Լիովին համաձայն եմ քեզ հետ: Պարզապես երիտասարդ տարիներում էնքան են շտապում ճաշակել այդ զգացմուքնը , որ շատ հաճախ հրապուրվածությունը, համակրանքը և նմանատիմ զգացմունքները շփոթում են սիրո հետ : Իմ կարծիքով սիրահարվածությունը համակրանքին հաջորդող զգացմունքն է և դեռևս չհասունացած սերը, որը կարող է սիրո վերածվել կամ էլ չվերածվել : Անպատասխան սերը չի կարող փոխադարձ սիրուց ուժեղ լինել, քանի որ , ինչպես արդեն ասաց Բյուրակնը , այն սնուցման կարիք է զգում : Չստանալու դեպքում աստիճանաբար հյուծվում է ու մեռնում : Բայց այդ մեռնելու ընթացքը շատ ցավագին է լինում , դրա համար էլ հետագայում ( երբ երջանիկ ես կամ հանգիստ ) համեմատելով , թվում է թե անպատասխան սերն էր ամենաուժեղը : Որովհետև մարդուն բնորոշ է չունենալու ու արդեն կորցնելու դեպքում իսկական արժեքը գիտակցելkiki-ի խոսքերից
Եվ իհարկե չմոռանամ ավելացնեմ , որ դա ինչպես միշտ խիստ անհատական հարց է
Ոնց չեմ սիրում էս սիրո մասին խոսակցություններում մասնակցել , բայց դե էս վերջերս ... չի ստացվում կողքով անտարբեր անցնել
Էջանիշներ