Կիտ ջան, մեր ազգը էնքան ձևական ա, որ եթե դաժե դիակիզումը ընդունվի ' մեկ ա էդ արարողությունները կմնան հաստատ ;-) իսկ ընդհանուր կողմ եմ էդ երևույթին ' սաղ տեսանկյուններից ավելի ընդունելի ա, քան այժմյան եղանակը . . . Իսկ ովքեր պնդում են, որ ' հող էինք ', չեն կարող հիմնավորել էդ ' փաստը ', էլ չեմ ասում որ մոխիրն էլ ա ' մեծ հաճույքով ' հող դառնում անհրաժեստության դեպքում, նենց որ կրոնական տեսանկյունից էլ կարծում եմ անընդունելի բան չկա . . . Մի հատ էլ դեպք պատմեմ իմիջիայլոց ' վերջերս պարզվել է, որ Գյումրու գերազմանատներից մեկի տակով անցնում է ամբողջ քաղաքի ջրատարը . . . Պատկերացնու՞մ եք վթարը ինչ տխուր հետևանքների կբերի . . . 'լավագույն' դեպքում ջրատարը թեթևակի կվնասվի, էդ փաստը աննկատ կմնա, ու ջուրը վարակի պատճառ դառնա . . . Իսկ մեծ վթարի դեպքում չեմ էլ պատկերացնում ոնց են վերանորոգելու էդ ջրատարը . . .
Վերջին խմբագրող՝ John: 07.06.2009, 15:53:
Պատկերացրեք բայց, եթե դուք հավատում եք, որ դատաստանի օրվանից հետո հոգիները մարմիններ են վերադառնալու ու կենդանանան, իսկ ձեզ պարտադրում են դիակիզում...
Համոզված չեմ, որ ճիշտ է...![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Եթե զուտ տրամաբանորեն նայենք, 16-ր դարում մահացած ոմն Ժակի հոգին Դատսատանից հետո բնավ ավելի մեծ շանսեր չունի վերադառնալու իր թաղված մարմնի մեջ, քան թե այրված: Մեկ է՝ մի հարյուր տարի հետո այդ մարմինը փտելու է, քայքայվելու, կեր դառնալու տարատեսակ էակների, այդ էակները տարածվելու են աշխարհով մեկ, իրենց հերթին կեր դառնալու ուրիշ կենդանիների համար և այդպես շարունակ: Նույն Ժակի նույն ատոմներից մի բուռ գուցե հենց այս պահին կա իմ ու քո մեջ:
DIXIcarpe noctem
Լավ է, եթե լինի ընտրություն: Լինի թե հողին հանձնելու, թե դիակիզարանների հնարավորությունը: Ու մարդը կենդանության օրոք հայտնի իր ցանկությունը, թե հետագայում ինչ է ուզում, որ արվի իր աճյունի հետ: Իսկ եթե ոչինչ հայտնի չի վախճանվածի ցանկության մասին, թող հարազատներին մնա այդ ընտրությունը` հողին հանձնել, թե կրակին:
Անձամբ ես կգերադասեմ, որ իմ աճյունը հողին հանձնվի: Կրոնական համոզմունքների հետ կապ չունի. հավատացյալ չեմ: Ուղղակի սարսափելի վախենում եմ կրակից, ու ինձ համար աշխարհի ամենաահավոր բանը այրվելն է: Թեև հասկանում եմ, որ մահվանից հետո "միևնույն է", բայց այնուամանայնիվ չեմ ուզում այրվել` անգամ մահացած վիճակում:
Թող իմ մարմնով հողը սնվի:
չէ, խոսքը ռացիոնալի մասին չէ...
Ռացիոնալից ելնելով` տարածքները քիչ են գերեզման ծառայռելու համար, մի ձև այդ հարցը պեք է լուծվի:
Ես հիմա խոսում եմ զուտ հոգեբանական եւ հավատքի տեսանկյունից:
Եթե մարդը իռացիոնալորեն հավատում է, որ իր մարմինը չպետք է ոչնչանա, ոնց կարող են նրան պարտադրել?
Իմ կարծիքով` սա հայերի համար չէ
Ոնց կարող ես մի ժողովրդի գենետիկորեն եկող արդեն սովորույթը փոխես...
Այդպես կարող են անել բոռշ երկրները, որտեղ արդեն վերանում են ազգությունները, կամ էլ խառնվում են իրար
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ամեն ինչ սխալ է հասկացվում Հոգու մասին, Հոգին մահից հետո մի նոր մարմին է ստանում, մի նոր ծնողների մոտ և երբեք չի վերադառնում իր մեռած մարմնի մեջ, Մարմինը հող ու ջուր է մահից հետո միանում է հողին, վառելուց հետո նույնպէս:
Ամեն ինչ շատ ավելի պարզ է քան մարդիկ պատկերացնում են, երևութականորեն ...
Դուք չգիտեմ ոնց, ես դիակիզվելու եմ...ինչ ուզում ա լինի
Կտակիս առաջին կետն ա լինելու։
Ու վափշե, մինչև կտակիս հասնելը, սաղին խաբար եմ անելու
Զզվում եմ հայկական մեռելապաշտությունից։
Մենակ այն միտքը, որ ինձ հանելու են դուրս, դագաղի մեջ մի քանի անգամ պտտացնեն (լավ չգիտեմ այդ օրենքները, ու ավանդւյթները, բայց լսել եմ որ պտտացնում են նրա համար որ մահացածը ՄՈԼՈՐՎԻ ՈՒ ԵՏ ԳԱԼՈՒ ՃԱՄԹԱՆ ՄՈՌԱՆԱ...կարողա սխալ է, բայց ես տենց եմ լսել) հետո հենց դրսում դնեն սեղանի վրա, ու սկսեն լացել.... արդեն պատճառ է որ դիակիզվելուն կողմ լինեմ...
իսկ Դիահեռձարանից, այդ հեռձումից - չես վախում?
Որոշ ժամանակ առաջ հրապարակայնորեն քննարկվում էր "Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին" օրենքի նախագիծը: Թե ԱԺ պատգամավորների որ մասն էր այդտեղ ինչ-որ շահեր հետապնդում եւ որ մասը` մեկ այլ նպատակով առաջարկում այդ նախագիծը, գուցե իսկապես հաշվի էր առնվում մեր պետության փոքր տարածքը, կամ գուցե մի մասի նպատակներն էլ հավատամքային էին ու գաղափարական, սակայն, այդ թեման լռեց առժամանակ: Սակայն, մեզ համար՝ հայ-արիականներիս, այս խնդիրը միշտ հրատապ է՝ հատկապես հոգեւոր-գաղափարախոսական տեսանկյունից:
Նախապես ասեմ, որ արիադավան (կամ ինչպես մեզ որակել են՝ հեթանոս) հայերի համար սա հիրավի սրբազան թեմա է, եւ մենք միանշանակ կողմ ենք դիակիզմանը՝ մեր հավատքի ու ծիսակարգի պահանջներին հետեւելով: Դրա վառ օրինակը արդեն երկնային կյանքով ապրող Քրմապետ տիար Սլակ Կակոսյանի դիակիզումն էր տարիներ առաջ, երբ նա հեռացավ այս կյանքից: Նրա մասունքներն ըստ հեթանոսական ծիսակարգի հանձնվեցին բնության 4 տարրերին՝ կրակին, ջրին, հողին, օդին, իսկ հոգին համբարձվեց՝ հանձնվելով եթերին` ստանալով Հայ Աստվածների օրհնությունը:
Հայ-Արիացու երկրային հոգին վերածվում է երկնային ոգու եւ շարունակում է իր ծառայությունը Ազգին ու Հայրենիքին՝ արդեն նաեւ Հոգեւոր Հայրենիքին, որը Հայ-Արիացին կրում է իր մեջ երկրային կյանքի ընթացքում:
Հայ-Արիացին երկնի ու երկրի երկունքի ծնունդն է (Վահագն Աստծո հայտնի հրե ծննդի ձոնը այդ իրողության պատկերավոր ներկայացումն է), նա արեւորդի է՝ արորդի: Ուստի մեզ՝ հայ-արիականներիս, խորթ է "հող էիր՝ հող դարձիր"-ը, մենք "հուր էիր՝ հուր դարձիր"-ի հետեւորդներն ենք, ու դիակիզումը հանգստություն է բերում եւ՛ մեր մարմնին, եւ՛ մեր հոգուն:
Մենք չենք ցանկանում, որ մեր մարմինը, որը "ժամանակավոր տուն՝ հանգրվան" է եղել մեր հոգու գործունեության համար, դառնա հողի տակ սողացող ճիճուների ու տարբեր միջատների կեր, դա մեր հրե-վեհ հոգիների համար ստորացուցիչ է: Ես չեմ վիրավորում նրանց, ովքեր ուզում են մահից հետո հող դառնալ, դա իրենց խնդիրն է` "հողածնի խորհուրդը" գուցե... իսկ մեզ համար այդ արարողությունն անընդունելի ու նվաստացուցիչ է: Ուստի, ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր հավատքի ու ծիսակարգի վրա, ինչպես մենք ենք շատ հանգիստ վերաբերվում "հողեղեն" թաղումներին:
Մեր քրիստոնյա ազգակիցները թող շարունակեն իրենց "հողեղեն" թաղումները, բայց կրկնում եմ, իրավունք չունեն բռնանալ մեր հավատալիքների ու պատկերացումների վրա, որոնք, ի դեպ, ավելի հեռավոր ժամանակներից են գալիս, քան՝ քրիստոնեական ավանդույթները, այդ թվում՝ թաղման ծեսերը: Մեզ հաճախ են ասում, թե թաղումը՝ հողին հանձնելը, մեր պապերից եկած ավանդույթ ու ծիսակարգ է: Հարց եմ տալիս, եթե այդքան ավանդապաշտ ենք, ապա ինչու՞ չենք հետեւում մեր այդ պապերի պապերի ավանդույթին ու ծիսակարգին, որոնք ոչ թե 1700 տարվա պատմություն ունեն, այլ՝ գոնե պատմականորեն ապացուցված 5-10 հազար տարվա (հաստատ՝ ավելի, ինչը դեռ կբացահայտվի):
Մենք կարեւորում ենք, որ ինչպես հոգին, այնպես էլ մարմինը պիտի վեր հանվի՝ գնա դեպի լույս՝ եթերանա ու ձուլվի բնությանը, այլ ոչ թե թաղվի ու հանձնվի հողի տակ սպասող խավարին...
Մենք մեր պաշտպանությունն ենք հայտնել օրենքի նախագծի հեղինակներին այս տեսանկյունից ու պատրաստ ենք ավելի մանրամասն հիմնավորել դա անհրաժեշտության դեպքում: Մենք՝ հայ ազգայնականներս, հայ-արիներս տեր ենք մեր պատմության բոլոր ժամանակահատվածներին (նաեւ՝ քրիստոնեական ու համայնավարական), բայց մեր պաշտամունքը հենված է մեր արմատից, ծագումից բխող հավատքի ու ծիսակարգի վրա: Եթե "մեր պապեր" հասկացությունը դեպի հիմք չի տանում, ապա մեր այլ ազգակիցներն էլ կասեն, թե մեր պապերը կոմունիստ էին ու աթեիստ, ի՞նչ աղոթքի ու ծեսի մասին է խոսքը (եւ եղել են նման դեպքեր), եւ այսպես շարունակ, ուստի մենք, պաշտպանելով մեր պատմության անքակտելիությունը, առաջարկում ենք գնալ դեպի սկիզբ: Ովքեր չեն ցանկանում, իրենց գործն է, ուրեմն՝ թող մեր ավանդույթն ու իրավունքն էլ չոտնահարեն: Չբռնանան բնության 4 տարրերին համաձուլվելու մեր կամքին:
Դիմում ենք նաեւ օրենքի նախագծի հեղինակներին՝ շարունակել նախաձեռնած գործը` այն հասցնելու օրենքի մակարդակի:
Դիակիզումը բխում է մեր հավատքից, եւ այն ներառում է նաեւ արարողակարգ՝ ծիսակարգ, ուստի նախագծի հեղինակներին առաջարկում ենք, որպեսզի օրենքի մեջ կամ ենթաօրենսդրորեն մի կետ-հավելված ներառվի՝ ըստ հավատքի (արիադավան-հեթանոս) ու կամավորության սկզբունքի ծիսակարգով դիակիզվելու համար: Իմիջիայլոց, գուցե ծիսակարգի ցանկություն ունենան նաեւ մեր քրիստոնյա ազգակիցները՝ այլ հոգեւոր ծեսով, դա էլ անձնական մոտեցման խնդիր է:
Նրանց, ում համար դիակիզումը պարզապես թաղման արարողություն է, դիակիզարանում կարող են կիզվել ընդհանուր կարգով, նույնիսկ միասնական այրումով, ինչպես արվում է արտասահմանյան մի շարք երկրներում, բայց նրանց նկատմամբ, ում համար դիակիզումը սրբազան ծես է, որից հետո մասունքները պիտի խառնվեն բնության 4 տարրերին ու, ըստ ցանկության, հանձնվեն մահացածի օջախին, չի կարող կիրառվել ընդհանուր կարգ, որի հետեւանքով անդառնալիորեն կխառնվեն կիզվողների մասունքները, եւ անիմաստ կդառնա հետագա ծիսակարգն ու սրբազան մասունքների պահպանումը օջախում:
Հնում հարյուրավոր տարիներ շարունակ լրացվել են այդ մասունքները ցեղի նահատակներով ու սերնդեսերունդ պահպանվել են ընտանեկան աճյունասափորի մեջ: Սա իր մեջ նախնյաց հավատքի ու գենետիկ (նաեւ էներգետիկ) մեծ հզորություն է պարունակել ու ջերմացրել է հայոց օջախները, ապահովել է անցյալ-ներկա-ապագա խորհրդանշանական կապը...
Մենք ակնկալում ենք, որ այս հարցը լուրջ ուշադրության կարժանանա եւ անհրաժեշտություն կառաջանա շուտափույթ դիակիզման օրենք ընդունելու առումով. իհարկե, հաշվի առնելով ինչպես ընդհանուրի, այնպես էլ մասնավորի շահերն ու արժանապատվությունը:
Ոմանք կարծում են, թե դիակիզման մասին մեր մոտեցումներում առկա են հինդուիստական եւ բուդդայական տարրեր: Հաճախ դատողություններ են արվում հոգու աննյութ, ոչ հրե լինելու, մահվանից հետո ազատագրման պահի ու երկրային կյանքում նրա շարունակականության մասին: Ոմանք պնդում են նաեւ, թե հեթանոս հայերն ու նրանց առաջնորդները թաղվել են հողում ու չեն այրվել, որպես օրինակ բերվում են Արա Գեղեցիկի ու Արտաշես թագավորի թաղման պատմությունները: Նույնիսկ "երեսով են տալիս" մեզ, թե Հայոց ռազմի ու զորության Աստված "Վահագնի ծնունդը" սերնդեսերունդ փոխանցվել է քրիստոնյա հեղինակ (հետաքրքիր է, որ ոչ թե հա՛յ, այլ՝ քրիստոնյա...) Մովսես Խորենացու կողմից:
Սակայն քրիստոնեական "համառությամբ" մի համոզմունք են փորձում ձեւավորել, որ հեթանոս հայերը չեն ունեցել դիակիզման սովորույթ, եւ նրանց հարազատ է եղել "հող էիր՝ հող դարձիրը", եւ մենք հայ-արիականներս, բռնանում ենք հայ հեթանոսների պատկերացումների ու հավատալիքների վրա...(՞՞՞):
Այսինքն՝ հայ-արիներն ու նրանց քրմերը դե՞մ են իրենք իրենց, թե՞ կարծիք կա, որ մենք անտեղյակ, ծայրահեղական հեթանոսներ ենք (ինչպես օտարների, հակահայերի համար՝ ծայրահեղ ազգայնականներ)...
Բավ չէ, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը հանդես է գալիս իբրեւ ամենայն հայոց կաթողիկոս, ստացվում է նաեւ՝ արիադավանների՝ հեթանոսների (՞՞՞), ովքեր հայությունը կազմողների մի մասն են այսօր (իսկ առհասարակ՝ Հայոց արմատից են գալիս), հիմա էլ մեզ՝ հեթանոսներիս (հեթանոս-էթնոս-ազգ)՝ ազգայիններիս, փորձում են զրկել մեր անունից հանդես գալու ամենապարզ իրավունքից... Հակաքրիստոնեական չէ՞:
Ինչպես հուդա-քրիստոնեական կրոնն է ջանում գլոբալացնել մարդկությունը (դարձնել հլու-կամակատար "հոգեւոր" հանրություն), քրիստոնեական էկումենիզմն է փորձում գլոբալացնել ազգերին (ձուլելով դարձնել մեկ ու միադեմ համաշխարհային "անդեմ" ազգ), այդպես էլ առաքելական եկեղեցին է ամեն ջանք գործադրում՝ գլոբալացնելու հայությանը ("դարձնելով" կրոնից "ծնված" ազգ, ինչպես ասենք քրդերը՝ իսլամից, եւ այլն)... Այստեղից էլ հստակեցվում է ներքին ու արտաքին հոգեւոր հարձակումների պատճառը Հայոց հավատի վրա:
...Պատմությունից են հայտնի Հայկական լեռնաշխարհից՝ հայերի աստվածահանգրվան բնօրրանից՝ արիական ոստանից, 3 հզորագույն ԱՐԻԱԿԱՆ արշավանքները: Դրանք եղել են Հնդկաստանի, Եվրոպայի եւ Եգիպտոսի ուղղություններով, վերջինս հայտնի է նաեւ որպես հիքսոսների արշավանք: 1-ին ուղղության վկայությունները պահպանվել են հատկապես վեդայական աղբյուրներում (հայաների, նաիրների, արիների-արիաների մասին), 2-րդ ուղղությանը՝ հունական, գերմանական, բրիտանական եւ այլ աղբյուրներում (արմենների, արմինների, արիմանների (արի մարդկանց) մասին), 3-րդ ուղղությանը՝ եգիպտական, հրեական եւ այլ աղբյուրներում (հայքսոսների-հիքսոսների-հյուքսոսների, հյուսիսի ժողովրդի մասին): Շումերական եւ հնագույն այլ դյուցազներգություններում Արարատյան երկիրը՝ Հայք-Հայաստանը համարվում է "Սրբազան օրենքների երկիր", "Աստծո եւ մարդկանց հավիտենական ուխտի երկիր", "Մարդկության փրկության երկիր" եւ այլն: Չցանկանալով այս փոքր հոդվածում մանրամասնել պատմական ծավալուն փաստերը (անհրաժեշտության դեպքում կարող ենք)՝ միայն նշեմ, որ Հայ-Արիական հավատքը հայերի Ծագման պես այնքան հին է, որ մեր հավատի համեմատությունը հինդուիստական կամ բուդդայական ու այլ հավատքների հետ... մեղմ ասած զարմանալի է:
Ա՜յ, հակառակը կարող է լինել, քանզի հզոր ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ հավատքի՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ փլուզումից հետո, Արիական ծագմամբ տարբեր ազգեր ստեղծեցին իրենց ազգային հավատքները՝ հենվելով ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ Հայոց արիադավանությունը՝ հեթանոսությունը:
Ավելի շատ հիմքեր ունեմ քրիստոնեական հավատքի առանցք հանդիսացող, հրեական ընտրյալությամբ համեմված "Հին կտակարանը" եւ այնտեղ որպես միակ աստված արձանագրված Եհովայի հարցը մեզանում համեմատելու հուդդայականության հետ, ինչը կարծես քրիստոնյաներին ամենեւին չի էլ հուզում, թե որ աստծուն ենք պաշտում եւ որ ազգն է այդ աստծո ընտրյալը...
Այո՛, Եհովայի ընտրյալ ազգը հրեաներն են, քանզի նա նրանց աստվածն է, իսկ մեր Աստվածներին մեր պատմության ու տաճարների հետ "այրել" են քրիստոնեացման "խաչակրաց" ավերիչ կեցվածքով:
Եվ հիմա էլ, ո՜վ քեզ մխիթարանք, պատմահայր Մովսեսը մեզ է փոխանցել "Վահագնի ծնունդը"... Իսկ ո՞վ է ոչնչացրել մեր ծագման վկայագիրը, տասնյակ հազարամյակների քրմական մատյանները, սա գիտի՞ ամեն քրիստոնյա... Նրան մեզանից ոմանք Գրիգոր "լուսավորիչ" են ասում, ով խավարեցրեց մեր հազարամյակների պատմության լույսը:
Արեւապաշտությունը՝ Ար(ա)-Արեւ Արիական Աստծո պաշտամունքը փոխելով լուսնապաշտությամբ՝ սեմական Եհովա աստծո պաշտությամբ... մենք մոռացե՞լ ենք, որ Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մանը (Արի Մարդը)՝ Արմանը կամ Արմենը... Ուստի մեր սրբավայրը ոչ թե Երուսաղեմն է կամ Սիոնը, այլ՝ Հայոց Արարատյան լեռնաշխարհը, Մեծ ու Փոքր Մասիսները:
Հայոց Աստված Վահագնը հրե ծնունդ է, եւ նրա ծննդին "...Ընդ եղեգան փող ծուխ ելաներ, ընդ եղեգան փող բոց ելաներ... նա հուր հեր ուներ, ապա թե բոց մորուս, եւ աչքունքն էին արեգակունք..", նա Արարչական-Արիական ծագում ունի եւ ոչ սեմական, նա հողածին չէ՝ ինչպես... Ադամը: Հայ Աստվածների արարողը Հայր (հայ(հայըր-բարձր(յալ), հնդարիական լեզու)) Արան է եւ ոչ հրեա Եհովան: Հայ Աստվածների մեջ չկա չարի աստված, իսկ Եհովան ամեն առիթով սարսափեցնում ու պատժում է մարդկանց, դրդում խաբեության ու խարդախության: Ադամն ու Եվան խստագույնս պատժվում են՝ իմաստության ծառից միրգ ուտելու համար եւ վտարվում են դրախտից, իսկ Հայ Աստվածները սիրո, դպրության, իմաստնության, հյուրընկալության եւ այլ բարիքների պտուղներ են պարգեւում մարդկանց: Տարբերությունները հսկայական են...
Նույնիսկ քրիստոնեական "Բիբլիան" վկայում է, որ եղել են Աստծո որդիներ ու մարդկանց որդիներ (հրե եւ հողե որդիներ). "(Ծննդոց, գլ. Զ) - Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում: Եւ Եհովան ասաց. իմ հոգին մարդի վերայ միշտ չ՛մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին: Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եվ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. նորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին: Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների գաղափարները չար էին ամեն օր. Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդ ստեղծեց, եւ իր սրտի մեջ տրտմեց: Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ: Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ...":
շար. տեսնել կայքէջում
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ
"Լուսանցք" թիվ 146, ապրիլի 23-29, 2010թ.
ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ
Դու պիտի իմանաս ճշմարտությունը և ճշմարտությունը քեզ պիտի զայրացնի
յոգի (24.04.2010)
Իսկ դիակիզման ժամանակ և դրանից հետո մարմինը կրա՞կ է դառնում.... թե՞ կրակի բաժին:Հայ-Արիացին երկնի ու երկրի երկունքի ծնունդն է (Վահագն Աստծո հայտնի հրե ծննդի ձոնը այդ իրողության պատկերավոր ներկայացումն է), նա արեւորդի է՝ արորդի: Ուստի մեզ՝ հայ-արիականներիս, խորթ է "հող էիր՝ հող դարձիր"-ը, մենք "հուր էիր՝ հուր դարձիր"-ի-ի հետեւորդներն ենք, ու դիակիզումը հանգստություն է բերում եւ՛ մեր մարմնին, եւ՛ մեր հոգուն:![]()
Ինձ մեկ այլ հանգամանք հետաքրքրեց - կուզենայի տեսնել վկայություններ, թե ինչի հիման վրա է պնդվում, թե դիակիզումը կիրառվել է նախաքրիստոնեական հայերի կողմից?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մոդերատորական: «Դիակիզումն էլ ծես է հայ արիադավանների համար» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Դիակիզարաններ Հայաստանում» թեմային: Նոր թեմա ստեղծելուց առաջ օգտվեք որոնման համակարգից համեզվելու համար, որ նման թեմա գոյություն չունի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ