Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ: Նա ուզեց, բայց չկարողացավ, ձգտեց, բայց չհասավ, որովհետև արևը չէր ուզում, որ նա աճեր, ու անհայտացավ արևը, և եկավ անձրև: Ոնտը խոնավեց, փտեց և մահացավ: Որովհետև արևն էր այդպես ուզում:
Ինչի ես վատ ավարտի ձգտում, չեմ հասկանում
Հակառակը, արևը նրան օգնեց, որ բաձրանա, ուժ տվեց՝ անգամ չկռահելով նրա զգացմունքների մասին, իսկ ոստի սիրտը այրվում էր սիրուց, անհագ կարոտից:
…Աճեց, մեծացավ, այդժամ հասկացավ, որ նա միայն մաքուր ու ազնիվ սիրո շնորհիվ կարող էր այդքան բարձրանալ, նաև՝ իր սեփական աչքերում
Անցան տարիներ…նայում է հիմա իր փոքրիկ սոճիիկին, որ ճյուղերն անդադար ճոճում էր այս ու այն կողմ չարաճճիի պես, հետո ժպտում, քսմսվում հայրիկին, նայում է ու ուրախանում: Սիրո մեծ ուժը իրեն ստիպեց ապրել, հասնել այն ամենին, ինչ նա ունի, իսկ արևին, արևին չի մոռացել, ժպիիով ու միշտ ճյուղերը լայն բացած ընդունում է նրա ամեն մի շողքը, ոչ էլ նեղացած է նրանից. առանց արևի միգուցե երբեք չզգար էլ, որ սիրտ ունի ու թե ինչ է նշանակում իրապես սիրել,՝ անմնացորդ ու մաքուր