User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 366 հատից

Թեմա: Վախ... Տագնապ... Ֆոբիա...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամանակ ես ակնոց չէի կրում ու պատկերացում չունեի ակնոց կրողներին հատուկ կենցաղի մասին: Երբ սկսեցի կրել, ավելի ուշադիր սկսեցի հետևել ճանապարհին հանդիպող ճյուղ-արգելք-սյուն ու նման բաներին: Մի ժամանակ վախենում էի, որ ինչ-որ բանին հարվածելով, պարզ է, որ գլխով, ակնոցս կկոտրվի ու աչքս կմտնեն փշրված ապակիները:
    Զարմանում էի, որ նախկինում շատ անուշադիր լիենլով ոչ մի դեպք չէր պատահել, չնայած մի անգամ հաճելիորեն բախվել էի սյանը: Հիմա էլ, որ քայլում եմ, ավելի շատ վստահում եմ սեփական աչքերիս քան ակնոցով աչքերիս: Ակնոցն ավելի շատ լարվածություն է տալիս, քան վստահություն, որ հաստատ ամեն ինչ ճիշտ եմ տեսնում: Հետո ակնոցն սկսեց որոշ դեպքերում պաշտպանական բան լինել: Եթե ծառերի միջով եմ անցնելու, ակնոցը կընդունի հարվածը, ու քանի որ արդեն գիտեմ, որ ապակին էդքան էլ հեշտ չի կոտրվում, գոնե վստահ եմ, որ ճյուղը աչքս չի մտնի: Սրանք զգացումներ են, որ իմ մոտ կարծում եմ նորմայի մեջ են դեռ: Հետաքրքիր է, որ մինչև այս քննարկումը կարդալը չէի մտածել, որ հնարավոր է սա սրվի:

    Ինձ մոտ վերջերս ավելի նկատելի է ուրիշ տեսակի անհանգստություն կամ վախ: Հայաստանում կամ հայերի շրջապատում խուսափում եմ անգլերեն խոսելուց, երբ դրա կարիքը կա: Ասենք հանդիպում է, հայերն ու օտարազգիները, մոտավորապես 50 մարդ: Բոլորը շփվում են անգլերեն: Բավական անվստահ եմ լինում, ոնց որ անընդհատ ինձ հետևեն: Եթե միայն օտարազգիի հետ եմ խոսում ու այլ հայախոս վկա չկա, շատ հանգիստ ու վստահ եմ լինում: Ռուսերեն խոսելու մասին էլ չեմ ասում: Անգլերեն հիմա պարապում եմ, լեզվիս բացվելն ինձ վստահություն տալիս է, բայց մասամբ: Ռուսերեն էլ, քիչ է մնում գնամ պարապեմ, որ էդ դարդից էլ պրծնեմ: Ինչի՞ց կլինի:
    Մի վախ էլ հիշեցի, որ բանի տեղ չեմ դնում ու չգիտեմ ինչ անել դրա հետ: Անընդհատ շտապում եմ, անընդհատ մի բանից ուշանում եմ, եթե նույնիսկ չեմ շտապում: եթե դաս ունեմ անելու, գեղարվեստական գիրք կարդալու, մեյլ ստուգելու, անկարևորից սկսում եմ, որ հետո կարևորն անեմ ու միշտ ակրևորը չեմ անում: Անհանգստությունից խաղում եմ խաղեր ու ժամանակը անցնում ա, ես էլի եմ անհանգստանում ու ինձ վրա բարկանում, որ էլի չպարապեցի, բայց արդեն ինձ կառավարել չեմ կարողանում: Այ հիմա փոխանակ դաս անեմ, անգլ, եսիմ ինչ, ընդ որում աշխատողները բոլոր գործուղման են, կողքից խանգարող չկա, գործ էլ չկա անելու ու էլի անհանգստանում եմ, գործից չեմ ուշանում ու ոչ մի րոպե շուտ չեմ գնում ու էլի անհանգստանում եմ, կարծես վատ բան եմ անում: Նույն հաց ուտելիս շտապում եմ, ոնց որ ժամանակ չունեմ ոչ մի բան անելու ու էդպես էլ ոչ մի բան նորմալ չեմ անում, նորմալը իմ հասկացմամբ էլի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանանա (17.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •