Բարեշնորհ սարկավագ ուրախալի է որ դուք երկարատև բացակայությունից հետո վերադարձաք այս թեմայում գրառումներ անելու: Իհարկե այդպես էլ չունենալով իմ հարցերի պատասխանը, փոխարենը ուղղակի ցնցող զուգադիպությամբ սկսեցիք գրառումներ անել Հայ Քրիստոնեա հորջորջյալի հայհոյախառն ելույթից հետո: Ի դեպ ես անհանգստանում եմ, արդյոք ինչ որ բան է պատահել Աստված մի արասցե, Տեր Ասողիկի հետ, ես շատ ուրախ կլինեի իմանալու որ ամեն ինչ նորմալ է նրա մոտ, ուղղակի աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չի գտնում պատասխանելու հարցերին, ինչպես որ դուք մեզ վստահեցրել էիք, եթե չեմ սխալվում մոտ 3 շաբաթ առաջ: Հա, ի դեպ, դուք պատահաբար չեք ճանաչում այստեղ Հայ քրիստենեա անունով գրանցված անդամին, կամ արդյոք կարծում եք որ նման տիպերի պաշտպանության կարիքը մեր Վեհափառը զգում է:
Հարգելի Մտահոգ, իհարկե, շատ հաճելի է լսել, որ իմ ներկայությունը ուրախալի է համարվում: Շնորհակալ եմ:![]()
Ձեր հարցերին պատասխանելու համար ես խոստացել էի դիմել Տեր Ասողիկին, ինչը և արել եմ: Դրանից հետո մի անգամ եմ հնարավորություն ունեցել Տեր Հորը հարցնելու, թե ի'նչ եղավ: Կարծեմ գրանցվել էր, բայց դեռևս չէր կարողացել գրառում անել (ենթադրում եմ, որ խոսքը ադմինիստրացիայի կողմից հաստատման սպասելու պահին էր վերաբերում): Դրանից հետո Տեր Հորը մի քանի անգամ տեսել եմ, բայց հարմար առիթ չի եղել հարցնելու, թե ինչն ինչոց է: Հենց հարմարվեց, կհարցնեմ:
Ինչ վերաբերում է «ցնցող զուգադիպություններին». երևի շատ չմանրանամ դրա վրա: Միայն ասեմ, որ երբ ես գրառում անելու առիթ և հնարավորություն եմ ունենում, դա երբևիցե «զուգադիպություններով» պայմանավորված չի լինում, ուստի խորհուրդ կտայի ավելորդ ցնցումների վրա էներգիա չծախսել:![]()
Հայ Քրիստոնյային ճանաչում եմ: Կարող եմ միայն ասել, որ վատ տղա չէ և նաև, որ հոգևորական չէ: Այսքանը, եթե Ձեր հարցի մեջ այս պատասխանների ակնկալիքը կար:
Ինչ վերաբերում է հայհոյախառն ելույթներին, ապա ասեմ, որ ես ընդհանրապես չեմ խրախուսում նման կարգի որևէ ելույթ, լինի թեր, թե դեմ: Եվ առհասարակ. ես կողմ չեմ նաև հեգնախառն, սարկազմով կամ ագրեսիայով հագեցած գրառումներին, զգայացունց արտահայտությունների մրցավազքին ու նմանատիպ ևայլնին: Իսկ նման կարգի գրառումներ, ինչքան էլ գրաքննության մարմաջով չտառապենք, բավականին հաճախ են հանդիպում: Առաջին հերթին ես անելիքս համարում եմ սեփական գրառումներս նման կարգի երևույթներից հնարավորինս զերծ պահելը:
Ավելացվել է 10 րոպե անց
«Ժողովրդի մեջ» ասելով ես հենց Ազատության հրապարկն էլ ի նկատի ունեմ, Աստղ ջան:Եղել են, այն էլ ոչ մեկ կամ երկու հոգի: Ես ուղղակի չեմ կարող ցուցակ հրապարակել, այլապես շատ հնարավոր է, որ նույնիսկ Ձեզ ծանոթ անուններ էլ տեսնեիք (ենթադրաբար եմ ասում` առանց որևէ մեկին ակնարկելու):
Ձեր գրառման շարունակությանը եթե պատասխանեմ, ապա արդեն կանցնենք քաղաքական ոլորտի քննարկումների: Ես, իհարկե, «Քաղաքականություն» բաժնի տեղը հրաշալի գիտեմ և նույնիսկ երբեմն հետևում եմ քննարկումներին, բայց եթե նկատել եք, երբևէ մասնակից չեմ լինում քննարկումներին:![]()
Վերջին խմբագրող՝ Monk: 12.05.2008, 11:07: Պատճառ: Գրառման ավելացում
Սկսենք այնտեղից, թէ ինչու՞ պիտի ժողովուրդը հավաքվեր հրապարակում....
Շատ հեշտ է մարդկանց մեղադրել, իսկ հետո արդարացնել արդեն չի լինի.... խնդրում եմ մտածեք սեփական ուղեղով.... ինչու՞ էք խոսում մարտի մեկի դեպքերից առանց ինքներդ ձեզ մեղադրելու... չի կարելի, բոլորս էլ մեղավոր ենք դեպքերի նման զարգացումների համար: Մեկը ես՝ ինձ մեղադրում եմ... փորձեք մեղքը ձեր մեջ փնտրել՝ առանց որևէ մեկին քննադատելու:
Գիտեք, ինձ թվում է այստեղ հարցն ավելի գլոբալ է քան կարելի է կարծել, ու դա ցավալի իրողություն և ցավոք նաև իրականություն: Մենք բաժանվել ենք երկու մասի ու անխնա բզկտում ենք մեկս մյուսիս: Մեկի ճշմարտությունը խանգարում է մյուսի ապրելուն: Մտածե՛ք:
Վերջին խմբագրող՝ Dn. Noy: 12.05.2008, 23:14: Պատճառ: պատճառը տեքստի որոշակի հատվածներից հրաժարվելն է
Հարգելի Մտահոգ, ես այսօր վերջապես առիթ ունեցա կապվելու Տեր Ասողիկի հետ: Ուրախ էի` իմանալով, որ բան չի պատահել և իրոք խիստ ծանրաբեռնվածության պատճառով դեռևս չի կարողանում պատասխանել Ձեր հարցումներին (փաստորեն բավականին ճիշտ ենթադրություն էիք արել, եթե իհարկե Ձեր ենթադրության մեջ հեգնական երանգներ չկային): Տեր Հայրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` օգտակար լինելու Ձեր հարցերի պատասխանները գտնելու գործում: Սակայն չկարողացավ կոնկրետ նշել, թե առաջիկայում ե'րբ ազատ կլինի, ուստի հստակ ժամանակ չեմ կարող Ձեզ փոխանցել: Փոխարենը Տեր Հայրն այլ բան առաջարկեց. Ձեզ և այդ հարցերը հուզող այլ մասնակիցների, ովքեր կուզենային ավելի արագ ու սպառիչ ստանալ նշյալ և այլ հարցերի պատասխանները, Տեր Հայրն առաջարկում է հանդիպել և դեմ առ դեմ զրուցել: Եթե ցանկություններ լինեն, կարող եք ֆորումում կամ ինձ առանձին գրել, և միասին կփորձենք կազմակերպել հանդիպումը: Առայժմ այսքանը կարող եմ առաջարկել:
Շատ շնորհակալություն բարեշնորհ սարկավագ: Շատ ուրախ եմ որ ճիշտ ենթադրություններ եմ արել, բանկանաբար Տեր Ասողիկը ավելի կարևոր գործեր ունի քանի ինչ որ ֆորումում ինչ որ մեկի հարցերին պատասխանելը: Չեմ կարծում որ տեսանելի ապագայում Տեր Հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը կնվազի, հետևաբար ես հարցերիս պատասխանները իմանալու հաճույքը կհետաձգեմ անորոշ ժամանակով՝ որպիսի չխանգարեմ Տեր Հոր աստվածահաճո առաքելության իրականացմանը: Ինչ վերաբերվում է Տեր Հոր հետ հանդիպելուն ու պատասխանները արագ ու սպառիչ ձևով իմանալուն, կարծում եմ չարժե չարաշահել Տեր Հոր բարիացկամությունը, քանի որ հանդիպումը անշուշտ կվերցնի շատ ավելի ժամանակ քան մի քանի հարցերին գրավոր պատասխանելը: Մանավանդ որ հաշվի առնելով ֆորումի այցելունների քանակը, շատ ավելի օգտակար կլիներ եթե հարցերը կարդալուց հետո, այցելունները կարդային նաև պատասխանները: Ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ, ապա ասեմ որ բարեբախտաբար թե դժբախտաբար անձամբ ճանաչում եմ բազմաթիվ եկեղեցականների, հիմնականում կուսակրոններից (որոնք հրաշալի մարդիկ են, սակայն բավականաչափ վատ հոգևորականներ), ու առանձնակի ցանկություն չունեմ իմ ծանոթ հոգևորականների թիվը ավելացնել ևս մեկով, քանի որ ամեն անգամ հոգևորականի հետ զրույցից հետո ես ցավոք ավելի խիստ եմ զգում որ մեզ անհրաժեշտ են եկեղեցականներ, այլ ոչ թե սև սքեմով լավ "ախպերներ", սա իհարկե երբեք չի նշանակում որ Տեր Ասողիկը իսկական ու լավ հոգևորական չէ:
Ինչեվէ Աստված օրհնի ձեզ ձեր ջանքերի ու մեզ օգտակար լինելու ցանկության համար:
<<Ժողովրդի մեջ>> ասելով` ինչ նկատի ունեք? Կոնկրետ ես ոչ մի անգամ ոչ տեսել եմ, ոչ էլ լսել եմ, որ հոգևորական եկած լինի Ազատության հրապարակ, ինչը շատ կարևոր էր: Թող գար կամ Լևոնին ասեր <<դուք.....լավ կլինի իմ ժողովրդին կործանման ուղու վրա չդնեք...>> կամ գնար Սերժին ու Քոչարյանին ասեր. <<...դուք քանդել եք մեր երկիրը, հեռացեք...թողեք ժողովուրդս ազատ ապրի...>>: Բայց բռնել էին չեզոք դիրք` պատճառաբանելով, թե եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում ու այս հայտարարությամբ հողին են հավասարեցնում այն համոզմունքը, որ եկեղեցին ազգապահպան կառույց է:հոգևորականները միայն հաղորդագրություններով չեն բավարարվել և գնացել են ժողովրդի մեջ և հավատարիմ մնացել իրենց հավատացյալ հոտի հետ լինելու առաքելությանը: Եվ սա կատարվել է ոչ Վեհափառի անտեղյակության պայմաններում:
Հասկանում եմ` շատ դժվար է միայնակ այսքան հարցերի պատասխանելը, բայց դե ուրիշը չկա: Տեր Շմավոնն էլ զրկել է մեզ իր ներկայությունից![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 11.05.2008, 20:54:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ