Գալատեա ջան, վախենում եմ` շեղվենք, բայց չեմ կարող չպատասխանել
Ես ծանր չեմ տանում, բայց էդքան էլ հումոր չեմ տեսնում, երբ էդ ավատարներով արդեն մենամարտում եք` ով ավելի հաստ խաչ կքաշի, ով ավելի ճիշտ գույնով կներկի շրջանակը, որ նկարն ավելի ընդգծվի... իսկականից ֆանատիզմի է վերածվում... իսկ ինչ վերաբերում է ձեր ինդիվիդուալությանը, ապա իրական կյանքում շփվելով ձեզ հետ` իհարկե ես գործ եմ ունեցել լրիվ տարբեր, շատ հետաքրքիր ես-երի հետ, դրան նպաստում էր նաև տարբեր, պայծառ աչքերը տեսնելն ու ձայնը լսելը, իսկ ես գրել էի "վիրտուալ աշխարհում ներկայանալու մասին"!!!
իսկ ինչ վերաբերում է Օդրի Տոտուին, ապա իմ ավատարում ոչ թե նա է, այլ նրա մարմնավորած Ամելի կերպարը, ով, չեմ վախենում ասել, իմ եսի մի մասն է... մարդիկ կան, ինձ Ամելի են ասում
Իսկ թեմայի մասին` էդ երաժշտությունը դեռ ոչինչ, բայց որ Լևոնի ձայնն է սկսվում, ծիծաղից մեռնում եմ... պատկերացնում եմ դրա տեսահոլովակըէլի եմ ասում, շատ անլուրջ բան է... էսօր էլ լուրջ կինոդիտում էր Նարեկացիում (մի քանի ակումբցի վկա
), մեկ էլ հոպ` "Պահքար-պայքար", համ ծիծաղելի էր, համ էլ ահավոր զայրացա... սովորական երաժշտությունից գոնե էդքան չէի շեղվի, թե չէ լարված թրիլլերի կեսից մեկ էլ էլի քաղաքականությունը մեջ ընկավ...
որպես երաժշտություն` առանց Լևոնի ձայնի ինքը նորմալ կլիներ, բայց էսպես, արդեն նշել եք, հակագովազդ է, բայց, անձամբ ինձ համար, էդ հակագովազդը հենց իր նպատակով էլ ազդում է ու ոչ մի կերպ գովազդ չի դառնում
Իմ գրածը միայն խորհուրդ էր. սթափ նայեք ու մի տրվեք ֆանատիզմին:
Էջանիշներ