Փաստորեն 2 անգամ էր մտել ընտրատեղամաս,հա![]()
Փաստորեն 2 անգամ էր մտել ընտրատեղամաս,հա![]()
Մեկել չարժի պատմությունը տեղադրեմ հավես չկա... մեկա ամեն ինչ պարզ ա: Պատմությունը էտքան էլ մեծ ու դժվար չէր:
Խաղում հաղթեց Goga-ն, շնորհավորում եմ: Շնորհակալություն խաղի համար: Հաղթեց քանի որ կարևոր հանգամանք բացահայտեց: Իսկ մյուս հանգամանքները բացահայտեցիք բոլորդ համարյա հավասար՝ միասին: Շնորհակալություն ձեզ էլ:
էս խաղում բոլորս էլ հաղթեցինք և դեռ Հաղթելու ենք...![]()
Ես բան չհասկացա: Դիր էլի:
Առավոտ, ժամը 9:00 : Տիկին Ռիման արթնանալով, հագնվում է, զանգահարում իր ծանոթին և իմանալով, որ իրենց ընտրատեղամասի մոտ գտնվող ավտոմեքենայից ընտրակաշառք են բաժանում, վերցնում է անձնագիրը և դուրս գալիս տնից: Գնում է իրենց թաղամասի 300000/12 ընտրատեղամաս, որտեղ էլ պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը: Հանդիպելով իր ծանոթներից մեկին ընտրատեղամասի մոտ, վերջինս և ինքը չեն մտնում տեղամաս, այլ քայլում դեպի տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող «գազել» մակնիշի ավտոմեքենայի մոտ: Մտնելով ներս, ամեն մեկը ստանում է 5000-ական դրամ ընտրակաշառք, նույնիսկ առանց ցույց տալու անձնագիրը: (Գազելում առկա ամբողջ գումարը կեղծ էր, և բաժանվում էին կեղծ 5000-անոցներ): Ընտրակաշառք բաժանողները ասում են նրանց, որ պետք է ընտրեն միայն Սարգիս Սերժիկյանին: Որից հետո, Ռիման ու իր ծանոթը դուրս են գալիս մեքենայից, և գնում տեղամաս, կատարելու համար իրենց ընտրությունը:
Տիկին Ռիման սխալվում է և կատարած նշումը անցնում է վանդակի սահմաններից: Կանչելով հանձնաժողովի անդամներից մեկին, պահանջում է տալ նոր թերթիկ: Հանձնաժողովի անդամը, վերցնելով ապականված թերթիկը, աչքի տակով նայելով, թե ու՞մ է ընտրել տիկին Ռիման, (ընտրել էր Սարգիս Սերժիկյանին) գնում է նոր թերթիկը տալու աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: Բերելով տիկին Ռիմային նոր թերթիկը, հանձնաժողովի անդամը շշուկով վերջինիս ասում է «Կարծեմ դու թոռ ունեիր չէ՞.... և թոռդ էլ հիմա ծառայության մեջ է, որի պատճառով շատ ես տանջվում... ընտրելուց առաջ, լավ մտածիր», որից հետո տալիս է նրան թերթիկը: Տիկին Ռիման ասում է այդ մարդուն, որ վերջինս չպետք է խառնվի այն բանին, թե ու՞մ կընտրի ինքը: Հակառակ դեպքում, մեծ աղմուկ կբարձրացնի, հայտարարելով տեղի ունեցող անարդարության մասին: Որից հետո ջղայնացած հայացքով մտնում է քվեարկելու: Քվեարկելուց առաջ մտածում է, որ ո՞վ պետք է իմանա, թե ում է ինքը ընտրում: Մեկ է, կաշառք բաժանողները ոչինչ էլ չեն իմանա: Որոշում է ընտրել իր նախընտրելի թեկնածուին՝ Պետրոս Լևոնյանին և այդպես էլ անում է: Որից հետո ցտեսություն ասելով իր ծանոթին, որի հետ եկել էր, հեռանում է ընտրատեղամասից: Դրսում մի պահ կանգ է առնում և նայելով հեռվում կանգնած «գազել» մեքենային, մտածում, որ կարող է ևս մեկ 5000 դրամ պոկել, խաբելով այդ մարդկանց: Գնում է տուն, աղջկա (որը վարսավիր էր և վարսավիրանոց ուներ) դարակից վերցնելով կանացի կեղծամ, դնում է այն տոպրակի մեջ և դուրս գալիս տնից: Քայլում է դեպի գազել մեքենան: Ճանապարհի ընթացքում հագնում է կեղծամը և նաև հանելով բաճկոնը, դնում է այն տոպրակի մեջ և մտնում ավտոմեքենա: Ստանալով ևս 5000 դրամ կաշառք՝ տիկին Ռիման հեռանում է: Որից հետո գնում քաղաքի կենտրոն, գնումներ անելու: Մոտավորապես 6 ժամ ման է գալիս հագուստի խանութներով, շուկաներով և այլն....: Հանկարծ նկատում է մի սուպերմարկետ և մտնում: Սկսում է առևտուր անել: Մոտենալով կասսային, հանում է գրպանից 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո ստանալով մոտ 200 դրամ մանր, տեղավորում է գնածը տոպրակի մեջ և դուրս գալիս սուպերմարկետից: Գնալով մոտավորապես 150 մետր ճանապարհ, հանկարծ հիշում է, որ թոռների համար պետք է կոնֆետների կոմպլեկտ գներ: Եվ քայլում է ետ՝ դեպի սուպերմարկետ: Մտնելով, գնում է իր ուզածը և մոտենալով կասսային, հանում է գրպանից ևս մեկ 5000 դրամանոց թղթադրամ և վճարում: Որից հետո դուրս է գալիս: Կասսայի աշխատողը զննելով թղթադրամը, նկատում է, որ այն կեղծ է, և դարակից հանելով նախորդը՝ տեսնում է, որ դա էլ է կեդծ: Խառնվում է իրար: Աշխատողներից մեկին խնդրում է կանչել այդ կնոջը:
Դեռ չանցած 5 մետր, տիկին Ռիմային ձայն է տալիս սուպերմարկետի աշխատողներից մեկը՝ ասելով, որ ինքը պետք է վերադառնա սուպերմարկետ: Տիկին Ռիման զարմանում է, բայց այնուամենայնիվ գալիս ետ: Կասսայի մոտ նստած վաճառողուհին սկսում է կասկածելի ձևով նայել և տեղեկացնում է մենեջերին, որպեսզի վերջինս ոստիկանություն զանգահարի: Տիկին Ռիման խառնվում է իրար և հարցնում, թե ինչու՞ է աշխատողը ուզում ոստիկանություն զանգահարել: Սակայն վերջինս խնդրելով պահակներին, որ հանկարծ նրան դուրս չթողեն, ասում է տիկին Ռիմային , որ վերջինիս վճարած թղթադրամները կեղծ են, և որ ինքը դրա համար պետք է պատասխան տա օրենքին: Տիկին Ռիման չի հասկանում կատարվող իրավիճակը: Քիչ անց, ոստիկանները ժամանում են, որից հետո աշխատողը խոսելով վերջիններիս հետ, ասում է, որ իր դիմաց կանգնած կնոջը պետք է ձերբակալել, քանի որ վերջինս կեղծ թղթադրամներ էր փորձում իրացնել: Ոստիկանները տիկին Ռիմային խնդրում են հետևել իրենց: Տիկին Ռիման սկսում է հակառակվել, սակայն ոստիկանները բռնի ուժով նստեցնում են նրան ավտոմեքենա և տանում ոստիկանատուն: Ստուգում են նրա մոտ գտնվող իրերը և հանկարծ մեկ ուրիշ տոպրակից գտնում են այն կեղծամը, որով էլ վերջինս երկրորդ անգամ, խաբելով բոլորին, ընտրակաշառք էր վերցրել: Որից հետո ոստիկանները սկսում են հետաքննությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ