Գուցե անպատասխան սիրո դեպքում տառապանքն է շատ, բայց կարծում եմ, որ սիրո ուժգնությունը փոխադարձ կամ անպատասխան լինելու հետ կապ չունի։ Ու հաստատ շատ կամ քիչ տառապելով չի որոշվում։
Դասեր քաղելու առումով էլ համաձայն չեմ։ Դժվարանում եմ պատկերացնել, թե որևէ դաս կարելի է քաղել անպատասխան սիրուց։ Ինչպես արդեն Բյուրակնը նշեց, անպատասխան սիրո պատճառով հաճախ ուժեղ հոգեբանական տրավմաներ են լինում, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում հետագա կյանքի վրա։