Մի վախ էլ հիշեցի, որ բանի տեղ չեմ դնում ու չգիտեմ ինչ անել դրա հետ: Անընդհատ շտապում եմ, անընդհատ մի բանից ուշանում եմ, եթե նույնիսկ չեմ շտապում: եթե դաս ունեմ անելու, գեղարվեստական գիրք կարդալու, մեյլ ստուգելու, անկարևորից սկսում եմ, որ հետո կարևորն անեմ ու միշտ ակրևորը չեմ անում: Անհանգստությունից խաղում եմ խաղեր ու ժամանակը անցնում ա, ես էլի եմ անհանգստանում ու ինձ վրա բարկանում, որ էլի չպարապեցի, բայց արդեն ինձ կառավարել չեմ կարողանում:Այ հիմա փոխանակ դաս անեմ, անգլ, եսիմ ինչ, ընդ որում աշխատողները բոլոր գործուղման են, կողքից խանգարող չկա, գործ էլ չկա անելու ու էլի անհանգստանում եմ, գործից չեմ ուշանում ու ոչ մի րոպե շուտ չեմ գնում ու էլի անհանգստանում եմ, կարծես վատ բան եմ անում: Նույն հաց ուտելիս շտապում եմ, ոնց որ ժամանակ չունեմ ոչ մի բան անելու ու էդպես էլ ոչ մի բան նորմալ չեմ անում, նորմալը իմ հասկացմամբ էլի:
Մանանա (17.11.2010)
Նման վախերը հաղթահարելու կա միայն մեկ տարբերակ: Պետք է կարողանալ տիրապետել ուշադրությանը, այն, ներսից տեղափոխելով դեպի դուրս: Ուշադրությունը տեղափոխելով դրսի օբյեկտների, իրադարձությունների վրա հնարավորությունը է ստեղծվում զգալու, գիտակցելու, որ այն ինչ կապված է վախերի տագնապների հետ կատարվում է մեր ուղեղում եւ իրականության հետ ոչ մի կապ չունի, իրականում, պարզապես գոյություն չունի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Առաջնահերթին դուք պետք է սովորեք վախը ընդունել: Ես ձեզ խորհուրդ կտամ ամեն օր 5-15 րոպե աչքերը փակել և մտածել այն մտքերի մասին ,որոնք ձեզ մոտ վախ են առաջացնում: Թողեք վախ առաջացնուղ մտքերը պտտվեն ձեր ուղեղում, չփորձեք ճնշել և հանգստացնել այդ մտքերին: Լսեք նրանց, թող նրանք պտտվեն ձեր ուղեղում մեկը մյուսին հաջորդելով: Մտածելով վախ առաջացնող մտքերի մասին ձեզ մոտ վախի զգացումը կշատանա ընդունեք այն, զգացեք այն, ինքներդ ձեզ հարցրեք ինչ եմ ես կոնկրետ այս պահին զգում՞ և զեր մտքում թվեք այդ բոլոր զգացմունքները
որոնք դուք զգում եք: Ինքներդ ձեզ ասեք, ես ընդունում եմ որ ես վախենում եմ, ես իրավունք ունեմ վախենալ, զգացեք այդ վախը ձեր ամբողջ հոգով,զգացեք այդ տհաճ զգացմունքները ձեր ամբողջ մարմնով, շնչեք այդ վախը և վախը ընդունելուց որոշ ժամանակ հետո դուք կհանգստանաք:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Վախը դա օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան է,վախը դա սթրես է ու այն ազդում է ադրենալինի միջոցով,եթե վախը առանց պատճառի է լինում ուրեմն մեղավոր է վեգետատիվ նյարդային համակարգը,այն կարող է լինել շատ գերհոգնածությունից,գիշերը չքնելուց,շատ աշխատելուց,վախը եւ տագնապը կարգավորում է ԳԱՄԿ-ը(Գամմա Ամինո Յուղաթթուն),թույլ միջոցներից կարող եք փորձել տարբեր խոտաբույսերից պատրաստված միջոցները՝օրինակ մելիսսան եւ պիոնի ծաղիկները,իսկ ավելի լուրջ օգնության համար առանց ամանչելու այցելեք ձեր ընտանեկան բժշկի մոտ եւ նա ուղղություն կտա նյարդաբանի մոտ,իսկ նյարդաբանի հետ կարող եք կիսվել ձեր պռոբլեմներով եւ նա կնշանակի ձեզ համապատսխան անտիդեպրեսանտ(Պակսիլ,Ֆլուոկսոետին,Ֆեվարին,Ցեպրալեկս,Ստիմուլտոն,աստված չանի Ամիտրիպտիլին) + տրանկվիլիզատոր(Տազեպամ,Դիազեպամ,Կլոնոզեպամ,Լորազեպամ,Ֆենոզեպամ)՝եթե ձեր աշխատանքը կախված չէ մեխանիզմների աշխատանքի,ավտոմեքենա վարելու,լուրջ ուշադրություն պահանջող աշխատանքի հետ,վախը եւ տագնապը կարող են առաջացնել շատ լուրջ ու ծանր հիվանդություններ,պետք չէ ականջի հետեւ գցել եւ միշտ հիշեք կանխարգելելը ավելի հեշտ է քան բուժելը,օրգանիզմում եթե մի բան խանգարվում է ապա հետո շատ դժվար է լինում վերականգնել:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ես էլ իմ վախի մասին գրեմ: Երկար ժամանակ է՝ մի վախ է մտել մեջս ու դուրս չի գալիս: Էդ վախն ինձ անընդհատ չի հետապնդում, բայց երբեմն սրվում է. վախենում եմ իմ թիկունքից: Մտածում եմ՝ կշրջվեմ ու թիկունքումս մի դավադիր բան կամ էլ դավադիր մեկին կտեսնեմ: Մի անգամ մեկն ինձ ասաց, որ նմանատիպ վախ մանկուց է մարդու մեջ մտնում, ու դա կապված է փոքր երեխային ճիշտ կամ սխալ գրկելու հետ: Այսինքն, եթե երեխային գրկում են այնպես, որ նա դեմքով գրկողին է նայում, թիկունքում դատարկություն ու անպաշտպանվածություն է զգում, ու մեջը նմանատիպ վախ է սկսում ձևավորվել: Չեմ հավատում այդ վարկածին, բայց հիմա՝ երեխա գրկելիս, ենթագիտակցորեն միշտ այնպես եմ գրկում, որ մեջքով ինձ հպված լինի:
erexa ջան քեզ շատ էի կարոտել
Իմ նշած անտիդեպրեսանտները՝բացի Ամիտրիպտիլինից,չեն շշմացնում,նրանք գլխուղեղում շատացնում են Սերոտոնինը,իսկ Սերոտոնինը չի շշմացնում,այլ ընդհակառակը ավելի աշխուժացնում է,այդ դեղերը նոր են ու շատ վնաս չեն պատճառում,համաձայն եմ քեզ հետ կարող է կախվածություն թեթեւ առաջացնի,բայց դա մարդուց է կախված,նրանց կախվածությունը սուրճի նման է,այդ անտիդեպրեսանտները ազդում են 3 շաբաթից դրա համար նրանց հետ խմում են տրանկվիլիզտորներ մինչեւ անտիդեպրեսանտների էֆֆեկտը սկսի ազդել,հետո ես չեմ ասում թեթեւ վախերի դեպքում գնան բժշկի ու խմեն այդ դեղերը,այլ իմ ասածը վերաբերվում պանիկ ատակներին՝որոնք շատ զզվելի են ու մարդը չի կարող նորմալ ապրել՝օրինակ կարող է քեզ թվալ որ սիրտը կանգնում է եւ մահանում ես,թեթեւ վախերի համար կան շատ լավ պրեպարատներ՝օրինակ Նովոպասիտ դեղը՝որը պատրաստված է խոտաբույսերի էքստարակտներից,նաեւ մի շատ հրաշալի հայկական դեղ Մեքսիլը՝որը ունի հակաօքսիդանտ,նոտրոպ,անքսիոլիտիկ(հակատագնապային),սթրեսից պաշտպանող ու անտիհիպօքսանտ(թթվածնային կաղծից պաշտպանող) հատկություններ,բաձարձակապես անվնաս է,համ էլ եթե կարք չլինի հաստատ բժիշկը նման ուժեղ եւ դեղատոմսով դեղեր չի նշանակի:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ariadna (22.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ