Արևը նրան օգնեց, որ բաձրանա, ուժ տվեց՝ անգամ չկռահելով նրա զգացմունքների մասին, իսկ ոստի սիրտը այրվում էր սիրուց, անհագ կարոտից:
…Աճեց, մեծացավ, այդժամ հասկացավ, որ նա միայն մաքուր ու ազնիվ սիրո շնորհիվ կարող էր այդքան բարձրանալ, նաև՝ իր սեփական աչքերում

Անցան տարիներ…նայում է հիմա իր փոքրիկ սոճիիկին, որ ճյուղերն անդադար ճոճում էր այս ու այն կողմ չարաճճիի պես, հետո ժպտում, քսմսվում հայրիկին, նայում է ու ուրախանում: Սիրո մեծ ուժը այն ոստին ստիպեց ապրել, հասնել այն ամենին, ինչ նա ունի, իսկ արևին, արևին չի մոռացել. ժպիտով ու միշտ ճյուղերը լայն բացած ընդունում է նրա ամեն մի շողը, ոչ էլ նեղացած է նրանից. առանց արևի միգուցե երբեք չզգար էլ, որ սիրտ ունի ու թե ինչ է նշանակում իրապես սիրել,՝ անմնացորդ ու մաքուր

Էջանիշներ