Սիրել եմ երկար տարիներ, սիրել եմ անպատասխան, կարծում էի, որ անպատասխան: Օր չկար, որ անց կացնեի առանց արցունք թափելու: Դասից գալիս էի տուն, երաժշտությունը միացնում ու .... տխուր օրեր էին: Չեմ կարող ասել, թե որ սերն է ավելի ուժեղ, բայց ես երբեք ոչ ոքի չեմ սիրի այնպես ինչպես նրան էի սիրում: Իմ տառապանքի պատճառը կարծում եմ այն էր, որ սերս թաքուն էր, այսինք նա դրա մասին չգիտեր. ինքնասիրությունս ինձ չէր ներում, նրան դա հայտնել և հետո եղբորս ընկերն էր սարսափելի ամաչում էի նրանից: Այսպես վեց տարի սիրեցի նրան, իսկ նտ շարունակում էր ինձ տանջել իր լռությամբ: Վերջիվերջո ինքս ինձ երդվեցի, որ նրան պետք է մոռանամ, որ եթե մի օր նա ինձ սիրի, անգամ նրան սիրելով պետք է մերժեմ, քանզի կարծում էի, որ նա, ով ինձ այդքան տառապանք է պատճառելարժանի չէ իմ սիրուն:: ևվ այսպես երդվեցի: Ինձ և իմ բոլոր ընկերուհիներին համոզում էի, որ նրան մոռացել եմ: Փորձում էի ուրիշ տղաների մեջ գտնել այն, ինյ նրա մեջ կար՝ չէր ստացվում: Պատմությանս վերջն այսպիսին է: Ես արդեն նշեցի, որ նա եղբորս ընկերն էր: Բոլորովին վերջերս եղբայրս ինձ ասում է, որ այդ տղան տարիներ շարունակ զգացմունք է ունեցել իմ նկատմամբ, բայց եղբորս հարգելով թաքուն է պահել՝ կարծելով,, թե իմ տարիքը նման խոսակցությունների համար հարմար չէր: Եղբայրս ինձնից հարցրեց, թե արդյոք ես նույնպես ինչ որ բան զգում եմ այդ տղայի նկատմամբ, հակառակ թեպքում նա նրան պետք է ասեր, որ մեր միջև ոչինչ էլ չի ստացվի: Կոկորդս պատռվում էր, երբ եղբորս ասում էի, որ ես լրիվ անտարբեր եմ այդ տղայի հանդեպ և ցանկություն չունեմ նրա հետ չփվելու: Սիրտս կարծես կիսվեց այդ պահին: Չէի հավատում, որ ես, նրան այդպես սիրելով, կարողանում եի նման պատասխան տալ: Չեք պատկերացնի իմ հովեվիճակը: Մտածում էի. « Իսկ միգուցե եղբայրս ձայնիցս զգաց, որ իմ խոսքերը կեղծ են»: Մի քանի օր նման անհեթեթություններով ինքս ինձ մխիթարում էի, սակայն այդպես էլ այդ տղան ինձ ոչինչ չասաց: Հիմա էլ գրում եմ ու հիշում ու սարսափելի տխրում: Միթե ինքնասիրությունս սիրուս հաղթեց: Հաղթեց, բայց մինչև այսօր տանջում է սիրտս: Աստծուց միայն մի բան եմ խնդրում նրան այլևս երբեք չտեսնեմ: Վատն այն է, որ հիմա երբ նրան վաղուց է ինչ չեմ տեսել, չեմ կարողանում հասկանալ՝ մոռացել եմ նրան, թե դեռ ոչ: Այդ է պատճառը, որ չեմ ուզում նրան տեսնել.վախենում եմ...
Ներեք երկար պատմությանս համար, հուսով եմ այն ձեզ շատ չձանձրացրեց: