարող է համարվել դատարկագլուխ թեթևսոլիկ
    Բա մի ժամ ի՞նչ եմ ասում: Ես բացի դրանից, ուրիշ հիմնավորում չեմ տեսել այստեղ: Գուցե կարողանաք շպարվելու համար այնպիսի պատճառ ասել, որ ես ասեմ, թե ճիշտ եք…
    Ինչ վերաբերում է խնամված լինելուն, կարող ես չշպարվել ու խնամված լինել: Դրանք բոլորովին նույնը չեն: Խնդրում եմ շպարվելը մի՛ շփոթեք անձնական հիգիենայի կանոնները պահելու հետ: Այո՛, պետք է դեմքն ամեն օր լվանալ, այո՛, պետք է ամեն օր լողանալ, պետք է սանրվել: Այս ամենն անելով թերևս կանայք ավելի խնամված կլինեն, քան շաբաթը մեկ լողանալով, բայց շպարվելով:

  15. #45
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոսմետիկա թե՞ գեղարարական անճաշակ նկարչություն

    ժողովուրդ, ի՞նչ կապ ունի տղային դուր գալ չգալը ... հազար տղա , հազար կարծիք, մեկին մի բան է դուր գալիս, մյուսին մեկ այլ ... խոսեք միայն ձեր ու ձեր շպարի մասին: եթե մեկին դուր է գալիս իր արածը,ապա ես ինքս դեմ չեմ, բայց եթե դեմքը շատ լավն է ու այդ շպարը միայն ավելորդություն է, ապա ի՞նչ իմաստ ավելորդ քիմիա պեմքին կրելու մեջ...չկարողացա էդպես էլ հասկանալ, ու չեմ էլ հասկանա երևի ...
    նամանավանդ, որ մեկ մեկ աղջիկները էն աստիճանի աբսուրդային տեսքի են հասցնում իրենց, որ ծաղրածուի դիմահարդարումից չես տարբերում ...
    ո՞վ է ասում որ չպեք է քեզ հետևես...պետք է, էն էլ ինչքան է պետք ... բայց ամեն օր ծաղրածուի դեմք ընդունելն էլ մի բան չի ...
    մի խոսքով, ես դեմ չեմ, ով ինչ ուզում է թող անի,իսկ ում պարզ չի թե ինչ կարծիք ունեմ այս թեմայի վերաբերյալ, թող կարդա իմ առաջին գրառումը ...

Էջ 3 21-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նկարչություն սկսնակների համար
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.06.2013, 20:37
  2. Որտեղ կարող եմ նկարչություն սովորել?
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.04.2010, 14:09
  3. Manon-ը «նկարչություն» բաժնի մոդերատոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 20.12.2007, 22:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •