Իսկ քրիստոնեությունը միանշանակ դեմ է մեռելպաշտությանը… Հա, գիտեմ՝ հիմա կասեք, որ ասվում է, հող էիր, հող դարձար, բայց կարծում եմ գաղտնիք չի, որ Աստվածաշնչում ամեն ինչ չի, անգամ շատ քիչ բան է, որ պետք է բառացի հասկանալ, ես դարերով փտելու ու վերանալու տեղը կողմ եմ, միանգամից ու ավելի հիգենիկ արվի այդ արարողությունը, վերջում էլ կխնդրեմ, որ փոշին թաղեն հողի մեջ, ու հողեղեն լինելով կրկին դառնամ հողի մի մասնիկ…
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Վերջերս մի պաշտոնյայի հետ զրուցում էինք էս թեմայից։ Ու ինքը շատ ճիշտ էր, որ Հայաստանում մոտակա տասնամյակում դիակիզարան ունենալը ռեալ չէ։ Պատճառը այն է, որ գերեզմանի բիզնեսը բավական շահութաբեր է։ Դե ինքներդ էլ գիտեք, որ էսօր Երևանում գերեզմանի մեկ քառակուսի մետրը հավասար է անշարժ գույքի գներին։
Էնպես որ կրոն մրոն դրանք սաղ սուտ բաներ են տվյալ պարագայում։ Ուղղակի ոմանց ձեռ չի տալիս ու վերջ![]()
Ժառ, ես խոստանում եմ, եթե ինձ որոշեն թաղել, էնքան նիտրոգլիցերին խմել, որ հերձմանս ժամանակ մորգը ֆրանկենշտեյնի մանկապարտեզ դառնա)))
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տո ինձ թաղեք պրծեք, էլի... Հանկարծ չվառեք, ախպոր պես...
Մի կորած տեղ, սարերում, որ տեղի փող չտաք, առանց դագաղի ու զիզիբիզիությունների, որ ոչ ծախս անեք, ոչ էլ իմ ու հողի ջերմ շփումը անորոշ ժամանակով հետաձգեք։
Եթե հանկարծ, մարդ ես, էսօր ինձ հետ մի բան լինի, խնդրում եմ էս գրառումս որպես կտակ ընդունել։ Մամայիս էլ կասեք, հա՞...Գնացի...
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Լուրջ տենց են անում?Ես էլ գիտեի գետն են լցնում մոխիրը կամ քամուն են տալիս (դե մի քիչ պահում են` մասունք է)
Բա եկեղեցին քանի ու քանի սրբի մասունք է պահում: ՄԵր եկեղեցին "աջ"-երի մի հատ կարգին հավաքածու ունի (մեջներն էլ կյարգին մուտանտ ձեռքեր կան` 4 ֆալանգով, թերհաս)
Դիակիզումը ոչ մի կերպ չի հակասում քրիստոնեական կանոններին` ցույց տվեք Աստվածաշնչում նման տողեր: Չվառելու կանոնն ավելի շատ ժողովրդական սովորույթ է: Պատմագիտական փաստերով մեր ժողովուրդը արդեն շաատ վաղուց չի վառում իր մահացածներին:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ինչքան ես գիտեմ, խնդիրը նրանում է, որ ահեղ դատաստանի օրը Աստված մեռյալների հարություն է խոստանում - այդ պարագայում "դժվարություններ" են առաջանում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
հովարս (02.02.2012)
Բա քանի ու քանի սրբերի են կրակի վրա վառել? Փաստորեն ով որ մահացել է հրդեհի կամ մի այլ կրակի աղբյուրի պատճառով այրվելով, շանսերը քչանում են?
Ամեն դեպքում դա հիմնավորում չէ, նույնիսկ հակառակը` հակաքրիստոնեականա է (Աստված ամենակարող է, ասել է "հարություն կառնեն", ուրեմն կտա հարույթունը` անկախ վիճակից)
Lion ձյա, որքանով ես եմ հիշում մեր նախնիները նույնպես դիակիզումը կիրառել են, սակայն դրա պրակտիկան դադարել է գրեթե մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերից (Հայկենց վախտով) Չնայած դրան այն գործնականում վերջնականապես դադարել է նույնիսկ քրիստոնեույթուն ընդունելուց մի 100-150 տարի հետո: Բայց այս վեջին 3000 տարիների ընթացքում գերիշխող է եղել հուղարկավորությունը, նույնիսկ կարասային թաղումներ էին անում:
Մեր ժողովրդի համար դարեր ի վեր մեծ խորհուրդ և արժեք են ունեցել նախնյաց շիրիմները: Պատահական չէ, որ հայերի դիմադրության ուժը թուլացնելու հավատով քոչվորները քանդում ու ավերում էին գերեզմանատները: Մասնավորապես դրան շատ էին հավատում թուրք-մոնղոլ-թաթարները: Նրանք համոզված էին, որ իրենց թշնամիներին (նաև հայերին) ուժ են տալիս իրենց նախնիները և գերեզմանները քանդելով թուլացնում են մեզ, մայր հողի և նախնիների հետ կապն են կտրում:
Բայց դե ՀՀ-ում վիճակն իրոք որ ահազանգում է` մի 100 տարի հետո ՀՀ տարածքների կեսը գերեզման կլինի, կդառնանք կուրգանային հանրապետություն:
Դրա համար պետք է ոչ թե դիակիզման հարցը լուծել այլ շուտափույթ կերպով մեծացնել հանրապետության տարածքները, առաջին հերթին վերադարձնելով կորցրածները![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վարզոր ջան, դիակիզումը չի նշանակում գերեզմանի բացակայություն, այն ուղղակի կնպաստի կոմպակտ գերեզմանների ստեղծմանը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ