User Tag List

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 366 հատից

Թեմա: Վախ... Տագնապ... Ֆոբիա...

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Վախ... Տագնապ... Ֆոբիա...

    Տարբեր թեմաներում անընդհատ խոսվում է վախի մասին ,ու ես խոսք էի տվել որ նյութ կտեղադրեմ,ահա վերջացրի վերջապես կրճատումները ու մի քանի մասնագիտական բառերի հանումն,և տեղադրում եմ,հույսով եմ չեք ձանձրանա կարդալիս:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Վախը բացասական հույզ է,որն առաջանում է անհատի կենսաբանական,սոցոլիական կամ հոգևոր գոյությանը սպառնացող իրադրություններում:Այն որպես ստվեր մարդուն ուղեկցել է դեռ անհիշելի ժամանակներից:Վախ ունեցել է նաև նախնադարյան մարդը,որն անընդհատ ենթարկվում էր վտանգների:Բայց նրա վախը ուներ բնազդային բնույթ և առաջանում էր կյանքին սպառնացող իրադրություններում:Հոգեկանի զարգացմանը զուգընթաց վախը ձեռք է բերում սոցիալապես միջնորդված բնույթ և սկսում է արտահայտել բարոյա-էթիկական զգացումների և ապրումների ողջ գամման:Ներկայումս մենք չենք վախենում կայծակից ու ամպրոպից ,արևի ու լուսնի խավարումներից,և դրանց վերաբերում ենք որպես հետաքրքիր երևույթների,բայց այսօր մենք վախ ենք ապրում տարբեր հիվանդությունների, միայնության կամ ծերության նկատմամբ:

    ՎԱԽ.ՏԱԳՆԱՊ.ՖՈԲԻԱ

    Վախ ապրում են բոլոր մարդիկ,այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է:Ինտեսիվ վախը կարող է նույնիսկ հասցնել մահվան:Պրիմիտիվ ազգերի մոտ հանդիպում են մահվան դեպքեր կապված տաբուի խախտման հետ:Դա այսպես կոչված Վուդուի մահն է,որը նկագրված է հայտնի ֆիզիոլոգ Քենոնի աշխատություններում:Սուր կատատոնիկ շիզոֆրենիան կարող է ավարտվել մահով,որի պատճառներըից մեկը հավանաբար վախն է:
    Կենդանին կարող է վախենալ միայն կոնկրետ վտանգերից,իսկ մարդը շնորհիվ իր երևակայության վախենում նաև երևակայական դժվարություններից,որոնք ինքն է ստեղծում:Նրա բավական լավ զարգացած ուղեղը ծնում է սատանաներ,հրեշներ,որոնք թունավորում են նրա գոյությունը:Ստեղծել նոր վախ հեշտ է,իսկ սպանել այն շատ դժվար ` դրա աննյութական լինելու հետևանքով:Սա բավական ակնհայտ է հավատքներում և հետամնաց ազգերի պատկերացումներում:
    Վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա,կրում է պաշտպանական բնույթ և ուղեկցվում է նյարդային գործունեության,ֆիզիոլոգիական փոփոխություններով,ինչը ազդում է շնչառության և պուլսի,զարկերակային ճնշման ու ստամոքսահյութի արտազատման վրա:Վտանգի հասկացումը,դրա գիտակցումը ձևավորվում է կյանքի փորձի և միջանձային հարաբերությունների արդյունքում,երբ որոշ անտարբեր գրիռներ աստիճանաբար ձեռք են բերում վտանգի բնույթ:Նման դեպքում,խոսում են տրավմատիկ փորձի դրսևորման մասին ` վախ,ցավ,հիվանդություն,կոնֆլիկտներ,անհաջողություններ և այլն:
    Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ,որը վերաբերում է նրա անհատական կենսակերպին,արտահայտում է մարդու անհատական որակները,և այն տեղ ունի բոլոր հասարակական կառույցներում:Վախը մեր գիտակցության մեջ առաջանում է շատ վաղ ` որպես զարգացման անհրաժեշտ պայման և աստիճանաբար կորցնելով հին ձևերը ` ստանում է նոր բովանդակություն:
    Նույնքան հաճախ ինչքան վախը հանդիպում է նաև տագնապ արտահայտությունը,որը վտանգի կանխազգումն է,անհանգստության վիճակը: Ավելի հաճախ տագնապը արտահայտվում է ինչ –որ իրադարձության սպասելիս,որը դժվար է կանխագուշակել և կարող է բերել տհաճ հետևանքների :Եթե վախը գիտակցության մեջ մարդու կյանքի ու բարեկեցությանը սպառնացող կոնկրետ վտանգի աֆելտիվ արտացոլումն է, ապա տագնապը սպասվող սպառնալիքի սրված զգայությունն է:Ի տարբերություն վախի, տագնապը կարող է արտահայտվել ուրախության զգացումի ձևով,որպես հաճելի սպասում:Անհանգստության զգացումը,կախված երեխայի անձի հոգեկան կառուցվածքից,կենսափորձից ,ծնողների ու հասակակիցների հետ հարաբերություններից,կարող է ձեռք բերել ինչպես տագնապի,այնպես էլ վախի բնույթ:Այն մարդը,որը գտնվում է անորոշ իրավիճակներում,զգում է տագնապ,իսկ այն մարդը,որը վախենում է որոշակի օբյեկտներից կամ մտքերից,ապրում է վախ :Իր հերթին վախը կարելի է դիտել որպես տագնապի դրսևորում կոնկրետ,օբյեկտիվացված ձևով ,եթե տագնապը ձեռք է բերում երկարատև ընթացք:Անհանգստության վիճակներում (տագնապալիություն և ահ) վախը թաքնված է հոգեկանի տարբեր մութ անկյուններում` սպասելով դրսևորման հարմար պահի:Այն անհանգստությունը,երբ գերակշռում է ահը,բնորոշ են դանդաղելը,«միևնույն տեղում դոփելը»,խոսքը անարտահայտիչ է,մտածողությունը ` իներտ,ծանրություն կա սրտին:Ի տարբերություն դեպրեսիայի,չկա կարոտ,մահվան մտքեր,պահպանվում է բավարար ակտիվություն կենսագործունեության այն ոլորտներում,որոնց դեռ չի դիպչել վախը:Իսկ այն անհանգստությունը,երբ գերակշռում է տագնապիությունը,նկատվում են շարժողական գրգռվածություն,անչափ մեծ հետաքրքրասիրություն և ձգտում զբաղվելու ցանկացած նույնիսկ անօգուտ գործունեությամբ:Բնորոշ է սպասումի անտանելությունը,որը դրսևորվում է շտապողականությամբ և անհամբերությամբ:Խոսքի տեմպը արագացված է,որը երբեմն կարող է դրսևորվել չղեկավարվող բառերի հոսքով:Հետևաբար տագնապալիությունը հիշեցնում է ինչ –որ խոլերիկ,իսկ վախկոտությունը` ֆլեգմատիկ խառնվածքի դրսևորում:
    Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ,որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով:Դրանք կպչուն ,ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն վախի ապրումներ են,որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում:Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն,կծկումներ կոկորդում,արագացված շնչառություն,էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից:Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ:Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո,ապա ֆոբիայի դեպքում մարդը,որպես կանոն հասկանում է ,որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիկմաստ է,ընդ որում չի դադարում վախենալ:Բոլոր հիմնված վախերը ակտիվ են.մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար:Ֆոբիան պասիվ զգացողություն է. Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից,բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից,քանի որ հոգու խորքում հասկանում է ,թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ,այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    ՎԱԽԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

    Գոյություն ունի վախերի բազմաթիվ դասակարգումներ :Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանել իրավիճակային և անձային վախերի:Իրավիճակային վախը առաջանում է անսովոր ,ծայրահեղ վտանգավոր իրադրությունում,օրինակ`բնական աղետ,շան հարձակում,խմբում խուճապի ժամանակ և այլն:Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով,օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ:Իրավիճակային և անձային վախերը խառնվում և դրսևորուվում են իրար հետ:
    Վախը նաև լինում է իրական ու երևակայական,սուր և խրոնիկ:Ռեալ և սուր վախերը պայմանվորված են կոնկրետ իրադրությամբ,իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:
    Ճնայած որ վախը ինտեսիվ դրսևոչովող հույզ է,պետք է տարբերակել դրա սովորական ,բնական կամ տարքային և պաթոլոգիկ մակարդակները:Սովորաբար վախը կարճատև է,վերանում է տարիքի հետ,չի դիպչում անձի խորքային արժեքների,էականորեն չի ազդում նրա բնավորության,շրջապատի հետ հարաբերությունների վրա:Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն,քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից:Բայց պաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ,դրամատիկ դրսևորումների մասին,երբ բացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը , ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
    Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ:Իրական վախը հասկանալի է յուրաքնչյուրին,քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը:Դա կարելի է դիտարկել որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում,որը բնորոշ է կենդանի էակներին:Նևրոտիկ վախերը կարող են դրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի:
    1. Ահ կամ ազատ վախ, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ:Նման վիճակը հոգեվերլուծողներին անվանում են «սպասման վախ»:Մարդիկ,որոնք ենթարկվում են դրան,միշտ ամենահնարավոր իրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին:Բնավ այս գիծը հիվանդագին անվանել չի կարելի,քանի որ իրականում դա վատատեսություն է:«Սպասման վախ»ի առավել մեծ աստիճանը կարող է փոխվել նյարդային հիվանդության ,ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «վախի նևրոզ»:
    2. Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ:Դրանք վերը նշված ֆոբիաներ են,որոնց տեսակները շատ են:Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ,ինչպիսիք են նոզոֆոբիան` ախտորոշման վախը,կանցերոֆոբիան` քաղցկեղով հիվանադլու վախը,կարդիոֆոբիան ` վախը սրտի ինֆարկտի նկատմամբ,կլաուստրաֆոբիան` փակ տարածության վախը և այլն:
    3. Նևրոտիկ վախի երրորդ ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմիցընկալվում է որպես ամենազարմանալի ,քանի որ այստեղ լիովին բացակայում է կապը ահի ու տագնապ առաջացնող վտանգի մեջ:Այս վախը օրինակ առաջանում հիստերիայի ժամանակ ` ուղեկցելով հիստերիայի սիմտոմները կամ գրգռվածության ցանկացած պայմաններում,երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.08.2006, 13:42:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասակն հույզեր է պատճառում ,սակայն ինչպես ամեն բան բնությունում,վախի հույզը ի սկզբանե էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար:Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում:Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը,ինչը մեկնաբանված է ամերիկացի գիտնական Միլլերի 1951 թ. Մկների վրա կատարած հետազոտություններում:Սակայն ոչ միշտ են վախեցող իրավիճակները մնում գիտակցության մեջ:Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են,երբ վախեղոց իրավիճակը անցնում է անգիտակցական և հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվյացյալ մոռացումը:
    Վախի հաջորդ կարևոր նշանակությունը այն է,որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայի պակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է վախը:


    ՎԱԽԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
    Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր` նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու,մթության և կենդանիների վախերը,6-8 տարեկանում ` մահվան վախը և այլն:Դա ապացուցում է զարգացման ընդհանուր օրինաչափությունները,երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար:
    Հղիության շրջան և ծննդաբերություն :Ինչպես հայտնի է,մարդու հուզական ոլորտի հիմքերը դրվում են դեռ ներարգանդային զարգացման շրջանում,հետևաբար անհանգստությունը,որն ունենում է կինը հղիության ժամանակ,հանդիսանում է երեխայի անհանգստության առաջին փորձը:
    Ըստ հոգեվերլուծության (ֆրոյդ Զ. Ռանկ օ.) ծնվելու ակտը երեխայի համար հանդիսանում է այնքան տրվմատիկ իրադարձություն,որ իր ողջ հետագա կյանքում նա փորձում է վերապրել այդ դեպքն ու ազատվել վախի զգացողությունից:
    Կյանքի առաջին տարին - Իրական կյանքում երեխան հաճախ հանդիսանում է շատ դժվարությունների ու վտանգերի ,և կյանքի փորձի բացակայության պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում:Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է:Ծնվելով,երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ,որի հետ շփման առաջին փորձերը վառ են,որ մոռանալով իր մանկական տպավորությունները,մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:
    Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ,երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ,քուն,ակտիվություն,ջերմություն և այլն,այսինքն ` այն ամնեը,ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները,որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա:Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է:Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում:Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7,իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում,ինչը վկայում է,որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում:Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավ,ատիկ փորձն է,որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:
    Այսպիսով, 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են:Սկսած 14-րդ ամսից նկատվում է անհանգստության պակասում մոր բացակայության դեպքում:Սա նոր փորձի կուտակման ,մտածողության ` որպես ինտելեկտուալ-խոսքային գործունեության զարգացման փուլն է:Ընդ որում պայպանվում է բարձր զգայունակությունը հարազատների հուզական վիճակի նկատմամբ:Առաջին տարվա վերջում մոր հուզական կերպարը այդքան ամբողջականություն էլ չի պարունակում,ինչպես ավելի վախ շրջանում:Այստեղ մայրը արդեն ստիպված է որոշ բաներ արգելել երեխային,ինչը հակասում է երեխայի մոտ ստեղխված հուզական կերպարին և նրա հույզերի ու ցանկությունների անմիջական արտահայտմանը:Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնության հնարավորությունը,ազատությունը,ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն,զարգացնում է ինքնավստահություն,կամայնություն,երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո ,երեխան շարունակում է պայքարել «դժվարությունների դեմ»:
    Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը:Եթե նա խաղում է երեխայի հետ,խրախուսելով երեխայի քայլերը,այլ ոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով,ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելի է ամրապնդվում:Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումների չհամապատասխանելուց և պատժվելուց:
    Այս տարիքին բնորոշ են վախը օտար մարդկանցից,որոշ անծանոթ առարկաներից,ջրից,լողալուց:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Այսպիսով առաջին տարին սկիզբների սկիզբն է,կարևոր էտապ ողջ հետագա հուզական զարգացման ընթացքումն:
    1-3 տարեկան հասակ: Այս տարիքում ինտենսիվ զարգանում են գիտակցությունն ու խոսքը, կոորդինացվում են շարժումները,կատարելագործվում են վարքի հետազոտական ձևերը,առաջանում է հաստատակամություն դժվարություններ հաղթահարելու ժամանակ:2 տարեկանում տեղի է ունենում սեփական ես-ի գիտագցումը,սեռերի միջև տարբերությունների հասկացումը:Նման որակների առաջացումը հնարավոր է միայն բարեկեցիկ ընտանիքներում,կոնֆլիկտների ու հուզական լարվածության բացակայության պայմաններւոմ:Հակառակ դեպքում երեխայի մոտ մեծանում է տագնապությունը,լարվածությունը,ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնի խանգարման,կենսախնդության իջեցման մեջ:այս շրջանում առաջանում են նոր վախեր:Մղձավանջային երազների գլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը:Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուց հետո,հատկապես այն երեխանների մոտ ,որոնք վախենում են հորից:Գայլը ասոցացվում է ֆիզիկական ցավի հետ,որն առաջանում է ենթադրվող սուր ատամներով կծելու ժամանակ:Սա շատ իրական է,եթե հաշվի առնենք այս տարիքին բնորոշ վախը սրսկումների և ցավի նկատմամբ:4տարեկանի ոմտ երազներում կարող է հայտնվել նաև հեքիաթային ու մուլտ այլ հերոսներ,ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատ հարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում:Ահա թե ինչու 2և3 տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելւո համար :Նման խնդրանքները չպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ,քանի որ վերոհիշյալները,ապրելով երեխայի ենթագիտակցության մեջ,միշտ վկայում են ինչ –որ տագնապալի երևույթների մասին,որոնք որպես կանոն պայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններվ:
    Այս տարիքին բնորոշ են հատկապես վախը մոր հետ բաժանվելուց,որոշ առարկաներից,հեքիաթային հերոսներից և գիշերային վախերը:
    3-5 տարեկան հասակ: Սա ես-ի հուզական ամբողջականացման շրջանն է :Զգացմունքները արդեն նշվում են բառերով,արտահայտված է ձգտումը հասկանալուն,վստահությանը,այլ մարդկանց հետ մոտիկությանը: Ձևավորվում է «մենք» հասկացությունը,որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին ,հետո իրեն ու հասակակիցներին :Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ,այդ թվում նաև մեղքի զգացողությունը և էմպաթիան:Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը,ֆանտազիան է զարգանում ,դրա հետ մեկտեղ նաև երևակայական վախերի հավանականությունը:
    Բնորոշ են միայնության ,մթի ու փակ տարածության,ծնողների կամ այլ մեծահասակի բղավելու վախերը:Երեխան վախենում է միայնակ քնելուց,անընդհատ կանչում է մորը,ստիպում է,որ լույսը վառ թողնեն,իսկ դուռը `կիսաբաց :Անհանգստությունը կարող է նաև ավելանալ մղձավանջային երազներ սպասելուց:Ծնողները պետք է պրոբլեմ չսարքեն նման տարիքային վախերից,ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխաներին,նորւբ խոսեն նրանց հետ և հատկապես զբաղվեն երեխաների հետ ցերեկը,որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ պահանջներ:
    Երեխան կարող է վախենալ փակ տարածությունից,հատկապես եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ:Նման «դաստիրակչական միջոցառումները » բազմաթիվ շեղումների հիմք կարող են ծառայել ` կակազություն , և նյարդային տիկեր և այլն :
    5-7 տարեկան հասակ :Այս շրջանի կարևոր գծերից մեկը հանդիսանում է աբստրակտ մտածողությանզարգացումը,ընդհանրություննների ,դասակարգումների կարողությունը ,ժամանակի ու տարածության կատեգորիաների գիտակցումը :5-7
    տարեկանում առաջատար է հանդիսանում մահվան վախը:Նրա առաջացումը նշանակում է ժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների անդառնալիության գիտագցում:Այսպես ,թե այնպես կարող է արտահայտվել այն դեպքում ,եթե ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծ ինքնուրույնություն ,քան ինքը ունակ է:մահվան վախը բարոյական – էթիկական կատեգորիա է, որ նշում է զգացմունքների հասունության ,խորության մասին , ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորեն զգայուն և տպավորվող երեխաների մոտ ,որոնք ունակ են աբստրակտ մտածելու:Ըստ հետազոտությունների ,մահվան վախը սերտ կապված է հարձակման ,մթի ,երազային հերոսների ,հիվանդությունների և ծնողների մահվան ,մղձավանջային երազների ,կենդանիների ,աղետների ,կրակի ,հրդեհի ու պատերազմների վախերի հետ:Վերջին 6 վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար:
    Այս տարիքին բնորոշ է նաև ուշանալու վախը ,որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության սիմպտոմ է ,այսինքն նյարդային տագնապություն ,երբ անցյալում վախեցնում է ,ապագան տագնապ է ներշնչում ,իսկ ներկան անհանգստացնում :Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը:Սովորաբար մեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է,որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    7-11 տարեկան հասակ: Այս տարիքի երեխաներին բնորոշ է եսակենտչոնության պակասումը և անձի սոցիոկենտրոնության մեծացումը: Դպրոցականի սոցիալական դիրքը նրա վրա մեծ պատասխանատվության ,պարտքի ,պարտակա-
    նության զգացողություն է դնում ,ինչը ազդում է անձի բարոյական կողմերի զարգացմանը:Սա արտահայտվւմ է ծնողների մահվան վախի սրացման մեջ:Եթե մինչդպրոցական հասակում գերակշռում են ինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը ,ապա այս ժամանակ առաջանում են սոցիալական վախեր ,որոնցից գերակշռում է վախը չլինել այն,ում մասին այդքան խոսում են ու հարգում ,գնահատում և հասկանում են:Այլ կերպ ասած ,դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանող վախն է :
    Այս տարիքի կենտրոնական գոյացությունը խիղճն է,որը սերտ կապված է մեղքի զգացողության հետ :Նախորդ փուլերում դիտարկված չհասցնելու ,ուշանալու վախերը արտահայտում են մեղքի զգացողությամբ,երբ երեխան քննադատվում է
    մեծահասակների կողմից :
    Գոյություն ունի «դպրոցական ֆոբիա» հասկացությունը ,ինչը ենթադրում է որոշ երեխաներին հետապնդող վախը դպրոց հաճախելուց:Շատ հաճախ խոսքը ոչ այդքան դպրոց մտնելու ,վախի մասին է,որքան ծնողներից բաժանվելու ,տանից գնալու վախը ,որոնց հետ երեխան սերտորեն կապված է:Սովորաբար դպրոց հաճախելու վախ չեն ունենում ինքնավստահ ,սիրված ,ակտիվ և հետաքրքասեր երեխաները,որոնք ձգտում են ինքնուրույն լուծել ուսման դժվարությունները և հասակակիցների հետ փոխհարաբերությունները: Հաճախ այս ֆոբիան ավելի սրում են ծնողները ,երբ փորձում են ստուգել երեխայի գրած ու կարդացած ցանկացած տառ ,իսկ սխալի դեպքում երեխան սկսում է վախենալ մոր բացասական վերաբերմունքից,ինչը տեղափոխվում է ուսուցչի նկատմամբ վախի և արգելակում է երեխայի կամքը ամենապատասխանատու պահերին:Հաճախ դպրոցական ֆոբիան պայմանավորված է լինում հասակակիցների հետ կոնֆլիկտներով նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևորման ժամանակ:Սա ավելի նկատելի է հաճախակի հիվանդացող ու թուլակազմ տղաների մոտ , ,հատկապես նոր դպրոց տեղափոխվելու ժամանակ երբ արդեն առկա է ուժերի ներդասարանային բաշխում :
    Դպրոցական վախերի կողքին այս տարիքին բնորոշ է նաև աղետների վախը ` փոթորիկ ,ջրհեղեղ ,երկրաշարժ:Այն պատահական չէ,քնաի որ արտացոլում է այս տարիքին բնորոշ մտածողության տիպը ` հակվածությունը մտածելու իրադրարձությունների «ճակատագրական » հոսքին ,խորհրդավոր երևույթներին ,սնոտիապաշտություններին :
    11-16 տարեկան հասակ : Սա պատասխանատու շրջան է աշխարհայացքի,հարաբերություններիհամակարգի ,հետաքրքրությունների ,հակումների ու ինքնագնահատականը ,որը անխուսափելիորեն կապված է ինքնահարգանքի ,ինքնավստահության հետ :Այս շրջանում պատանիները վախենում են ոչ միայն հոգեբանական ,այլ նաև ֆիզիկական փոփոխություններից:Փոփոխությունների վախը ունի նաև ֆիզիոլոգիական հիմնավորում ,քանի որ սեռականա զարգացման շրջանում տեղի են ունենում օրգանիզմի փոփոխություններ:
    Բնորոշ են մահվան վախը,հիվանդանալու,աղետների վախերը:Վերջին երկուսը գերակշռում են աղջիկների մոտ :պատանեկան հասակը աղջիկների մոտ ավելի լեցուն է վախերով ,ինչը արտացոլում է նրանց հակվածությունը վախերին ընդհանրապես :
    Բոլոր վախերը պայմանականորեն կարելի է բաժանել բնական ու սոցիալական վախերի :Բնական վախերը հիմնված են ինքնապահպանման բնազդի վրա ,և բացի իրենց ու ծնողների մահվան վախից ներառում են նաև վախը ստվերներից ,կենդանիներից ,շարժվող տրանսպորտներից,աղետներից ,բարձրությունից,խորությունից,հրդեհից,արյունից,սրսկումներից ,բժիշկներից և այլն,իսկ սոցիալական վախերը դրանք միայնության ,որոշ մարդկանց ,չհասցնելու ,ուշանալու ,զգացմունքներին չտիրապետելու ,հասակակիցների կողմից պատժվելու վախերն են :Այս շրջանում ի տարբերություն տղաների ,աղջիկների մոտ վախերը շատ լավ թաքնվում են :Դրանց առկայությունը հիմնականում խոսում է իրեն պաշտպանել չկարողանալու մասին ,անվստահության մասին :
    Վախը նոր, հասուն մարմնի նկատմամբ բերում է նրան ,որ երիտասարդը սկսում է մի կողմից ուսումնասիրել այն ,իսկ մյուս կողմից ` դրա նկատմամբ զգալ ամոթ ,գրգռվածություն ,չընդունելու զգացում :Նման ամբիվալենտ զգացմունքները պատճառ են դառնում հակասական հուզական դրսևորումների ,որոնք բերում են անհանգստության ,տագնապլիության առաջացմանը:
    բոլոր պատանեկան ֆոբիաների պատճառը առաջին հերթին հանդիսանում են հենց փոփոխությունները սեռական ոլորտում հասունացման շրջանում :Առանձնացվում են այնպիսի վախեր ինչպիսիք են օրագրեր կարդալու վախը ,ծխելու ,ալկոհոլ օգտագործելու մասին ծնողների իմանալու վախը ,մաստուրբացիայով զբաղվելու վախը և այլն :
    Վերջին խմբագրող՝ Chuk: 13.10.2007, 15:55:

  7. #7
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Ես սարսափելի վախենում եմ`մթությունից / երբ մենակ եմ / ,ինչպես նաև`
    բոմժերից ...
    անտուն,թափառական շներից ...
    խմած վարորդներից...

    Եվ դա դեռ ամենը չէ...

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...


  8. #8
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Տարբեր թեմաներում անընդհատ խոսվում է վախի մասին ,ու ես խոսք էի տվել որ նյութ կտեղադրեմ,ահա վերջացրի վերջապես կրճատումները ու մի քանի մասնագիտական բառերի հանումն,և տեղադրում եմ,հույսով եմ չեք ձանձրանա կարդալիս:
    Նախ շատ շնորհակալ եմ թեմայի համար: Երևի արդեն նկատել ես, որ այն ինձ շատ է հետաքրքրում: Բերված նյութերը կարդացի մեծ հետաքրքրությամբ: Ապլես:
    Ne inducas in tentationem...

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Նախ շատ շնորհակալ եմ թեմայի համար: Երևի արդեն նկատել ես, որ այն ինձ շատ է հետաքրքրում: Բերված նյութերը կարդացի մեծ հետաքրքրությամբ: Ապլես:
    Խնդլեմ,կարծում էիր մոռացել էի,որ խոսք եմ տվել

  10. #10
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Մեջբերում Bonita-ի խոսքերից
    Ես սարսափելի վախենում եմ`մթությունից / երբ մենակ եմ / ,ինչպես նաև`
    բոմժերից ...
    անտուն,թափառական շներից ...
    խմած վարորդներից...

    Եվ դա դեռ ամենը չէ...
    Հիմա էլ ժամանակն է, որ ես ասեմ. «Ոնց եմ ես քեզ հասկանու՜մ...»
    Ne inducas in tentationem...

  11. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    վախենում եմ.

    Բարձրությունից,
    Շներից,
    Կռիսներից,
    Մեղուներից,
    Զզվելի միջատներից
    և այլն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    վախենում եմ.

    Բարձրությունից,
    Շներից,
    Կռիսներից,
    Մեղուներից,
    Զզվելի միջատներից
    և այլն
    այ ,որ էն և այլնն էլ ասես,էլ չես վախենա

  13. #13
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Վախենում եմ խաբվելուց,դավաճանվելուց ու Համալսարան Չընդունվելուց,իսկ մնացած վախերս արդեն հաղթահարել եմ…

  14. #14
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Իմ մտքերից ահավոր վախենում եմ

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ...

    Մեջբերում firegirl777-ի խոսքերից
    Իմ մտքերից ահավոր վախենում եմ

    բայց դրանց սիրում ես՞

Էջ 1 25-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •