Մեջբերում Esmeralda-ի խոսքերից Նայել գրառումը
Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...
ավելի ուժեղ չեք կարող ասել... սիրում են միշտ յուրօրինակ, ամեն անգամ տարբեր ձևով, ու բոլորին միշտ թվում է, թե իրանց սերը ամենաուժեղն ու ամենա ամենան է, ու որ երբեք ու ոչ ոք իր չափ չի սիրի...

Մեջբերում Hambik-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկական սիրո անպատասխան լինելը ես կհամեմատեի մահվան, իսկ ոչ իսկականը՝ խորը վիրավորվելու հետ:
իսկական ու ոչ իսկական սերը ո՞րն է…
Սերը կամ կա, կամ էլ չկա... չի լինում իսկական ու ոչ իսկական սեր, նույնն է, որ ասեք կիսով չափ եմ սիրում, սիրում եմ մենակ էն ժամանակ երբ ինձ նվերներ է անում և ա.յլն... Սերը մեկն է... ուղղակի աըն ոչ բոլորն են զգացել...