Չնայած ես մեծ կենսափորձ չունեմ, հատկապես այս հարցում` այնուամենայնիվ իմ կարծիքով ՍԵՐը չի կարող միակողմանի լինել, ըստ իս` այդ միակողմանի սեր կոչվող զգացմունքը ինքնախաբեության, ինքն իրեն տանջելու, գուցե և ինչ-որ բաց լրացնելու միջոց է, ուրիշ ոչինչ: Իսկ ինչ վերաբերում է <ուժեղ> կամ <թույլ> սեր տարբերակմանը, իմ կարծիքով այն չի կարող գոյություն ունենալ հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ կարելի է սիրել մեկին կամ չսիրել: Դա չի կարող լինել ուժեղ կամ թույլ: Այլ խեսքով` <թույլը> սիրո աղավաղված տարբերակն է: Թեմայից չշեղվելու համար ավելացնեմ նաև, որ սերը պատկերավոր լինելու համր կարելի է համեմատել ռուսերեն
очки, штаны, ножницы և մի շարք այլ նման բառերի հետ, որոնք չունեն եզակի թիվ: Հենց նույն կերպ էլ ՍԵՐը զգացմունք է երկուսի համար:![]()
![]()
Էջանիշներ