mtahog-ի խոսքերից
բարեշնորհ սարկավագ, իհարկե տեղյակ եք որ վերջին ժամանակներս լրատվամիջոցներում փորձում են պաշտպանել Վեհափառին, իհարկե դա անվանելով Եկեղեցու պաշտպանություն, ուրեմն կնշեմ միայն մի քանի հայտարություններ, ակադեմիկոս+մտավորականների կոչը, ուսխորհուրդների նախագահների հայտարարությունը, Ասողիկ քահանայի հայտարարությունը եվ այլն: Հիմա ձեզ հարցնում եմ- ՈՎ՞, ՈՐՏԵՂ՞, ՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՒՄ Է ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՄԵԿ ԲԱՌ ԱՍԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՍՑԵԻՆ՞,: Մի պահ ենթադրենք որ ես չեմ կասկածում Հայ Եկեղեցու պաշտանության նետված վերոհիշյալ հայտարարության հեղինակների անկեղծությանը, չեմ համարում դա պոպուլիստական տրյուկ, չեմ համարում որ դա կատարվել է ինչ որ մեկի ցուցումով, բնականաբար իմ մոտ մի քանի հարցեր են առաջանում, որոնք ես կգրեմ համարներով ու ակնկալում եմ ձեզանից կոնկրետ պատասխաններ ԱՅՈ կմա ՈՉ: Ուր էին ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուր էին ուսխորհուրդների նախագահները, որտեղ էր Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները՞
1. Երբ Նախիջեվանում արդեն քանի տարի քանդվում են Հայկական գերեզմանոցները, արդյոք Հայ Եկեղեցու մասին մտածող ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները որեվէ հայտարարությամբ հանդես եկել են որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտես եվ երբ:
2. Երբ ոչ վաղ անցյալում, Անթիլիասի կուսակցական Վեհափառը ավելի խորացնելով առկա վիհը, շարունակելով Պառակտել մեր ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, կաթողիկոսական կոնդակով ստեղծեց Կանադայի անթիլիասական թեմ, արդյոք ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
3. Երբ գեներալ Մանվելը դաժան ծեծի ենթարկեց Հայ Հոգեվորականի, արդյոք ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
4. Երբ մի քանի տարի առաջ արաբ զինյալները գրավեցին Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարը, որի հայոց մասում գտնվում էին 4 հայ եկեղեցական սպասավորներ, մի քանի շաբաթ Եկեղեցին վերածեցին ռազմադաշտի ու ավերեցին ներսը, արդյոք ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
5. Երբ նույն գրավման ժամանակ իսրայելյան սնայպերը ծանր վիրավորեց Հայ Եկեղեցու 22-ամյա սպասավորին, արդյոք ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
6. երբ 2002 թվականին իսրայելյան բանակը ապօրինաբար գրավեց Երուսաղեմի ու Բեթղեհեմի միջեվ գտնվող Պարոնտեր կոչվող Հայ Եկեղեցուն պատկանող սրբավայր տարածքը, վեր ածելով կրակակետի, արդյոք ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
7. երբ առ այսօր նույն սրբավայր տարածքում կառուցվում է բաժանման պատը Իսրայելի կողմից, անեքսիայի ենթարկելով, 2 մասին բաժանելով այդ տարածքը, արդյոք ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
8. երբ արդեն երկար տարիներ աղանդները բզկտում են ազգին, արդյոք
ակադեմիկոս+մտավորական հայրերը, ուսխորհուրդների նախագահները, Ասողիկ քահանան եվ մեր եկեղեցականները հանդես եկան որեվէ հայտարարությամբ որեվէ լրատվամիջոցում՞ ԱՅՈ թե ՈՉ, եթե այո ապա կարող եք ասել կոնկրետ որտեղ եվ երբ:
Այս հարցերի շարքը կարելի է շարունակել երկար, սակայն հարց է առաջանում, լավագույն մղումներով Հայ Եկեղեցուն (իմա Կաթողիկոսին) պատշպանել ցանկացողները ուր էին՞, ինչու չէին հայտարարում իրենց զորակցության մասին հրապարակավ վերոհիշյալ դեպքերում՞, Հավանաբար ավելի անվտանգ է նետվել Հայ եկեղեցու պաշտպանությանը այն ժամանակ երբ ՉԿԱ հարձակում: Հիրավի փարիսեությունը վերադառնում է ամբողջ մոլեգնությամբ: Բարեշնորհ սարկավագ, հարցերս գրելով ակնկալում եմ կոնկրետ պատասխաններ ԱՅՈ թե ՈՉ, դուք ունեք հնարավորություն հարցնելու Մամլո Դիվանից, ու մեզ կոնկրետ փաստերով ապացուցելու, որ այսօվա հայտարարությունների հեղինակներին իսկապես մտահոգում է Եկեղեցու շահը, այլ որ թե Գահակալի PR-ին մասնակցելու անձնական շահը:
Կանխավ շնորհակալություն
Էջանիշներ