Ողջունում եմ բոլորիդ, Աստված օրհնի Ձեզ բոլորիդ , սիրելի ակումբցիներ.
Բավականին երկար ժամանակ բացակայեցի այս հրաշալի ֆոռումից, հրաշալի այն առումով որ հնարավորություն է տալիս հազարավոր հայորդիների հետ զրուցել և ամենակարևորը, ԻՐԵՐԻ , ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ ՓՈԽԱՆՑԵԼ. Հարգանքներիս հավաստիացումը Նաև Ձեզ Աստղ ջան:
Գիտեք ինչն է հետաքրքիր, սիրելի ակումբցիներ, որ մեր ազգին յուրահատուկ և բնորոշող գիծը երբեք չի դադարում իրեն ցայտուն կերպով ցույց տալ: Խոսքս վերաբերում մեկս մյուսին քննադատելը, խոսելով այնպիսի բաների մասին, որոնց միայն հեռվից են շատ անգամ ցանոթ: Ախր սիրելի ակումբցիներ, ինչպես դուք կարող եք Ձեզ քրիստոնյա համարել, եթե դուք այպանում եք երկու հազարամյա եկեղեցու առաջնորդին: Ամենայն հայոց կաթողիկոսը միշտ եղել է և կլինի ոչ միայն եկեղեցու հովվապետ և Պատրիարք, այլև հայ ազգի սիմվոլը: Հասկացեք, հերյուրելով Վեհափառ Հայրապետին, դուք առաջին հերթին Ձեզ վրա եք ցեխ լցնում: Հիշում եք ինչ է գրված Ավետարանում,- Չդատե'ս, կամ,- ինչ չափով որ չափեք, նույնով Ձեզ կչափվի: Ասում եք մաֆիա: Ի?նչ գաղափար դուք ունեք մաֆիայի մասին, և եթե եկեղեցին անվանում եք մաֆիա, որը նշանակում է մեղմ ասած հանցախումբ, ապա մի մոռացեք որ դուք էլ եք դառնում այդ հանցախմբի անդամներ, որովհետև եկեղեցին հավատացյալների հանրագումարն է , դուք եք եկեղեցին, ով հայեր, հոգևորականներս միայն սպասավորում ենք այդ եկեղեցում:
Թիկնապահի հարցով էլ իրազեկեմ ձեզ ակումբցիներ ջան. Այդ Թիկնապահը պետության կողմից է տրված Վեհափառին: Ոչ մի եկեղեցական հատուկ թիկնապահ չի վարձակալում, դա պետությունն է իր հոգատարությունը նման կերպով արտահայտում, և ասեմ թիկնապահի գործառույթն էլ մեծավ մասամբ պայմանական է: Ի դեպ, ասեմ որ բոլորիս կողմից սիրված և հարգված Լուսահոգի Վազգեն վեհափառն էլ ուներ թիկնապահէ պետության կողմից տրամադրված:
Սիրելի ակումբցիներ, պետք է հստակ զատորոշել, թե ինչ է նշանակում քաղաքանությամբ զբաղվել և հետաքրքրվել երկրի քաղաքական վիճակից: Մենք հոգևորականներս երբեևէ քաղաքական խաղերի մեջ մեզ չենք ընդգրկում : Բայց անտարբեր էլ չենք այն ամենով, որ կատարվում է երկրում: Վեհափառը նույն ահջողությամբ կգնար կշնորհավորեր նաև մեկ այլ մարդու , որը կլիներ երկրի նախագահ: Դա տարրական կուլտուրայի արտահաըտումէ: Գիտեք ինչ պետք է անել, պետք է միշտ բարցր մնալ ամեն տեսակ մանր-մունր մարդկային ճղճիմ մտացելակերպից: Դիմացինի մեջ սխալ գտնելը այնքան հեշտ է, որ ասելու չէ: Մեկ բան էլ պետք նշեմ , որ եթե Որևէ հոգևորական ընտրվում է կաթողիկոսության, եպիսկոպոսության կամ քահանայագործության համար, ուրեմն այստեղ Աստծո կամքը կա, և արդեն սխալ է և նաև մեղք, այդ մարդուն չընդունել իր կարգի մեջ: Աստվածաշունչը ասում է, ով մարգարեին ընդունի որպես մարգարե, մարգարեի վարձ կստանան, որ առաքյալի, կամ քահանային ընդունի որպես այդպիսին համարժեք վարձ պիտի ստանա Աստծուց:
Հիշեք , քանի դեռ դուք ձեր աչքի միջի գերանը չեք տեսել, մի հավակնեք ուրիշի աչքի միջի փուշը տեսնելու և այն հեռացնելու առաքելությունը Ձեր ուսերին վերցնել:
Սթափվեք, Դուք Աստծո Օծյալի մասին այնպես եք խոսում, կարծես ազգի թշնամին լինի կամ աշխարհի ամենամեղավոր մարդը: Անմեղ մարդ չկա,բոլորը մեղք են գործում այս աշխարհում:Եւ եթե ինչ-որ մեկն իրեն անմեղ է համարում, նշանակում է հենց նա է որ մեղքերով ծանրաբեռնված է:
Եվ որպես վերջաբան մի հորդոր տամ բոլորիդ: Այս ամենը գրեցի Ձեզ , որպեսզի դուք կարողանաք զանազանել այն գեղեցիկն ուր իրականը , որ կա մեր կյանքում: Իսկ դա հետևյալն է, մենք քրիստոնյա ենք, մենք ունենք Աստծո շնորհները, մենք ապրում ենք մեր հավատով, որը հայ ազգին առաջնորդել է բազում բազում տարիներ: Եկեք այդ հավատքը չաղտոտենք անվայել կեցվացքով, թեկուզ և միայն խոսքի ձևով: Եկեք մեր ունեցածը ամուր պահենք և պաշտպանենք այն ուրիշների հարձակումներից, այլ ոչ թե ինքներս հարձակուներ և ավերածություններ գործենք:
Հուսով եմ, որ կարողացա պարզաբանել Ձեզ խնդրո առարկայի շուրջ ծագած վեճում:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
Էջանիշներ