Մեջբերում Dn. Noy-ի խոսքերից Նայել գրառումը
Որպեսզի առիթ չտամ այլևայլ խոսակցությունների, ասեմ, որ մարտի 2-ին ամենաշատն եմ ողբացել ու լացել, քան ձեզնից յուրաքանչյուրը, և մինչև այժմ էլ սգում եմ ու դեռ շատ երկար կհիշեմ (եթե իհարկե երբևէ կմոռանամ):
Գրածդ «ձեզնից» բառով ու՞մ նկատի ունեիր: Ինչո՞վ ես հաշվում ողբալ, ամենաշատ ողբալ… որո՞նք են այդ չափանիշները: Լացի տևողությու՞նը: Եթե կա ողբ որևէ մեկի համար, ապա տվյալ անձնավորությունը ողբում է այնքան, որքանով իր համար ցավալի է դա, և կարիք չկա նշելու, թե ով է ամենաշատը ողբացել, ով՝ ամենաքիչը: Եվ որտեղի՞ց քեզ տեղեկություն, թե գրածդ «ձեզնից»-ի մեջ մտնողները որքան են ողբացել, ով քանի րոպե, ժամ կամ օր է լացել և այլն: