Նախ, ինչպես արդեն ասացի, չեմ կարծում, թե Սերժը ժողովրդի մասին մտածով էդ առաջարկն արեց։ Ուղղակի անհանգստացած է իր աթոռի համար ու փորձում է որոշ աթոռներ զիջելով իր հիմնական իշխանութունը պահել։ Ծուղակ է ընդդիմության համար։ Նախկին կոալիցիայից արդեն տեսանք, որ նման իրավիճակում կոալիցիա կազմող մյուս կողմերը առանձնապես ոչ մի դեր չկարողացան ունենալ։ Ամեն ինչ ՀՀԿ–ի տիրապետության տակ էր մնում։
Ինչ վերաբերում է ԼՏՊ–ի համաձայնվելուն, ա՞րդյոք դա անսկզբունքայնություն չի լինի։ Արդյո՞ք համաձայնվելով դավաճանած չի լինի իր հետ պայքարող ժողովրդին։ Չէ՞ որ ընդդիմություն կազմող ժողովրդի մի զգալի մասը Լևոնի հետ ելել է պայքարի ոչ թե նրան աթոռի հասցնելու համար, այլ որովհետև չի ընդունում, չի ուզում համակերպվել բռնություններով, անօրինական ճանապարհով ձեռք բերված իշխանության հետ։ Արդյո՞ք կոալիցիային համաձայնվելը չի նշանակի համաձայնվել նաև իրականացված մասսայական բռնությունների հետ, ընդունել անօրինական ճանապարհով իշխանություն զավթելու փորձը։
Էջանիշներ