User Tag List

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 184 հատից

Թեմա: Ինչի՞ համար է կաթողիկոսը

  1. #16
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Ողջույն բոլորին Իմ խորին հարգանքի հավաստիքներն էլ ես եմ հղում ձեզ, հարգարժան Տեր Հայր: Անկեղծ եմ ասում` կարոտել էի ձեր գրառումներին: Էլի դուք պարզեք մեր եկեղեցու երեսը:
    Անցնեմ թեմային.....Կարելի է ասել, որ իրականությանը մոտ բաներ են ասում ակումբցիները: Մի փաստ ես բերեմ. դուք ձեր թանկագին ժամանակից կարողանում եք մեզ ժամանակ հատկացնել, պատասխանել մեր բազում հարցերին, մեզ խորհուրդներ տալ, ինչը վկայում է, որ դուք իրոք Աստծու նվիրյալն եք: Դուք բարձրացնում եք մեր եկեղեցին նույնիսկ նրանց աչքերում, ովքեր չեն հավատում Աստծուն: Որովհետև մեր եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլև ազգապահպան: Իսկ մեր կաթողիկողը ոչ մի նման բան չի անում, միայն թե չասեք, որ գերծանրաբեռնված է: Իմ հասկանալով իր գերագույն հոգսը պետք է լինի ժողովուրդը: Մենք մեր ներկայիս կաթողիկոսին, կարծում եմ, ունենք իրավունք տալու այս հարցը, թե որն է իր դերը: Դրված է մեր երկրի լինել-չլինելու հարցը: Մարդիկ կռվում են, իրար սպանում, իսկ ինքը մի հատ ստից պատարագ արեց ու վերջ: Նույնիսկ մեզ չհայտնեցին զոհերի հասցեները, որ գնանք հարազատներին մեր ցավակցությունը հայտնենք: Մի խոսքով, եթե եկեղեցին ժողովրդի հետ չէ, այլ իշխանության հետ, նշանակում է, որ այն վերածվել է քաղաքական կառույցի, բայց չէ որ մեր եկեղեցին պետք է վեր լինի ամեն ինչից:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #17
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Շնորհակալ եմ Տեր Հայր պատասխանիդ համար: Շատ հարցերիս պատասխան տվեցիր: Բայց այնուամենայնիվ մեր Կաթողիկոսի մասին վատ լուրեր շատ են պտտվում, ինչը մտահոգիչ է: Շատ հնարավոր է, որ նրանք սխալ են, ավելին ես շատ կուզեի, որ դրանք սխալ լինեն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Հարց բոլորիտ,
    Ինչ եք կարծում, ինչու՞ «Կիլիկիո տունը» ունի առանձին իր կաթողիկոսը:

    Ինձ համար մեր ներկայիս կաթողիկոսը ոչ թե հոգեվոր հայր է, այլ հոգեվորական մաֆիոզ: Ներողամիտ եղեկ եթե ինչ որ մեկին վիրավորեցի իմ կարծիքով: Անձն է զարդարում կոչումը, այլ ոչ թե հակառակը: Ինձ մոտ նրա անձը ոչ մի ակնածանք չի առաջացնում:
    Իսկ Կաթողիկոս Վազգեն Ա-ն ու Արամ Ա-ն են:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 06.03.2008, 03:44:

  4. #19
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ Տեր Հայր պատասխանիդ համար: Շատ հարցերիս պատասխան տվեցիր: Բայց այնուամենայնիվ մեր Կաթողիկոսի մասին վատ լուրեր շատ են պտտվում, ինչը մտահոգիչ է: Շատ հնարավոր է, որ նրանք սխալ են, ավելին ես շատ կուզեի, որ դրանք սխալ լինեն:
    Հարգելի հայրենակից, հասկանալի է Ձեր մտահոգությունը, սակայն շատ մոտ ապագաում բազմաթիվ հայ մարդիք՛ կըհամոզվեն որ իրոք սխալ կարծիք են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հանդեպ:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն բոլորին Իմ խորին հարգանքի հավաստիքներն էլ ես եմ հղում ձեզ, հարգարժան Տեր Հայր: Անկեղծ եմ ասում` կարոտել էի ձեր գրառումներին: Էլի դուք պարզեք մեր եկեղեցու երեսը:
    Անցնեմ թեմային.....Կարելի է ասել, որ իրականությանը մոտ բաներ են ասում ակումբցիները: Մի փաստ ես բերեմ. դուք ձեր թանկագին ժամանակից կարողանում եք մեզ ժամանակ հատկացնել, պատասխանել մեր բազում հարցերին, մեզ խորհուրդներ տալ, ինչը վկայում է, որ դուք իրոք Աստծու նվիրյալն եք: Դուք բարձրացնում եք մեր եկեղեցին նույնիսկ նրանց աչքերում, ովքեր չեն հավատում Աստծուն: Որովհետև մեր եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլև ազգապահպան: Իսկ մեր կաթողիկողը ոչ մի նման բան չի անում, միայն թե չասեք, որ գերծանրաբեռնված է: Իմ հասկանալով իր գերագույն հոգսը պետք է լինի ժողովուրդը: Մենք մեր ներկայիս կաթողիկոսին, կարծում եմ, ունենք իրավունք տալու այս հարցը, թե որն է իր դերը: Դրված է մեր երկրի լինել-չլինելու հարցը: Մարդիկ կռվում են, իրար սպանում, իսկ ինքը մի հատ ստից պատարագ արեց ու վերջ: Նույնիսկ մեզ չհայտնեցին զոհերի հասցեները, որ գնանք հարազատներին մեր ցավակցությունը հայտնենք: Մի խոսքով, եթե եկեղեցին ժողովրդի հետ չէ, այլ իշխանության հետ, նշանակում է, որ այն վերածվել է քաղաքական կառույցի, բայց չէ որ մեր եկեղեցին պետք է վեր լինի ամեն ինչից:
    Դուք դեռ շատ փոքր եք, հայ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ դատողություններ անելու համար: Կարդալով կարմիր տառերով ձեր լոզունգը, դժվար թե, օրերից մի օր հասունանաք:

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, նման վիրավորանքներ նման երևույթի` Կաթողիկոսի (հարցը ընհանրացրած է, ոչ թե մասնավորեցրած) հասցեին ուղղելուց առաջ խորհուրդ կտամ գոնե մի փոքր մտածեք... պետք չի մարդկանց ստիպել կասկածել ձեր գիտելիքների պակասի մասին...

    Առհասարակ կաթողիկոսի դերը բացատրել անիմաստ է. շատ լավ գիտեք, թե որքան մեծ դեր են խաղացել Մեծ Կաթողիկոսները մեր պատմության զարգացման մեջ... Բավական է հիշել Խրիմյան Հայրիկին ու Վազգեն Ա կաթողիկոսին!!! Նրանք ժոովրդի ճակատագիրը որոշելու ամբողջ բեռն ու պատասխանատվությունը իրենց ուսերին են վերցրել, մինչ քաղաքական ուժերը ցրված են եղել ու չեն կարողացել որոշակիացնել իրենց գործողությունները... Կաթողիկոսը հոգևոր Հայրն է ողջ ժողովրդի, նա է Մեծագույն օրինակը բարեպաշտ վարքի, մտավորականի, իսկական Քրիստոնյայի...
    Թե որքանով է այսօրվա կաթողիկոսը համապատասխանում իր կոչմանը, թող ամեն մեկն իր համար դատի... հենց այն փաստը, որ ինքն է գնում ՍՍ-ին շնորհավորելու ու ոչ թե սպասում, որ վերջինս գնա ստանալու իր օրհնությունը, ամեն բանի մասին խոսում է...

    Մի շփոթեք Կաթողիկոսի դերն ընդհանրապես ու կոնկրետ Կաթողիկոսի վարքն ու բարքը

    ..............
    Ձեր ասածից, կարելի է ենթադրել... Եթե Կաթողիկոսը շնորհավորեր լ.տ.պ-ին, այդ դեպքում կաթողիկոսը՛ կըհամարվեր, իսկական կաթողիկոս:
    Վերջին խմբագրող՝ սիսար: 06.03.2008, 07:15: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    սակայն շատ մոտ ապագաում բազմաթիվ հայ մարդիք՛ կըհամոզվեն որ իրոք սխալ կարծիք են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հանդեպ:
    Ինչ առումով սխալ: Կարող է ՀՀԿ-ն որոշել է մի քսան տարի հետո նրան առաջադրել պրեզիդե՞նտի պաշտոնում:
    Իմիջիայլոց նա էլ Վազգենի զոռբայության արդյունքում դարձվեց մեծ ֆռուկտ, ու շատ արագ մոռացավ իր սպոնսերին էլ, նրա ընտանիքին էլ:
    Շատ լավ էլ արեց: Տեղն էր դավաճան Վազգենին:

  6. #21
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում Quadro-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպեսզի ցմահ ձրիակերություն անեն
    Սրբություն չմնաց էլ??? Գոնե կաթողիկոսին մի քֆրտեք: Ամեն ինչ սահման ունի:
    Լևոնն ել եր եդ խելքի որ չընդունեց կաթողիկոսին: Դե ինքը եվրեյ ա, հասկացանք, դուք ախր հայ քրիստոնյա եք; Թե արդեն չէ??
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  7. #22
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Համաձայն եմ առաջին գրառմանս մեջ կոպտւթյան առկայության մեջ հարգարժան Տեր Հայր, բայց նաև կիսում եմ մեր հայրենակիցների մտահոգությունն ու վրդովմունքը՝ Ամենայն Հայոց Հայրապետի ներկայիս պահվածքի վերաբերյալ: Այո բոլորիս պարտքն է համախմբվել Եկեղացու և Աստծո հանդեպ տածած հավատքի շուրջ սակայն այսօր կրոնական համախմբումն ու քարոզը հետին պլան են մղված, քանի որ մարդիկ չեն ցանկանում խաբվել և մտածում են, որ եկեղեցին նույնպես շահ է հետապնդում:
    Հարգարժան Տեր Հայր խնդրում եմ պատասխանեք առաջադրված հարցին.
    Ինչու չի վերակառուցվում պատմական արժեք ներկայացնող՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող կիսաքանդ շենքը, այլ կառուցվում է նոր ճեմարանի շենք, նոոր «եկեղեցի» Մայր աթոռի կողքին և մի շարք ըստ իս անիմաստ կառույցներ դեպի Սբ. Գայանե եկեղեցի տանող ճանապարհի շուրջբոլորը, հուսով եմ հասկանալի է թե ինչի մասին եմ խոսում և ևս մի հարց, ի՞նչ սկսզբունքով են կառուցվում եկեղեցիները, Աստվածաշնչում գրված է, որ Մայր Աթոռը կառուցվել է Քրիստոսի պատվերով, այսինքն տեսիլքի հիման վրա, Հռիպսիմեն կառուցվել է կույսի հետ կապված... իսկ ինչ կապ ուներ Սբ. Գրիգոր Լուսավորչի հետ ներկայիս Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցին, մինչև այսօր փորձում եմ հասկանալ չի ստացվում կամ ինչում է իմաստը, նոր եկեղեցի կառուցելու եկեղեցու կողքին, եթե ժողովրդի մեջ հավատքը առ Աստված աստիճանաբար մահանում է:
    Համաձայն եմ շատ դաժան է իրականությունը, բայց պետք է ասեմ, որ աչքերներս փակելով ու դրանից փախնելով չենք հաղթելու: Շատ շնորհակալ կլինեմ հարցերիս պատասխանները լսելու և մտերիմներիս ու շրջաբատիս մեկնելու հնարավորության համար:Նախապես շնորհակալ եմ:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  8. #23
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի հայրենակից, հասկանալի է Ձեր մտահոգությունը, սակայն շատ մոտ ապագաում բազմաթիվ հայ մարդիք՛ կըհամոզվեն որ իրոք սխալ կարծիք են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հանդեպ:
    Իսկ դուք չեք կիսվի ձեր գիտելիքներով? Ինչ չգիտենք նրա մասին? Ասեք իմանանք

    Դուք դեռ շատ փոքր եք, հայ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ դատողություններ անելու համար: Կարդալով կարմիր տառերով ձեր լոզունգը, դժվար թե, օրերից մի օր հասունանաք:
    Իսկ կարմիր տառերով լոզունգի տակ գրվածի մասին ինչ կասեք? Իսկ երբ արդեն մեծ կլինեմ? Կամ երբ իրավունք կունենամ խոսել կաթողիկոսի մասին? Ծիծաղելի բաներ եք ասում

    Ձեր ասածից, կարելի է ենթադրել... Եթե Կաթողիկոսը շնորհավորեր Լ.Տ.Պ-ին, այդ դեպքում կաթողիկոսը՛ կըհամարվեր, իսկական կաթողիկոս:
    Երբ որ կաթողիկոսը սկսի զբաղվել բացառապես ազգի հոգսերով, լսի ժողովրդին, հավաքի հոտը /ինքը հովվապետ ա համարվում/, այ այդ ժամանակ կհամարվի իսկական կաթողիկոս, իսկական հովվապետ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #24
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Տեր Հայր,շատ կուզենայի որ դուք ճիշտ լինեիք,բայց ցավոք պիտի նշեմ որ հայ հոգեվորականի կոչումը արդեն չի համապատասխանում այսօրվա հոգեվորականների էությանը,
    հերիք է զբաղվենք ուղղակի մարդկանց աչքերին թոզ փչելով,դրանիվ մեր հավատքը չի զորանա,դրանից մեր եկեղեցին չի օգտվի,եկեք սա չհամարենք վիրավորանք,այս սրտի կսկիծով ասված խոսքեր,,Տեր Հայր իջեք ժողովրդի մեջ,լսեք նրանց կարծիքը ձեր մասին, 5 րոպեանոց թաղման կարգ կատարող հետո անամոթաբար փող պահանջող տերտերների մասին,, տանը երեխա կնքողների մասին, 10 րոպեանոց մկրտություն կատարող հետո 5 ժամ սեղանի շուրջ ուտող ու քեֆ անող վարդապետների մասին,,,
    մոլորյալ զավակներին գազանների դեմ մենակ թողնող հովվի մասին,ուր եիք երբ կոտորում էին ձեր հոտը մարտի 1-ին,որտեղ էիք՞ եթե նրանք մոլորյալ գառներն էին,միթե ասված չե քաջ հովվի մասին,որ թողում է հոտը ու գնում փնտրելու կորածին,,այցելել էք արդյոք զոհվածներից մեկի տուն՞ ՈՉ չեք այցելել
    տեսել եք արդյոք ջախջախված վիրավորներին հիվանդանոցում՞ՈՉ չեք տեսել
    ուրեմն ում հովիվն եք դուք,այդ որ հոտին եք հովվում՞,միայն ջիպազգիների հոտին՞
    կանգնել եք մի օր արդարության ծարավ մարդկանց կողքին,ՈՉ
    փորձել եք մոլորյալներին դարձի բերել ՈՉ
    գիտեմ հիմա շատ գեղեցիկ պատասխաններ կգրեք Ավետարանշունչ քարոզ,բայց հասկացեք վերջապես մարդիկ քարոզի կարիք չե որ ունեն նրանք արդարության ծարավ ունեն, նայեք ձեր շուրջը ու բացեք ձեր աչքերը,տեսեք ինչ է կատարվում ,եվ գոնե մի փորձեք արդարացումներով մեղմել դա,ի վերջո ամեն մեկը մի հօգի է տալու,դուք պատասխան եք տալու հոտի համար,,,,

  10. #25
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրբություն չմնաց էլ??? Գոնե կաթողիկոսին մի քֆրտեք: Ամեն ինչ սահման ունի:
    Լևոնն ել եր եդ խելքի որ չընդունեց կաթողիկոսին: Դե ինքը եվրեյ ա, հասկացանք, դուք ախր հայ քրիստոնյա եք; Թե արդեն չէ??
    Կաթողիկոսը սրբություն չէ,զինվոր,մանավանս այս կաթողիկոսը ու այս օրերին, նա մարդ է բոլորիս նման նույնիսկ ավելի մեղավոր,քանի որ հավատացյալ հոտի ցանկացած մոլորյալ գառնուկի համար,նաեվ նա ունի մեղքի իր բաժինը,,,միայն չասես մի դատիր որ չդատվես--այսինքն վստահ եմ որ չես ասի,դու նույնիսկ դա կարդացած չես լինի,,վկա հայերենի ուղագրության իմացությունդ ու Գյուլնազ տատիկի հայլուրական հեքիաթները - "հրեա-մասոննական-թուրք Լեվոնի" մասին որին արդեն 12 տարեկանից բարձրնեն էլ չեն նայում--ամոթ,ամոթ,,,ողբամ զքեզ հայ ժողովուրդ...

  11. #26
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաթողիկոսը սրբություն չէ,զինվոր,մանավանս այս կաթողիկոսը ու այս օրերին, նա մարդ է բոլորիս նման նույնիսկ ավելի մեղավոր,քանի որ հավատացյալ հոտի ցանկացած մոլորյալ գառնուկի համար,նաեվ նա ունի մեղքի իր բաժինը,,,միայն չասես մի դատիր որ չդատվես--այսինքն վստահ եմ որ չես ասի,դու նույնիսկ դա կարդացած չես լինի,,վկա հայերենի ուղագրության իմացությունդ ու Գյուլնազ տատիկի հայլուրական հեքիաթները - "հրեա-մասոննական-թուրք Լեվոնի" մասին որին արդեն 12 տարեկանից բարձրնեն էլ չեն նայում--ամոթ,ամոթ,,,ողբամ զքեզ հայ ժողովուրդ...
    Ես մի բան կարող եմ ասել, հայերենի հարգելի ուսուցիչ: Դու իսկական Լևոնական ես, դատելով նրանից, որ վայրկյանի տասներորդական մասում ինձ հասցրիր լիակատար կատաղության: Եթե հայ մարդը կաթողիկոսին համարում է ամեն ինչ սրբությունից բացի, ես ուղղակի չունեմ էդ մարդուն ասելու: Չնայած չեմ ուզում ավելին ասել, որ հանկարծ ԵՎՐԵՅՆԵՐԻ Աստվածը երկնքից գլխիս կրակ չթափի: Ու մի բան ել: Եթե ստիպված լինես իմ հետ ուղղագրությամբ մրցել, հաստատ իմացի պիտի լավ քրտնես, որովհետև դատելով քո դիշովի ռեպլիկներից, մակարդակդ էդքան բուքսավատ չի անի: Կարող ես սխալս ուղղել:Թույլ եմ տալիս:
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  12. #27

    Հարգելի բարեկամ, կողմ եմ գրառմանդ կաթողիկոսի մասով, բայց որ դրանով քեզ իրավունք ես վերապահում վիրավորել երրորդին դա չեմ ընդունում և ոչ միայն ես այլ բոլորը:
    Թեման բացված է կարծիքների արտահայտման և քննարկան համար այն ԱՆՁՆԱԿԱՆ խնդիրներ պարզելու և ուղղագրության մասին նկրտումներ ուղղելու գոտու մի վերածեք խնդրում եմ կատարյալ, հայոց լեզվին անգամ լեզվի տեսչությունում չեն տիրապետում ուր մնաց մենք:
    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան կարող եմ ասել, հայերենի հարգելի ուսուցիչ: Դու իսկական Լևոնական ես, դատելով նրանից, որ վայրկյանի տասներորդական մասում ինձ հասցրիր լիակատար կատաղության: Եթե հայ մարդը կաթողիկոսին համարում է ամեն ինչ սրբությունից բացի, ես ուղղակի չունեմ էդ մարդուն ասելու: Չնայած չեմ ուզում ավելին ասել, որ հանկարծ ԵՎՐԵՅՆԵՐԻ Աստվածը երկնքից գլխիս կրակ չթափի: Ու մի բան ել: Եթե ստիպված լինես իմ հետ ուղղագրությամբ մրցել, հաստատ իմացի պիտի լավ քրտնես, որովհետև դատելով քո դիշովի ռեպլիկներից, մակարդակդ էդքան բուքսավատ չի անի: Կարող ես սխալս ուղղել:Թույլ եմ տալիս:
    Հարգելի ընկեր, կարծում եմ չկա անհրաժեշտություն վիճելու, հասկանում եմ, որ պիտի լինի հոգևոր առաջնորդ, բայց ոչ այնպիսին ինչպիսին այսօր: Հավատով կսպասենք մինչև ամեն ինչ իր տեղը կնկնի, առաջ Աստված, թող բոլորս Աստծո կամոք լուսավորենք մեր ճանապարհը և մաքրենք մեր հոգիները կեղտից, Աստված բոլորիս պահապան:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 06.03.2008, 20:08: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #28
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Պետք չէ իրար հետ կռվել: Այստեղ հարցը լևոնական լինել-չլինելը չէ: Ուղղակի բոլորս էլ կատաղած ենք մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: Պահանջում ենք արդարություն: Սակայն այստեղ հարցը այն է, որ ժողովուրդը անպաշտպան է մնացել: Իր առաջնորդին` Լ.Տ.Պ.-ին թույլ չեն տալիս տանից դուրս գալ, հանգստացնել ժողովրդին, իսկ մյուս կողմից` մեր կաթողիկոսը գոնե չդատապարտեց տեղի ունեցածը: Այնպես որ, իզուր մի կռվեք, բոլորս էլ հայ ենք, իրար քույր ու եղբայր
    Հուսով եմ` այլևս իրար չեք վիրավորի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #29
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր ասածից, կարելի է ենթադրել... Եթե Կաթողիկոսը շնորհավորեր լ.տ.պ-ին, այդ դեպքում կաթողիկոսը՛ կըհամարվեր, իսկական կաթողիկոս:
    ինչ ասեմ, ով ոնց ուզում է` հասկանում է: ես լտպ-ի անուն տվել ե՞մ:
    ուղղակի կաթողիկոսը միշտ ավելի բարձր է նման բաներից ու նորընտիր նախագահն ինքը պիտի էդ պատասխանատվությունը զգա` այցելել կաթողիկոսին ու ստանալ նրա օրհնությունը, իսկ մեր կաթողիկոսը, իմանալով, որ իրեն այցելող չի լինի, բայց ինքը պետք է ինչ-որ բան անի նոր նախագահի ընտրությունից հետո, ինքն է այցելում ՍՍ-ին: սա պարզապես հերթական ապացույցն է, որ կաթողիկոսի վեհ, օրինակելի դերն այսօր ընկել է...
    Տեր Հայր, օրհնեցեք և ընդունեք հարգանքներս, բայց փաստ է այն, որ այսօր կաթողիկոսը այն ազդեցիկ անձը չէ, ով կարող է իր խոսքով ժողովրդին ետ պահել որևէ քայլից կամ դրդել որևէ քայլի: Ժողովրդի մեծ մասի համար այսօր կաթողիկոսի միակ դերակատարումը մնում է Ամանորի գիշերը 12-ը զարկելուց տասը րոպե առաջ էկրանից շնորհավորանքներ ու օրհնություն հղելը: Իհարկե կա նաև մարդկանց մի սահմանափակ ու ոչ մեծ խումբ, որոնց մի մասը կազմում է Էջմիածնի Մայր Աթոռի համայնքը, ովքեր կիրակի օրերը այցելում են այդ եկեղեցին` ստանալու կաթողիկոսի օրհնությունը:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  15. #30
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի համար է Կաթողիկոսը

    Տեր Հայր, օրհնեցեք և ընդունեք հարգանքներս, բայց փաստ է այն, որ այսօր կաթողիկոսը այն ազդեցիկ անձը չէ, ով կարող է իր խոսքով ժողովրդին ետ պահել որևէ քայլից կամ դրդել որևէ քայլի: Ժողովրդի մեծ մասի համար այսօր կաթողիկոսի միակ դերակատարումը մնում է Ամանորի գիշերը 12-ը զարկելուց տասը րոպե առաջ էկրանից շնորհավորանքներ ու օրհնություն հղելը: Իհարկե կա նաև մարդկանց մի սահմանափակ ու ոչ մեծ խումբ, որոնց մի մասը կազմում է Էջմիածնի Մայր Աթոռի համայնքը, ովքեր կիրակի օրերը այցելում են այդ եկեղեցին` ստանալու կաթողիկոսի օրհնությունը:
    Ձնծաղիկի հետ լռիվ համաձայն եմ, ու մի բան էլ, դրա միակ մեղավորը հենց եկեղեցինա, որը գնալով ավելի պասիվ դերա սկսում տանել
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  2. Ինչի՞ համար ենք գնում եկեղեցի
    Հեղինակ՝ Yeghoyan, բաժին` Կրոն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.05.2010, 13:52
  3. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  4. Ինչի՞ համար է գրագիտությունը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.10.2007, 12:02
  5. Ինչի՞ համար եք կայք պատրաստում
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Վեբ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.02.2007, 21:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •