User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,856
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ

    Մի անգամ ձայնագրման ստուդիաներից մեկում ֆիլմի կրկնօրինակման էի: Ձայնագրման ռեժիսորի հետ էլ արդեն նորմալ հարաբերությունների մեջ էի: Այդ օրը ինձ պետք էր մի բան ձայնագրել, որը հետագայում պետք է օգտագործեի հաղորդումներից մեկում: Եվ քանի որ տանը համապատասխան տեխնիկա չունեի, որոշեցի նրան ասել, հույս ունենալով, որ կօգնի և կթույլատրի ֆիլմից հետո իր մոտ արտահերթ, (իր ստուդիայի հետ կապ չունեցող) մի բան ձայնագրեմ, որպեսզի առավելագույն որակ ստանամ, որից հետո գցի flash-իս մեջ ու տա ինձ: Ասեց խնդիր չկա: Ձայնագրվեցի, վերջացրի և մտքումս մտածեցի, թե ինչպես «լավության տակից դուրս գամ»: Գնացի, կողքի խանութներից մեկից ինչ-որ բան գնեցի (կոնկրետ չասեմ, թե ինչ... բայց էնպիսի բան չէր, որ էսպես ասած ամոթ լիներ) և եկա ետ ու դա տալով նրան՝ շնորհակալություն հայտնեցի արած լավության համար: Որից հետո ինքը մի պահ զարմացած նայեց ու ետ տվեց դա ինձ, շատ վրդովված, ասելով, որ դեռ մարդկությունը չի վերացել և այլն և այլն...: Մի խոսքով, ինձ սխալ հասկացավ: Դրանից հետո մոտ 3 օր մտածում էի, կարո՞ղա նեղացելա.... ինչ ամոթ բան ստացվեց և այլն....
    Հետո վերջում պարզվեց, որ իրոք նեղացել էր:
    Հիմա բացածս թեմայի իմաստը այն է, որ ինչպե՞ս անես, երբ մեկը, որը քեզ հետ մոտիկ ու ընկերական հարաբերությունների մեջ չէ, և հանկարծ պահի բերումով ինչ-որ լավություն է անում: Լավության տակից ինչպե՞ս դուրս գաս.... էնպես, որ ոչ նա նեղանա, որ ինչ-որ շնորհակալական ժեստ չստացավ, կամ էլ հակառակը, ինչ-որ վերաբերմունք ցուցաբերես, բայց էլի նեղանա, համարելով դա արհամարական ինչ-որ բան: Ի՞նչ անել այս դեպքում: Եվ եթե նման դեպքեր ձեզ հետ պատահել են, պատմեք:

  2. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,247
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ

    Երբ մտերիմ մարդիկ են քեզ լավություն անում, երախտապարտ ես լինում նրանց, իսկ երբ անծանոթներն են լավություն անում, ոչ միայն երախտապարտ ես լինում, այլև մի տեսակ շոյվում ես նրանց արարքից: Կարծում եմ այդ դեպքում լավության տակից կարելի է դուրս գալ` ընդամենը անկեղծ "Շնորհակալություն" հայտնելով: Համենայն դեպս, իմ պարագայում, երբ ես որևէ անծանոթ մարդու հենց այնպես լավություն եմ անում, բացի "Շնորհակալությունից" ուրիշ ոչինչ չեմ սպասում:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,159
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ

    Համաձայնելով Leo_de_Gran–ի հետ՝ մի բան էլ ավելացնեմ։
    Նման դեպքերում, կարծում եմ, անմիջապես լավության տակից դուրս գալն իրոք մի քիչ տգեղ է։ Այդպես վարվելով՝ մարդու արած լավությունը կարծես վերածում ես գործարքի, առևտրի, այսինքն՝ «ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքով։ Ու ինքնին ստացվում է, որ լավություն կոչվածը, փաստորեն, հօդս ցնդեց... Իսկ մարդիկ սիրում են վայելել լավություն արած լինելու բերկրանքը, որից դու, այդպիսով, փաստորեն, զրկում ես նրանց։ Նման դեպքերում, եթե լավության տակ մնալը քեզ համար ինքնասիրության խնդիր է կամ նման մի բան (դե, կարող է, ասենք, այն մարդը, որից ստիպված ես եղել լավություն ընդունել, այնքան էլ քեզ դուր չի գալիս ու չես ուզում նրա նման մարդու լավության տակ մնալ), ապա կարող ես ուղղակի սպասել հարմար առիթի, երբ դու էլ իրեն պետք կգաս, կամ էլ թեկուզ առանց հատուկ պետք գալու, թեկուզ ինչ–որ աննշան առիթով ինչ–որ հաճելի բան անել նրա համար։ Իսկ լավագույն տարբերակն, իմ կարծիքով, պարզապես անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստակամ օգնելն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ

    Pay Forward ֆիլմն ո՞վ է տեսել:

    Ասե՞մ ոնց դուրս գաս լավության տակից: Դու էլ ուրիշին լավություն արա, և որպեսզի նա էլ քո լավության տակից դուրս գա, թող ուրիշին լավություն անի: Պատկերացնու՞մ ես՝ ինչ կստացվի: Աշխարհը կփոխվի:

  5. #5
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,247
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավության տակից ինչպե՞ս դուրս գամ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասե՞մ ոնց դուրս գաս լավության տակից: Դու էլ ուրիշին լավություն արա, և որպեսզի նա էլ քո լավության տակից դուրս գա, թող ուրիշին լավություն անի: Պատկերացնու՞մ ես՝ ինչ կստացվի: Աշխարհը կփոխվի:
    Շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է ասված: Լիովին համաձայն եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ սեր է։ Ինչպե՞ս տարբերել
    Հեղինակ՝ ԱզԲ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 06.01.2017, 02:59
  2. Ինչպե՞ս բոյ քաշել
    Հեղինակ՝ .N.a.R.e.K., բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 23.12.2011, 12:06
  3. Ի՞նչ ծրագրով կամ ինչպե՞ս
    Հեղինակ՝ Hda, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.12.2010, 22:40
  4. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56
  5. Ինչպե՞ս վարվել...
    Հեղինակ՝ Friend, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 27
    Վերջինը: 06.09.2007, 13:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •