User Tag List

Էջ 20 25-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 366 հատից

Թեմա: Վախ... Տագնապ... Ֆոբիա...

  1. #286
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ իմանալով մեր բժիշկներին ու աշխատելաոճին, նախընտրում եմ չգնալ:
    Լավ: Մոտակա ժամանակներս եթե հոգեբույժի հետ շփվեմ, կասեմ արդյունքների մասին:


    Կարծրացած կարծիք բժիշկների մասին:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 16.11.2010, 15:59:


  2. #287
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ժամանակ ես ակնոց չէի կրում ու պատկերացում չունեի ակնոց կրողներին հատուկ կենցաղի մասին: Երբ սկսեցի կրել, ավելի ուշադիր սկսեցի հետևել ճանապարհին հանդիպող ճյուղ-արգելք-սյուն ու նման բաներին: Մի ժամանակ վախենում էի, որ ինչ-որ բանին հարվածելով, պարզ է, որ գլխով, ակնոցս կկոտրվի ու աչքս կմտնեն փշրված ապակիները:
    Զարմանում էի, որ նախկինում շատ անուշադիր լիենլով ոչ մի դեպք չէր պատահել, չնայած մի անգամ հաճելիորեն բախվել էի սյանը: Հիմա էլ, որ քայլում եմ, ավելի շատ վստահում եմ սեփական աչքերիս քան ակնոցով աչքերիս: Ակնոցն ավելի շատ լարվածություն է տալիս, քան վստահություն, որ հաստատ ամեն ինչ ճիշտ եմ տեսնում: Հետո ակնոցն սկսեց որոշ դեպքերում պաշտպանական բան լինել: Եթե ծառերի միջով եմ անցնելու, ակնոցը կընդունի հարվածը, ու քանի որ արդեն գիտեմ, որ ապակին էդքան էլ հեշտ չի կոտրվում, գոնե վստահ եմ, որ ճյուղը աչքս չի մտնի: Սրանք զգացումներ են, որ իմ մոտ կարծում եմ նորմայի մեջ են դեռ: Հետաքրքիր է, որ մինչև այս քննարկումը կարդալը չէի մտածել, որ հնարավոր է սա սրվի:

    Ինձ մոտ վերջերս ավելի նկատելի է ուրիշ տեսակի անհանգստություն կամ վախ: Հայաստանում կամ հայերի շրջապատում խուսափում եմ անգլերեն խոսելուց, երբ դրա կարիքը կա: Ասենք հանդիպում է, հայերն ու օտարազգիները, մոտավորապես 50 մարդ: Բոլորը շփվում են անգլերեն: Բավական անվստահ եմ լինում, ոնց որ անընդհատ ինձ հետևեն: Եթե միայն օտարազգիի հետ եմ խոսում ու այլ հայախոս վկա չկա, շատ հանգիստ ու վստահ եմ լինում: Ռուսերեն խոսելու մասին էլ չեմ ասում: Անգլերեն հիմա պարապում եմ, լեզվիս բացվելն ինձ վստահություն տալիս է, բայց մասամբ: Ռուսերեն էլ, քիչ է մնում գնամ պարապեմ, որ էդ դարդից էլ պրծնեմ: Ինչի՞ց կլինի:
    Մի վախ էլ հիշեցի, որ բանի տեղ չեմ դնում ու չգիտեմ ինչ անել դրա հետ: Անընդհատ շտապում եմ, անընդհատ մի բանից ուշանում եմ, եթե նույնիսկ չեմ շտապում: եթե դաս ունեմ անելու, գեղարվեստական գիրք կարդալու, մեյլ ստուգելու, անկարևորից սկսում եմ, որ հետո կարևորն անեմ ու միշտ ակրևորը չեմ անում: Անհանգստությունից խաղում եմ խաղեր ու ժամանակը անցնում ա, ես էլի եմ անհանգստանում ու ինձ վրա բարկանում, որ էլի չպարապեցի, բայց արդեն ինձ կառավարել չեմ կարողանում: Այ հիմա փոխանակ դաս անեմ, անգլ, եսիմ ինչ, ընդ որում աշխատողները բոլոր գործուղման են, կողքից խանգարող չկա, գործ էլ չկա անելու ու էլի անհանգստանում եմ, գործից չեմ ուշանում ու ոչ մի րոպե շուտ չեմ գնում ու էլի անհանգստանում եմ, կարծես վատ բան եմ անում: Նույն հաց ուտելիս շտապում եմ, ոնց որ ժամանակ չունեմ ոչ մի բան անելու ու էդպես էլ ոչ մի բան նորմալ չեմ անում, նորմալը իմ հասկացմամբ էլի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանանա (17.11.2010)

  4. #288
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, որ խոսք գնաց, մի բան էլ ես ասեմ:
    Ուրեմն մետրոյի կայարանում գնացքի սպասելուց, երբ մոտենում եմ էդ ռելսերի փոսի մասին, գլուխս սկսում ա ահավոր պտտվել ու ինձ թվում ա, այսինքն չի թվում, իրոք տենց ա, որ հավասարակշռությունս կորցնում եմ, ու ոնց որ էդ փոսն ինձ քաշի իր մեջ: Մի տեսակ իրականության զգացողությունը կորցնում եմ, հայտնվում անօդ տարածության մեջ:
    Ու էդքան բանը սկսած մոտ 1,50 մետր հեռավորությունից: Ու երբ նայում եմ էդ փոսին կիպ կանգնած մարդկանց, սարսռում եմ, թե ոնց են կանգնել:
    Կամ աննդհատ վախ կա, որ հեսա մեկը կբրդի ու կգցի էդ փոսի մեջ:
    Ու հենց վերջերս ա դա խորացել, վերջին ժամանակներում եմ ավելի ցայտուն զգում: Հենց այսօր էր, հենց մոտեցա էդ 1,50 հեռավորությունն անցա, գլուխս սկսեց պտտվել ու հազիվ ինձ քաշեցի ու հեռու տարա...
    Նման վախերը հաղթահարելու կա միայն մեկ տարբերակ: Պետք է կարողանալ տիրապետել ուշադրությանը, այն, ներսից տեղափոխելով դեպի դուրս: Ուշադրությունը տեղափոխելով դրսի օբյեկտների, իրադարձությունների վրա հնարավորությունը է ստեղծվում զգալու, գիտակցելու, որ այն ինչ կապված է վախերի տագնապների հետ կատարվում է մեր ուղեղում եւ իրականության հետ ոչ մի կապ չունի, իրականում, պարզապես գոյություն չունի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հարդ (16.11.2010), ՆանՍ (16.11.2010)

  6. #289
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ վերջերս ավելի նկատելի է ուրիշ տեսակի անհանգստություն կամ վախ: Հայաստանում կամ հայերի շրջապատում խուսափում եմ անգլերեն խոսելուց, երբ դրա կարիքը կա: Ասենք հանդիպում է, հայերն ու օտարազգիները, մոտավորապես 50 մարդ: Բոլորը շփվում են անգլերեն: Բավական անվստահ եմ լինում, ոնց որ անընդհատ ինձ հետևեն: Եթե միայն օտարազգիի հետ եմ խոսում ու այլ հայախոս վկա չկա, շատ հանգիստ ու վստահ եմ լինում: Ռուսերեն խոսելու մասին էլ չեմ ասում: Անգլերեն հիմա պարապում եմ, լեզվիս բացվելն ինձ վստահություն տալիս է, բայց մասամբ: Ռուսերեն էլ, քիչ է մնում գնամ պարապեմ, որ էդ դարդից էլ պրծնեմ: Ինչի՞ց կլինի:
    Բացասական մտքերից, ուշադրություն ես դարձնում այդ մտքերի վրա և վախենում ես:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  7. #290
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացասական մտքերից, ուշադրություն ես դարձնում այդ մտքերի վրա և վախենում ես:
    ԳուՅտ արեցիր:


  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.11.2010), Արշակ (17.11.2010), Ֆոտոն (16.11.2010)

  9. #291
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենակարևորը էն ա, որ դու ինքդ քո մեջ պիտի զարգացնես էն միտքը, որ յանի էդ ինչ ստից ու անկապ զգացում ա, որ ես էլ դրանից պիտի վախենամ, ՓԱՀ
    Այս ձեր գրված միտքը ճնշող միտք է, վախը չի սիրում երբ իրեն ճնշում են:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  10. #292
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ԳուՅտ արեցիր:
    Այն ինչը,որ քո ուղեղում չի տեղավորվում դեռ գյուտ չի կոչվում:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  11. #293
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն ինչը,որ քո ուղեղում չի տեղավորվում դեռ գյուտ չի կոչվում:
    Այն, ինչը քո ուղեղը չի զգացել, երբեք չի կարող դրա մասին ինչ-որ բան ասել:


  12. #294
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը



    Էդ էլ ա ճիշտ...բայց մենակ էն մտքից, որ գնացքը պիտի վրայովս անցնի, ինձ լավ իմանալով գիտեմ, որ չեմ դիմանա ու վեր կկենամ:
    Հ. Գ. Փակ տարածություններ պատկերացնելուց էլ եմ վատանում:
    Առաջնահերթին դուք պետք է սովորեք վախը ընդունել: Ես ձեզ խորհուրդ կտամ ամեն օր 5-15 րոպե աչքերը փակել և մտածել այն մտքերի մասին ,որոնք ձեզ մոտ վախ են առաջացնում: Թողեք վախ առաջացնուղ մտքերը պտտվեն ձեր ուղեղում, չփորձեք ճնշել և հանգստացնել այդ մտքերին: Լսեք նրանց, թող նրանք պտտվեն ձեր ուղեղում մեկը մյուսին հաջորդելով: Մտածելով վախ առաջացնող մտքերի մասին ձեզ մոտ վախի զգացումը կշատանա ընդունեք այն, զգացեք այն, ինքներդ ձեզ հարցրեք ինչ եմ ես կոնկրետ այս պահին զգում՞ և զեր մտքում թվեք այդ բոլոր զգացմունքները

    որոնք դուք զգում եք: Ինքներդ ձեզ ասեք, ես ընդունում եմ որ ես վախենում եմ, ես իրավունք ունեմ վախենալ, զգացեք այդ վախը ձեր ամբողջ հոգով,զգացեք այդ տհաճ զգացմունքները ձեր ամբողջ մարմնով, շնչեք այդ վախը և վախը ընդունելուց որոշ ժամանակ հետո դուք կհանգստանաք:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  13. #295
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջնահերթին դուք պետք է սովորեք վախը ընդունել: Ես ձեզ խորհուրդ կտամ ամեն օր 5-15 րոպե աչքերը փակել և մտածել այն մտքերի մասին ,որոնք ձեզ մոտ վախ են առաջացնում: Թողեք վախ առաջացնուղ մտքերը պտտվեն ձեր ուղեղում, չփորձեք ճնշել և հանգստացնել այդ մտքերին: Լսեք նրանց, թող նրանք պտտվեն ձեր ուղեղում մեկը մյուսին հաջորդելով: Մտածելով վախ առաջացնող մտքերի մասին ձեզ մոտ վախի զգացումը կշատանա ընդունեք այն, զգացեք այն, ինքներդ ձեզ հարցրեք ինչ եմ ես կոնկրետ այս պահին զգում՞ և զեր մտքում թվեք այդ բոլոր զգացմունքները

    որոնք դուք զգում եք: Ինքներդ ձեզ ասեք, ես ընդունում եմ որ ես վախենում եմ, ես իրավունք ունեմ վախենալ, զգացեք այդ վախը ձեր ամբողջ հոգով,զգացեք այդ տհաճ զգացմունքները ձեր ամբողջ մարմնով, շնչեք այդ վախը և վախը ընդունելուց որոշ ժամանակ հետո դուք կհանգստանաք:
    Դե տենց եմ էլի արել, որ էս օրին եմ...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.10.2011), Magic-Mushroom (16.11.2010), paniaG (16.11.2010), VisTolog (16.11.2010), Մանանա (17.11.2010), ՆանՍ (17.11.2010)

  15. #296
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե տենց եմ էլի արել, որ էս օրին եմ...
    Եթե տենց արած լինեիր այքան ժամանակ ինչքան որ պետք է էս օրին չէիր լինի վախդ ինչ ինչ չափով քչացած կլիներ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  16. #297
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախը դա օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան է,վախը դա սթրես է ու այն ազդում է ադրենալինի միջոցով,եթե վախը առանց պատճառի է լինում ուրեմն մեղավոր է վեգետատիվ նյարդային համակարգը,այն կարող է լինել շատ գերհոգնածությունից,գիշերը չքնելուց,շատ աշխատելուց,վախը եւ տագնապը կարգավորում է ԳԱՄԿ-ը(Գամմա Ամինո Յուղաթթուն),թույլ միջոցներից կարող եք փորձել տարբեր խոտաբույսերից պատրաստված միջոցները՝օրինակ մելիսսան եւ պիոնի ծաղիկները,իսկ ավելի լուրջ օգնության համար առանց ամանչելու այցելեք ձեր ընտանեկան բժշկի մոտ եւ նա ուղղություն կտա նյարդաբանի մոտ,իսկ նյարդաբանի հետ կարող եք կիսվել ձեր պռոբլեմներով եւ նա կնշանակի ձեզ համապատսխան անտիդեպրեսանտ(Պակսիլ,Ֆլուոկսոետին,Ֆեվարին,Ցեպրալեկս,Ստիմուլտոն,աստված չանի Ամիտրիպտիլին) + տրանկվիլիզատոր(Տազեպամ,Դիազեպամ,Կլոնոզեպամ,Լորազեպամ,Ֆենոզեպամ)՝եթե ձեր աշխատանքը կախված չէ մեխանիզմների աշխատանքի,ավտոմեքենա վարելու,լուրջ ուշադրություն պահանջող աշխատանքի հետ,վախը եւ տագնապը կարող են առաջացնել շատ լուրջ ու ծանր հիվանդություններ,պետք չէ ականջի հետեւ գցել եւ միշտ հիշեք կանխարգելելը ավելի հեշտ է քան բուժելը,օրգանիզմում եթե մի բան խանգարվում է ապա հետո շատ դժվար է լինում վերականգնել:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (16.11.2010), Ամպ (16.11.2010), Արևածագ (16.11.2010), Հարդ (16.11.2010), ՆանՍ (17.11.2010)

  18. #298
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ իմ վախի մասին գրեմ: Երկար ժամանակ է՝ մի վախ է մտել մեջս ու դուրս չի գալիս: Էդ վախն ինձ անընդհատ չի հետապնդում, բայց երբեմն սրվում է. վախենում եմ իմ թիկունքից: Մտածում եմ՝ կշրջվեմ ու թիկունքումս մի դավադիր բան կամ էլ դավադիր մեկին կտեսնեմ: Մի անգամ մեկն ինձ ասաց, որ նմանատիպ վախ մանկուց է մարդու մեջ մտնում, ու դա կապված է փոքր երեխային ճիշտ կամ սխալ գրկելու հետ: Այսինքն, եթե երեխային գրկում են այնպես, որ նա դեմքով գրկողին է նայում, թիկունքում դատարկություն ու անպաշտպանվածություն է զգում, ու մեջը նմանատիպ վախ է սկսում ձևավորվել: Չեմ հավատում այդ վարկածին, բայց հիմա՝ երեխա գրկելիս, ենթագիտակցորեն միշտ այնպես եմ գրկում, որ մեջքով ինձ հպված լինի:

  19. #299
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    ,իսկ ավելի լուրջ օգնության համար առանց ամանչելու այցելեք ձեր ընտանեկան բժշկի մոտ եւ նա ուղղություն կտա նյարդաբանի մոտ,իսկ նյարդաբանի հետ կարող եք կիսվել ձեր պռոբլեմներով եւ նա կնշանակի ձեզ համապատսխան անտիդեպրեսանտ
    :
    Էդ անտիդեպրեսանտ դեղերը
    ա.մի տեսակ մարդուն ավելի են շշմացնում
    բ.մարդը կախվածություն ա ունենում այդ դեղերից
    գ.կարող են ազդել մարդու որոշ օրգանների վրա:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  20. #300
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    erexa ջան քեզ շատ էի կարոտել
    Իմ նշած անտիդեպրեսանտները՝բացի Ամիտրիպտիլինից,չեն շշմացնում,նրանք գլխուղեղում շատացնում են Սերոտոնինը,իսկ Սերոտոնինը չի շշմացնում,այլ ընդհակառակը ավելի աշխուժացնում է,այդ դեղերը նոր են ու շատ վնաս չեն պատճառում,համաձայն եմ քեզ հետ կարող է կախվածություն թեթեւ առաջացնի,բայց դա մարդուց է կախված,նրանց կախվածությունը սուրճի նման է,այդ անտիդեպրեսանտները ազդում են 3 շաբաթից դրա համար նրանց հետ խմում են տրանկվիլիզտորներ մինչեւ անտիդեպրեսանտների էֆֆեկտը սկսի ազդել,հետո ես չեմ ասում թեթեւ վախերի դեպքում գնան բժշկի ու խմեն այդ դեղերը,այլ իմ ասածը վերաբերվում պանիկ ատակներին՝որոնք շատ զզվելի են ու մարդը չի կարող նորմալ ապրել՝օրինակ կարող է քեզ թվալ որ սիրտը կանգնում է եւ մահանում ես,թեթեւ վախերի համար կան շատ լավ պրեպարատներ՝օրինակ Նովոպասիտ դեղը՝որը պատրաստված է խոտաբույսերի էքստարակտներից,նաեւ մի շատ հրաշալի հայկական դեղ Մեքսիլը՝որը ունի հակաօքսիդանտ,նոտրոպ,անքսիոլիտիկ(հակատագնապային),սթրեսից պաշտպանող ու անտիհիպօքսանտ(թթվածնային կաղծից պաշտպանող) հատկություններ,բաձարձակապես անվնաս է,համ էլ եթե կարք չլինի հաստատ բժիշկը նման ուժեղ եւ դեղատոմսով դեղեր չի նշանակի:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (22.11.2010)

Էջ 20 25-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •