A.N.D.O ջան, գոյություն է ունեցել Պետրոս Գետադարձ անունով մի կաթողիկոս` 1019-1058թթ, որը բանտարկվել է և միայն 1037 թվին վերահաստատվել կաթողիկոսական աթոռին:
Ճիշտ եք նկատել, որ մեծ դեր ունի մարդկային գործոնը: Մենք մարդիկ ենք, ինչպես և մեր կաթողիկոսը, եկեղեցու սպասավորները: Մենք մեր ՍՈՒՐԲ եկեղեցուն բան չենք ասում, միայն նրա գլխավորին, որը ՄԱՐԴ է և կարող է սխալվել, նույնիսկ հանցանք գործել: Եկեք այս հարցը հանենք այն դաշտից, թե մենք ինքներս անմեղ չենք, ուրեմն իրավունք չունենք դատելու: Նշանակում է, որ մեղավորը պետք է անպատիժ մնա? Մի բան էլ կա. մեր հանցանքը գուցե չհամեմատվի իր հանցանքի հետ, որովհետև իր սխալը ազդում է ողջ ժողովրդի վրա
Ոչ ոք ձեզ ոչ մի բանում չի կասկածում, ընդհակառակը, ուրախ ենք, որ մեր հարցերին պատասխանում եք, թեմայի, կասեի նաև բաժնի առանցքային դեմքերից եք...այլևս այս թեմայում կլինեմ միայն դիտորդի դերում` ուրիշ ավելորդ կասկածների տեղիք չտալու համար: Իսկ եթե նմանատիպ կասկածներ կան այլ մասնակիցների մոտ, կխնդրեի, որ արտահայտեն, որից հետո ես խոստանում եմ ընդհանրապես թողնել այս ֆորումը:: Օրինակ, ես շատ բաներ մեր եկեղեցու <<ներքին կյանքից>> իմացել եմ հենց ձեր գրառումներից
Էջանիշներ