Մեջբերում Arisol-ի խոսքերից
Որովհետև էդ տղեն էդ աղջկա տիպի աղջիկներին չի նայում, ինքը սենց ասած ՓլեյԲոյ ա, բաբնիկ ա ու շատ էլ լավ գիտի, որ բացի էդ աղջիկ ա հետ իր սեռական հոքսերը բավարարելուց ավել ոչինչ չի կարող լինել, բայց ոչ էլ ուզում ա էդ աղջկան օգտագործի նման մտադրություններով :

Սենց, որ նայում եմ ինձ թվում ա, թե էդ աղջիկն էնքան գիժ ա, որ նույնիսկ նման բան չի բացառվում
Պարզվում ա էսօր առավոտյան ժամը 9:30 զանգել ա, հրավիրել իրենց տուն, որ քրոջ հետ ծանոթանա : Էս գիժ ընկերս էլ գնացել ա, ասել ա, որ քունը տանում ա ու պարկել ա իրենց բազմոցին, իսկ էդ աղջիկն էլ կողքով նստել ա ու սկսել ա մեջքը մերսել, այնուհետև խնդրել ա, որ իրանն էլ մերսի , իսկ ընկերս էլ էնքան թույլ ա էդ կողմից, որ չի հրաժարվել ու մերսել ա : Ու՜ֆ, համ ուզում ա էդ աղջկանից ազատվի, համ էլ սենց ապուշ բաներ ա անում … Ասեցի, որ պետք չէր էլ հանդիպել, զանգերին պատասխանել, ասեց լավ, դե բայց… Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ
Ես արդեն սենց եմ հասկանում էդ պատմությունը: Դուք բոլորդ դրել եք աղջկան եք քննադատում, բայց իրականում քննադատելու սուբյեկտը տղան ա: Ինքը գնում ա մասաժ ա անում էդ աղջկան, էդ աղջիկը ինչ ուզում ա էդ տղեն անում ա, հետո էլ գնում ա ընկերներին ա պատմում ու իրան խեղճ ա ձևացնում: Իրականում ինքը պարծենում ա իրա ընկերների մոտ, պատմում ա՝ բա գիտե՞ք մի հատ աղջիկ կա ինձ ա սիրում, բայց ես իրան չեմ սիրում, ինքը սենց-նենց բաներ ա անում ինձ համար, իսկ ես ուշադրություն չեմ դարձնում: Բացարձակ զարմանալի չի լինի, եթե էդ աղջիկը սեքս առաջարկի ու էդ տղան ընդունի: Չնայած, կարծում եմ տղան առաջինը սեքս կառաջարկի: Բայց հետո կգա կասի՝ էդ աղջիկը ինձ սեքս առաջարկեց, դուք էլ գիտեք, ես տենց բաներից թույլ եմ, չկարեցա մերժեմ:
Եթե էդ տղեն էդ աղջկան չնայեր զանգերին չէր պատասխանի, եթե էդ տղեն թքած ունենար էդ աղջկա վրա, չէր գնա քրոջ հետ ծանոթության: