էլի՞ սկսեցիք վախացնել էս մարդկանց , էն էլ գիշերվա կեսին ...
էլի՞ սկսեցիք վախացնել էս մարդկանց , էն էլ գիշերվա կեսին ...
Հովո, էլ մի սկսի ցինիկանալ։Մասսագետ-ի խոսքերից
Այստեղ դա հեչ տեղին չի։
Աիդա, ես էլ եմ համաձայն վերը նշված կարծիքներին. միայն ավելացնեմ, որ, ինձ թվում է, քո՝ այդ տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների, ինչպես նաև նրա՝ քո նկատմամբ ունեցած զգացմունքների հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է, որ դուք ինչ-որ կերպ հանդիպեք, նկատի չունեմ առանձին, ուղղակի աշխատես այնպես անել, որ նրան տեսնես, թեկուզ, ասենք, գա ձեր տուն՝ եղբորդ մոտ։ Կարծում եմ՝ հիմա արդեն, նրան տեսնելով, ավելի լավ կկարողանաս գլուխ հանել սեփական զգացմունքներիցդ, ինչպես նաև կհասկանաս՝ նա քո նկատմամբ զգացմունքներ ունի թե ոչ։ Քանի որ ինքդ ասացիր, որ ձեր վերջին հանդիպումից հետո երկար ժամանակ է անցել, շատ հնարավոր է, որ քո զգացմունքները փոխված լինեն, այսինքն՝ պարզվի, որ նրա նկատմամբ այլևս չես զգում այն, ինչ զգում էր նախկինում։ Նման դեպքերում հաճախ են մարդիկ տառապում՝ կարծելով, թե դեռ սիրում են, իսկ իրականում զգացմունքն արդեն վաղուց հօդս է ցնդած լինում, բայց քանի որ տվյալ մարդուն երկար ժամանակ տեսած չեն լինում, բնականաբար, ապրում են միայն իրենց զգացմունքի մասին ունեցած հիշողություններով՝ սխալմամբ այդ հիշողությունը արդեն գոյություն չունեցող զգացմունքի տեղ դնելով։ Իսկ երբ երկար ժամանակ հետո հանդիպում են իրենց վաղեմի սիրոն, նոր միայն զգում են, որ այն զգացմունքն արդեն պատմություն է։ Ես, իհարկե, չեմ ասում, թե պարտադիր այդպես պետք է լինի, բայց դա բավականին տարածված երևույթ է։ Այնպես որ, աշխատիր հնարավորինս շուտ պարզել ամեն ինչ, որպեսզի անտեղի չտառապես։Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.10.2006, 10:12:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որովհետև էդ տղեն էդ աղջկա տիպի աղջիկներին չի նայում, ինքը սենց ասած ՓլեյԲոյ ա, բաբնիկ ա ու շատ էլ լավ գիտի, որ բացի էդ աղջիկ ա հետ իր սեռական հոքսերը բավարարելուց ավել ոչինչ չի կարող լինել, բայց ոչ էլ ուզում ա էդ աղջկան օգտագործի նման մտադրություններովՄասսագետ-ի խոսքերից
:
Սենց, որ նայում եմ ինձ թվում ա, թե էդ աղջիկն էնքան գիժ ա, որ նույնիսկ նման բան չի բացառվումՄասսագետ-ի խոսքերից
![]()
![]()
Պարզվում ա էսօր առավոտյան ժամը 9:30 զանգել ա, հրավիրել իրենց տուն, որ քրոջ հետ ծանոթանա
: Էս գիժ ընկերս էլ գնացել ա, ասել ա, որ քունը տանում ա ու պարկել ա իրենց բազմոցին, իսկ էդ աղջիկն էլ կողքով նստել ա ու սկսել ա մեջքը մերսել, այնուհետև խնդրել ա, որ իրանն էլ մերսի
, իսկ ընկերս էլ էնքան թույլ ա էդ կողմից, որ չի հրաժարվել ու մերսել ա
: Ու՜ֆ, համ ուզում ա էդ աղջկանից ազատվի, համ էլ սենց ապուշ բաներ ա անում
… Ասեցի, որ պետք չէր էլ հանդիպել, զանգերին պատասխանել, ասեց լավ, դե բայց… Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես չգիտեմ էլ, թե ինչ ասեմ
…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Ես, եթե տղա լինեի էդ աղջկան լավ էլ կօգտագործեի: Եթե մարդ ինքը իրան չի հարգում ու իրան թույլ ա տալիս նման բաներ էլ ուրիշները խի պետքա իրան հարգեն:ոչ էլ ուզում ա էդ աղջկան օգտագործի նման մտադրություններով
Ինչ գիտեք կարողա էդ աղջկա ուզածն էլ հենց դա է:շատ էլ լավ գիտի, որ բացի էդ աղջիկ ա հետ իր սեռական հոքսերը բավարարելուց ավել ոչինչ չի կարող լինել
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Նարե ջան, ոչ մի զարմանալի բան չկա։ Հենց այդպես են «շուստրի» աղջիկները կնամոլ տղաներին «կապում»։Arisol-ի խոսքերից
Դե, քանի որ նրանց մեծ մասն էլ առանձնապես դեմ չի լինում «կապվելուն», ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես աղջիկն է պլանավորած լինում։ Չնայած երբեմն այդպիսի աղջիկներն այնքան հմուտ են լինում իրենց գործում, որ ոչ կնամոլներն էլ են ընկնում նրանց թակարդը՝ հաճախ նույնիսկ առանց դրա մասին կասկածելու...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նարեի գրած պատմությունը մի տեսակ խորթ էր իմ մտածելակերպի համար… քանի խորանում եմ աղջիկ-տղա հարաբերությունների մեջ՝ այնքան նոր բաներ եմ հայտնաբերում ու ավելի հիասթափվում ու հուսախաբ լինում… մեկ-մեկ նույնիսկ սկսում եմ մտածել՝ որ երբևէ չեմ գտնի ինձ հարմար աղջկա այն պարզ պատճառով, որ Նա չկա… նման տարօրինակ բաներ… Լաց լինելու ցանկություն ունեմ այս պահին… չգիտեմ պատճառը…
Արխային, հասատ կգտնես, ես էլ էի առաջ քո նման մտածում... հիմա, որ հիշում եմՀովսեփ-ի խոսքերից
![]()
Սրտիս խորքում արխային եմ Հայկ ջան, բայց այնպիսի բաներ եմ տեսնոմ ու լսում, որ…HaykMan-ի խոսքերից
Մի հուսահատվի, վատագույնը դեռ առջևում է (Ֆիլանդեռ Չեիզ Ջոնսոն)Հովսեփ-ի խոսքերից
Հովսեփ ջան, կարծում եմ՝ այդպիսի զգացողություն բոլորն էլ ունենում են, ընդ որում ոչ միայն կոնկրետ տարիքում։ Ամեն մի հերթական հիասթափություն կամ հուսախաբություն քո միակին գտնելու անհնարինության զգացողություն է առաջացնում, բայց դա անցողիկ է։ Ինչ էլ պատահի, միևնույն է, էլի կգա ժամանակ, երբ կհավատաս, որ դա հնարավոր է։Հովսեփ-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես արդեն սենց եմ հասկանում էդ պատմությունը: Դուք բոլորդ դրել եք աղջկան եք քննադատում, բայց իրականում քննադատելու սուբյեկտը տղան ա: Ինքը գնում ա մասաժ ա անում էդ աղջկան, էդ աղջիկը ինչ ուզում ա էդ տղեն անում ա, հետո էլ գնում ա ընկերներին ա պատմում ու իրան խեղճ ա ձևացնում: Իրականում ինքը պարծենում ա իրա ընկերների մոտ, պատմում ա՝ բա գիտե՞ք մի հատ աղջիկ կա ինձ ա սիրում, բայց ես իրան չեմ սիրում, ինքը սենց-նենց բաներ ա անում ինձ համար, իսկ ես ուշադրություն չեմ դարձնում: Բացարձակ զարմանալի չի լինի, եթե էդ աղջիկը սեքս առաջարկի ու էդ տղան ընդունի: Չնայած, կարծում եմ տղան առաջինը սեքս կառաջարկի: Բայց հետո կգա կասի՝ էդ աղջիկը ինձ սեքս առաջարկեց, դուք էլ գիտեք, ես տենց բաներից թույլ եմ, չկարեցա մերժեմ:Arisol-ի խոսքերից
Եթե էդ տղեն էդ աղջկան չնայեր զանգերին չէր պատասխանի, եթե էդ տղեն թքած ունենար էդ աղջկա վրա, չէր գնա քրոջ հետ ծանոթության:
Հովոյի խոսքերում ինչ որ ճիշտ բան կա, բայց իմ կարծիքով էդ աղջիկը հեչ էլ մեղք չի էն պատճառով, որ իրեն դա ձեռք է տալիս: եթե մտածեր որ ամոթ է, կամ իրեն համար վատ, ապա չեր անի նման բան, հիմա եթե ուզում է, նրա գործն է , համենայն դեպս մենք չենք դատավորը ...ստացվում է, ոչ մեկն էլ տուժված չի, ու հետևաբար ոչ մեկն էլ մեղավոր չի...հա բայց ինչու՞մ մեղավոր ... բոլորդ քննարկում եք աղջկա մեղքը, բայց ինչի համա՞ր, ես էլ չհասկացա ... եթե տղան ընկերուհի չունի, կամ ամուսնացած չի, ապա աղջիկը ունի բոլոր իրավունքները գայթակղելու սիրած տղային...թե ինչպե՞ս, այ դա արդեն նրա խնդիրն է ...
բայց լավ էլ շյուստրի աղջիկ է երևում ...մոլոդեց, ոչ բոլորը նման բան կանեին ...
Նարե ջան, դու էլ մի շատ մտածի, թող իրանք իրանց հարցերը լուծեն, դու կապ չունես, ավելի լավա ոտքդ բուժի ...
Ես էլ եմ կարծում, որ տվյալ դեպքում այդ երկուսից ոչ մեկն էլ խղճահարության կարիք չի զգում։ Աղջիկը փորձում է գայթակղել, տղան էլ, կարծես թե այնքան էլ դեմ չի, այլապես իրեն բոլորովին այլ կերպ կպահեր։ Էլ ի՞նչ եք ուզում նրանցից։ Լրիվ արժանի են իրար։ Հետագայում էլ խնդիրներ ունենալու դեպքում երևի ոչ մեկը մյուսին մեղադրելու իրավունք չի էլ ունենա, քանի որ երկուսի կողմից էլ, ինչքան հասկացա, պատասխանատվությունը իսպառ բացակայում է, և հարաբերություններն էլ ձևավորվում են համապատասխան հիմքերի վրա...![]()
Օ՜ֆ, էս ինչ շատ փիլիսոփայեցի...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ ջա՛ն, ես չեմ ասում, թե էդ ընկերս մեղք ա, իսկ էդ աղջիկը մեղավոր ա և նման բաներ: Ես ինքս բա հենց էդ եմ ասում էլի, որ ընկերս հիմար քայլեր ա անում… Բայց երեկ զրուցեցի հետը, զգուշացրեցի, թե ինչ հետևանքներ կարող են լինել, մի քիչ վախեցրի
ու նենց էր լրջացել, մտածմունքների մեջ էր
: Դե տեսնենք հետո ինչ կլինի էլի
:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
... Ես , ճիշտն ասած, սկսեցի կասկածել ... կասկածել նրանում, որ այդ տղան էդպիսի աղջիկների չի նայում ... Միգուցե չի նայում, բայց գնում է ծանոթանալու քույրիկի, հետագայում նաև ապերիկի, մամայի, պապայի հետ ... Եթե իրոք չուզեր, հեռու կմնար ... ԻՄԽՈArisol-ի խոսքերից
Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ