բարեշնորհ սարկավագ, շատ ուրախ եմ որ որոշեցիք վերադառնալ եվ ֆոռումային հալածյալի "լուսապսակ"ը չկրել, ողջունելի է նաեվ այն որ մեզ օգնելու եք ստանալու հարցերի պատասխանները հենց Տեր Ասողիկից: Ուրեմն ավելացնեմ նաեվ հետեվյալ հարցը ուղղված Տեր Ասողիկին- Տեր Հայր, դուք հանդես եք եկել Վեհափառին պաշտպանող հայտարարությամբ, արդյոք մտադիր չեք հանդես գալու մարտի 1-ի զոհերին պաշտպանող հայտարարությամբ: Մարտի 1-ի զոհերին Ձեր միաբանակից եղբայրներից մեկը անվանեց, մեջբերում եմ բառացի "այսպես կոչված անմեղ զոհեր": Արդյոք դուք կարծում եք որ նա արտահայտվել է կոռեկտ, արդյոք դուք համարում եք, որ զոհված հայ քրիստոնյաների մասին Հայ Եկեղեցու քահանան կարող է արտահայտվել նման բառերով, արդյոք դա հարիր է հայ հոգեվորականի կոչմանը՞: Եթե հարիր չէ, ապա չեք համարում արդյոք որ կարիք կա հանդես գալու հայտարարությամբ, պաշտպանելու նրանց հիշատակը՞: Չէ որ Աստծո մոտ հոգին հոգի է, եթե կարիք կար պաշտպանելու ամենազոր Վեհապառին, ուրեմն առավել եվս կարիք կա պաշտպանելու անպաշտպան հոգիները, պետությունը չկարողացավ պաշտպանել նրանց մարմինները միգուցե Դուք փորձեք պաշտպանել նրանց հիշատակը: Տեր Հայր խնդրում եմ պատասխանել այս հարցին կոնկրետ , եթե կասկածներ ունեք հայտարարության ճշմարիտ լինելու մասին, կարող եմ ձեզ տրամադրել դրա ձայնագրությունը եվ բառացի մեջբերումներ լրատվամիջոցներից:
Կանխավ շնորհակալություն:
Էջանիշներ