User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 366 հատից

Թեմա: Վախ... Տագնապ... Ֆոբիա...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ... Տագնապ... Ֆոբիա...

    Եկել եմ ձեզ անհանգստանալու մի պատճառից ազատելու:
    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ-մեկ քնելիս, երբ թմբիրը նոր է իջել վրաս, բայց դեռ կիսաքուն եմ, մեկ էլ ինձ թվում է, թե ինչ-որ աստիճաններից ընկնում եմ ու վեր եմ թռնում... հետո հանգիստ քնում եմ:
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ ինձ մոտ էլ ա տենց, մայց մեկ-մեկ չէ, հաճախ, չգիտեմ ինչից է, չեմ էլ հիշում հետո նորմալ քնում եմ, թե չէ, բայց էտ աստիճաններից կամ ինչ որ տեղից ընկնելը շատ հաճախ ա լինում
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչից է, բայց ինձ հետ էլ է հաճախ ճիշտ նույնը տեղի ունենում, բայց, չգիտես ինչու, երբեք չեմ մտածել, թե դա ինչ–որ ֆոբիա է...
    Էս ձեր ասածը, բարեբախտաբար, բացարձակապես կապ չունի որևէ տեսակի վախի հետ: Այդ ընկնելու զգացողությունն ունենում է մարդկանց մեծամասնությունը հենց այդ նույն կիսաքուն վիճակում, ինձ հետ էլ է երբեմն պատահում: Դա լինում է արթունության ու քնի սահմանագծին, այսինքն` քնի առաջին, սկզբնական փուլին անցնելուց անմիջապես առաջ ու համարվում է լրիվ նորմալ:

    Քնի փուլերի մասին կարդալու համար տես ստորագրությունս կամ
    http://www.akumb.am/showpost.php?p=477481&postcount=45
    Վերջին խմբագրող՝ Enipra: 08.03.2008, 01:32:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ... Տագնապ... Ֆոբիա...

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկել եմ ձեզ անհանգստանալու մի պատճառից ազատելու:



    Էս ձեր ասածը, բարեբախտաբար, բացարձակապես կապ չունի որևէ տեսակի վախի հետ:
    Փաստորեն, ես ճիշտ էի ենթադրում, որ ֆոբիա չի... Ինձ էլ է միշտ թվացել, որ բոլորի հետ էլ պատահում է, ու որ միանգամայն բնական երևույթ է դա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ... Տագնապ... Ֆոբիա...

    Էդ ձեր նկարագրածը ընկալման խանգարում է՝ ցնորք, իսկ ֆոբիաները մտածողության բովանդակության խանգարումներ են: Հիպնագոգիկ ցնորքը, որն առաջանում է քնելիս, միակն է, որ հանդիպում է առողջ մարդկանց մոտ: Մնացած բոլոր ցնորքներն առաջանում են հոգեկան հիվանդների մոտ:

    Կարդում եմ ձեր գրառումները, տեսնում եմ, որ շատ թեթև եք պատկերացնում այդ ֆոբիա կոչվածները: Իրականում դրանք այնպիսի սարսափելի աստիճանի են հասնում, որ ազդում են մարդկանց կյանքի որակի վրա: Ընդհանրապես, կարող են լինել նաև կպչուն մտքեր, գործողություններ, պատկերացումներ, հակումներ: Դրանք բոլորը, եթե կան համապատասխան պայմաններ, ազդում են կյանքի որակի վրա: Օրինակ, այսօր մեր դասախոսը պատմեց, թե ինչպես էր մեկի մոտ բռնաբառության կպչուն պատկերացում առաջացել: Այդ պատճառով երբեք որևէ մեկի հետ մենակ չէր մնում, միշտ երրորդ անձը պետք է ներկա լիներ:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վախ... Տագնապ... Ֆոբիա...

    Դե հա, Բյուր, բայց էս թեման մենակ ֆոբիաների մասին չէ, այլ ընդհանրապես վախի զգացողության։ Ուղղակի մեկ–մեկ շատ ենք տարվում, մոռանում ենք, սխալմամբ վախն ու ֆոբիան նույնացնում ենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •