Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ինչու՞, կարող է և հենց գերեզմանի բացակայություն էլ նշանակել, այսինքն՝ կախված նրանից, թե ով ոնց կգերադասի: Շատ դեպքերում դիակիզելուց հետո ոչ թե ինչ-որ տեղ պահում են մոխիրը, այլ հենց քամուն են տալիս: Անձամբ ես գերադասում եմ մահվանից հետո դիակիզվել, այնուհետև քամուն տրվել կամ կամ պարզապես շաղ տրվել հողի մեջ կամ հողի վրա, կարևոր չի, էդ մի փոքրիկ նրբությունն էլ կթողնեմ հարազատներիս հայեցողությանը ։ Կարծում եմ՝ մարդուն հիշելու բազմաթիվ այլ՝ ավելի հարմար ու հաճելի ձևեր կան, քան գերեզման պահելն ու այցելելն է, համենայնդեպս, ինձ համար։
ես էլ կգերադասեի վառեին ու ինձանից պրծնեին ,… բայց նաև մտածում եմ, որ ես իմ կաղմից դա էգոիզմ է , ու դրանով ես խախտում եմ կյանքի ցիկլը Երկրի վրա: ինձի պետք է ուտեն… ու հետո իրանց ուտեն ես իմ կողմից պարտավոր եմ ապահովել կյանքի շարունակուականություն Երկրի վրա: Չէ՞ որ Երկիրը էտքան բան ա անում իմ համար, ինչի՞ վերջում "համը հանել"
Հ.Գ. մանավանդ էս վերջերս կրկին նայեցի Սիմբան, ու հայր առյուծը այս ամենը շատ պարզ ու հասկանալի բացատրեց ինձ