տարօրինակ վախ ունեմ... ավելի ճիշտ նման վախ ունեցողի դեռ չգիտեմ (գուցե էստեղ գրել եք, չեմ կարդացել), էդ պատճառով էլ տարօրինակ եմ համարում` վախենում եմ իջնել աստիճաններով, երբ կողքս բազրիք կամ հենվելու այլ իր/մարդ չկա... չէ, պարտադիր չի, որ հենվեմ, բայց պետք է իմանամ, որ կա մեկը/ինչ-որ բան ում/ինչին կհենվեմ ու չեմ ընկնի: էդ պատճառով էլ գուցե բավականին լայն աստիճաններին կենտրոնից մոտենամ, հետո քայլեմ կողմ` դեպի բազրիքը, նոր միայն իջնեմ... լինում է և մոռանում եմ սրա մասին ու հանգիստ իջնում եմ:
չգիտեմ, թե ինչի հետ է կապված, փոքր ժամանակ աստիճաններից չեմ ընկել, բայց մի բան կա (էս դեպքում գիտեմ, որ միակը չեմ). մեկ-մեկ քնելիս, երբ թմբիրը նոր է իջել վրաս, բայց դեռ կիսաքուն եմ, մեկ էլ ինձ թվում է, թե ինչ-որ աստիճաններից ընկնում եմ ու վեր եմ թռնում... հետո հանգիստ քնում եմ:
...կասե՞ք, թե սա ինչ-ֆոբիա է ու արդյո՞ք տարօրինակ է ու հազվադեպ հանդիպող:


Մեջբերել
Եթե հենվելու կամ բռնվելու տեղ չկա, ուրեմն ես այնքան դանդաղ կիջնեմ էտ աստիճանները, որ հետս քայլողը ներքևում մի քանի րոպե ստիպված ինձ սպասելու է: Ու ամեն իջնելուց պատկերացնում եմ, թե ոնց կարող եմ ընկնել, եթե հանկարծ ոտքս սայթաքի կամ նման բան

ու տենց շարունակ, հետո սկսեցի մտածել ու հասկացա իրոք ես էլ եմ վախենում դրանցից, բայց մտքովս չէր էլ անցնում:
(էս ամենաայլանդակ ուրախությունն է, երբ գիտես, որ քո "դժբախտության" մեջ մենակ չես... թու-թու-թու էս "դժբախտությունը" էդքան էլ ահավոր չէ) 


Էջանիշներ