Ես էլ չեմ հավատում: Սիրում են շատ, բայց մեկին սիրում են մինչև կյանքի վերջ, դրա համար ընտանիք են կազմում:Բայց որ մի անգամ են սիրում, դրան չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ:

Ես էլ չեմ հավատում: Սիրում են շատ, բայց մեկին սիրում են մինչև կյանքի վերջ, դրա համար ընտանիք են կազմում:Բայց որ մի անգամ են սիրում, դրան չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ:
«Մի փոքրիկ, գրեթե աննկատ ոստիկ սիրահարվել էր արեգակին: Նա շատ դժբախտ էր, որովհետև, ավա~ղ, սերն անպատասխան էր: Չէ՞ որ արեգակն այնքա~ն հրաշագեղ էր, որ գորշ ոստը չէր կարող գեթ ամենաչնչին ուշադրությանն արժանանալ: Ախր ոստն անբարետես էր ու անհրապույր: Իրավ, միանգամայն անհամապատասխան էին արեգակն ու ոստը:
Ոստն, ընդհակառակը, այդպես չէր մտածում: Սա համառ ու իր նպատակին հետամուտ մեկն էր: Նա ողջ ուժով ձգվում էր դեպի արևը, արմատները մխրճում էր հողի մեջ, վերցնում էր անհրաժեշտ սնունդն ու բարձրանում:
Հարկավ, այդպիսի համառությունը տվեց իր պտուղը: Անհրապույր ոստիկը աճեց, աճեց ու դարձավ գեղեցիկ լորենի: Հիմա ոչ ոք չէր հիշում անճոռնի ոստին:
Ահա թե ինչ է դարձնում մեզ սերը, նույնիսկ` անպատասխան:
Ինչի ես վատ ավարտի ձգտում, չեմ հասկանում
Հակառակը, արևը նրան օգնեց, որ բաձրանա, ուժ տվեց՝ անգամ չկռահելով նրա զգացմունքների մասին, իսկ ոստի սիրտը այրվում էր սիրուց, անհագ կարոտից:
…Աճեց, մեծացավ, այդժամ հասկացավ, որ նա միայն մաքուր ու ազնիվ սիրո շնորհիվ կարող էր այդքան բարձրանալ, նաև՝ իր սեփական աչքերում
Անցան տարիներ…նայում է հիմա իր փոքրիկ սոճիիկին, որ ճյուղերն անդադար ճոճում էր այս ու այն կողմ չարաճճիի պես, հետո ժպտում, քսմսվում հայրիկին, նայում է ու ուրախանում: Սիրո մեծ ուժը իրեն ստիպեց ապրել, հասնել այն ամենին, ինչ նա ունի, իսկ արևին, արևին չի մոռացել, ժպիիով ու միշտ ճյուղերը լայն բացած ընդունում է նրա ամեն մի շողքը, ոչ էլ նեղացած է նրանից. առանց արևի միգուցե երբեք չզգար էլ, որ սիրտ ունի ու թե ինչ է նշանակում իրապես սիրել,՝ անմնացորդ ու մաքուր![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Անպատասխան սեր – ԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶՄԵՌԻԻԻ, ՄԵռի, մեռի, ..............
...... չի մեռնում, ինքնա ինձ սպանում
աութսայդերների մեջ աութսայդեր
Ամենաահավոր երևույթներից ա անպատասխան սերը, որը դանդաղ ա անցնում ու էդ ընթացքում մարդուն ահավոր ոչ լիարժեքության զգացում ա առաջացնում.........![]()
անպատասխան սերը ինչպես գրեթե ցանկացած երևույթ ունի նաև դրական կողմեր եթե սովորել տեսնել և օգտագործել այդ կողմերը..
...
:Գիտես չեմ կարծում, որքան էլ, որ Արևն անտարբեր լինի, միևնույնն է, նա ոստանիկի մահը չի ցանկանա...
Կարծում եմ դեռ հակառակը, նա կանի ամեն հնարավորը, որպեսզի փոքրիշատե բարելավի, նրա կենսապայմանները, բայց ում են պետք այդ բարվոք կենսապայմանները... եթե չկա նա
Գուցե սա է թաքնված ասածիդ խորքում, իսկ մյուս կողմից, ոչ ոք չի կարող ասել կյանքն անկանխատեսելի է...
Բայց էլի ես չեմ հավատում, որ արևը նրա մահն էր ուզում![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաստվեր: 10.01.2008, 18:08:
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Կարևոր է , որ մարդ իր կյանքի ընթացքում գոն մեկ անգամ սիրի. թեկուզ անպատասխան....
Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ