User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 68 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Հիմա նայեք ինչա կատարվում Հայաստանում, սա վկայումա նրա մասին որ այն մարդիք ովքեր օգնել են Սերժին բազմի գահին, նրանց արդեն ամեն ինչ թույլատրվումա, կարան պատգամավոր ծեծեն, կարան իրենց թույլ տալ ամենալքտի պահելաձևը, նրանք վստահ են որ անպատժելի են, Սերժը ինչպես փողով այնպես էլ այս ձևովա փոխհատուցելու մարդկային դիմակ հագած գազաններին, ու չի կարա չփոխհատուցի, որովհետև ինքը արդեն օգտվելա այդ կրիմինալի ծառայություններից:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. #62
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    1- ին: Ինչպես հասկացա Դուք համաձայն չեք այն մտքի հետ որ, որպես կանոն մարդիք չեն գնահատում իրենց ունեցածը այնքան ժամանակ մինչև չեն կորցնում, ամենևին չէի ցանկանա որ Դուք այս ճշմարտության մեջ՝ ձեր սեփական փորձով համոզվեիք, սակայն գոյություն ունեն բաներ որ մարդիք բացատրելով չեն հասկանում, նրանք պիտի իրենց սեփական փորձանքի ու փորձության մեջով անցնեն որ կարողանան հասկանան:
    2-րդ: երբեք մի թերագնահատի ոչ մեկին և այդքան վատատես մի եղիր սիրելի Աննա, ժամանակները հենց նրա համար են որպեսզի մարդիք տարիների ընթացքում փոխվեն և իմաստավորեն իրենց անցիալը, հիմա Դուք ինձ չեք կարող համոզել որ Դուք 3 տարի առաջվա նույն Աննան եք, իսկ եթե կփորձեք պնդել ես ձեզ շատ գեղեցիկ կաշխատեմ կբացարտեմ որ այդպես չի: Ես հասկանում եմ որ իրոք շատ մարդիք կարծում են թե տարիների հետ իմաստությունն էլ կգա, բայց շատ հաճախ տարիները մենակ են գալիս, սա իմ խոսքերը չի պարզապես ես համոզված եմ այս ճշմարտության մեջ, իմ շրջապատում տեսնելով որ իրոք շատ հոռթեր կաին մեծացան,բայց այդպես էլ ցուլ չդարձան:
    Հայաստանում ոչինչ էլ դժվար չի, պարզապես այն մարդը որը կբազմի Հայոց գահին պետք է առաջին հերթին մարդ լինի, շատերից լսած կլինես որ մաղթում են՝ կարևորը մարդ լինելնա, իսկ ես թույլ տուր սիրելի Աննա երկու տողով ասեմ թե ինչա նշանակում մարդ լինել: Մարդ լինել նշանակումա՝ կարողանաս դիմացինիտ մեջ տեսնես մարդու:
    Դա արժեքա որ ունեն երկիր մոլորակի բոլոր բնակիչները, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով մարդիք կորցնում են այդ արժեքը, եթե մեր նախագահը ունենա համապատասխան կամք, հաստատ համոզված եղիր շատ կարճ ժամանակահատվածում ԱՐԴԱՐ կշռելով, ոչ թե իրենց արդար կշեռքով՝ Հայաստանում կվերականգնվի ոչ միայն այդ արժեքը այլ նաև շատ ուրիշ արժեքներ: Ասեմ թե ինչու Սերժի պարագայում սա հնարավոր չի: Ոչ մեկիս համար գաղտնիք չի որ Սերժի համար այս ընտրություններում աշխատեցին շատ ու շատ օլիգարխներ, կրիմինալի կառկառուն ներկայացուցիչներ, Սերժի նախագահ նստելուց հետո նրան հանգիստ չեն տալու, նա պիտի փոխհատուցի ամենքին իր արածի չափով, որովհետև նա դիմելա նրանց օգնությանը, իսկ գողական օրենքով եթե դու դիմում ես նրանց և նրանք քեզ օգնում են, պիտի կիսվես նրանց հետ պիտի « օբշակին փայ հանես» իսկ դա մի 2 հազար դոլար չի դա 2-ի կողքը բազուն զրոներ են, այստեղից հետևումա որ մարդիք նորից մնալու են թշվառության մեջ նորից տեսնելու են շատ անարդարություններ, այսինքը նա' չի ղեկավարելու երկիրը, այլ «...
    3- րդ Սիրելի Աննա կաշխատեմ մեկ նախադասությամբ ամփոփեմ միտքս Դուք էլ ջանք գործադրեք, որպեսզի խորը հասկանաք գրածս:
    - Այն նավը որ 2 կապիտան ունի կխորտակվի:
    Հ.Գ. Սիրելի Սելավի, եթե ցանկանում ես ասեմ, ինչ հրաշալի ես փիլիսոփայում? Ապա ասում եմ: Ապրես :

  3. #63
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Ավելացվել է 10 րոպե անց

    Զարմացած եմ, որ այսպիսի մեծն փիլիսոփա կա, իսկ ես չգիտեի

    [
    Վերջին խմբագրող՝ Anna.Khachatryan: 28.02.2008, 16:24: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Սիրելի Աննա, իմ չքնաղ քույրիկ, անկախ այն բանից թե քո գրառումը հեգնանք էր պարունակում թե չէ, միևնույննա իմացի ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ քեզ արժեորում եմ, դու իմ համար մի գեղատեսիլ հայուհի էս, որ ծվարել էս հայրենիքից դուրս, սակայն համոզված եմ, որ քո և մեր միուս հայուհիների արգանդը Աստված բերքովա լցնելու ու դուք էլ ազատատենչ կոյրուններ եք ծնելու ի պատիվ ձեզ ու մեր ազգի:
    Ես քեզ շատ սիրում եմ ու եղպայրաբար ողջագուրվում եմ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  5. #65
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Աննա, իմ չքնաղ քույրիկ, անկախ այն բանից թե քո գրառումը հեգնանք էր պարունակում թե չէ, միևնույննա իմացի ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ քեզ արժեորում եմ, դու իմ համար մի գեղատեսիլ հայուհի էս, որ ծվարել էս հայրենիքից դուրս, սակայն համոզված եմ, որ քո և մեր միուս հայուհիների արգանդը Աստված բերքովա լցնելու ու դուք էլ ազատատենչ կոյրուններ եք ծնելու ի պատիվ ձեզ ու մեր ազգի:
    Ես քեզ շատ սիրում եմ ու եղպայրաբար ողջագուրվում եմ:

    Անչա՜փ Շնորհակալ եմ:
    Ես նունպես սիրում եմ բոլոր հայերին, անկախ նրանից թե որտեղ է ծնվել եվ որտեղ է ապրում: Ընտանիքում ինչպես կարելի է չսիրել սեփական եղբորը, քրոջը՝ թեկուզ եվ կամակոր է: Նույնն էլ ազգ , հայրենիք հասկացությունն է :Չեմ ընդունում միայն դավաճաններին, սակայն չեմ ատում: Ատելությունը Քրիստոնյաին վայել չէ!!!

  6. #66
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինձ կարծես թե բոլորովին էլ չհասկացար:
    Ես հայերեն տառերով գրել եմ իմ տեսակետները, թե ինչու եմ համակրում Ժողովրդական Շարժմանն ու ինչի դեմ եմ պայքարում: Ի հավելումն ամենի խնդրեցի անել առաջարկ, թե ում "ետրից գնալ", չնայած, որ սխալ եմ համարում այն կարծիք, թե ժողովուրդը Լևոնի ետևից է գնում, այլ ընդունում եմ շարժումը առաջնորդելու տեսակետը (դրա մասին էլ եմ գրել):
    Դու ըստ էության մի գրառում ես արել, որից նստվածք մնաց միայն այն, որ դու վախենում և կասկածում ես որ քո թեկնածուն ժողովրդից կողմից ոչ կընդունվի, ոչ էլ կկարողանա առաջնորդել շարժումը: Այլապես ի՞նչ անիմաստ արտահայտություն էր վաղուցվանից իշխանությունների կողմից թուլացված ՀՀՇ-ի հասցեին: Եթե ՀՀՇ-ն սարսափ է ներշնչում, ապա ներկայիս իշխանություններից երևի միանգամից կաթվածահա՞ր պիտի լինենք: Միգուցե Տեր-Պետրոսյանը քո թեկնածուից արժանի է հենց նրա՞ համար, որ չի վախենում:
    Ասեմ, որ այս մտքին քո սեփական գրառումդ բերեց…
    Այդ ի՞նչ հեքիաթներ են "վաղուցվանից իշխանությունների կողմից թուլացված ՀՀՇ-ի մասին":
    Խնդրում եմ աչքերդ մի քիչ բաց արա ու կտեսնես, որ նույնիսկ այսօրվա իշխանական մամուլն /ես թերթերն ի նկատի ունեմ/ այնքան հզոր չէ, որքան ՀՀՇ-ականը: Չնայած ես դրանց միջև տարբերություն չէի դնի, քանզի նրանք ձեռք-ձեռքի տված միշտ զբաղվել են ընդիմադիր դաշտի վարկաբեկմամբ ու երկուսն էլ միշտ հրճվել են ընդիմության անհաջողություններից: ՀՀՇ-ն միշտ էլ վայելել է այս ապօրենի իշխանությունների հովանավորությունն ու աջակցությունը:
    Այն ժամանակ, երբ արմատական ընդիմադիրների առաջ փակ էին, կամ փակվում էին պետական մարմիների դռները՝ ՀՀՇ-ականներն իրենց շատ էլ հարմատավետ էին զգում իրենց տաքուկ տեղերում, նրանց ոչ ոք չէր ասում, թե աչքի վերևը հոնք կա, վկան՝ այս հանրահավաքների ժամանակ պետական մի շարք պաշտոնյաների միանալը ԼՏՊ-ին: Իշխանությունների կողմից "հալածված" ՀՀՇ-ն իրականում երբեք էլ իշխանությունից չի հեռացել, քանզի Քոչարյանի ռեժիմը լևոնիզմի տրամաբանական շարունակությունն է եղել:
    Այս ընտրություններին էլ իշխանությունները աջակցեցին թե՛ ՀՀՇ-ին, թե՛ ԼՏՊ-ին, կարծելով, որ նախընտրելի հակառակորդը վերջինս է ու կատարեցին այնպիսի քայլեր, որոնք իրենց համար վեր ածվեցին բումերանգի:
    Վերը նշվածից պարզ է դառնում, որ քաղաքական դաշտի ապականման ու արմատական ընդիմադիրների վարկաբեկման գործընթացն իրականացնելիս ՀՀՇ-ն միշտ ունեցել է իշխանությունների աջակցությունը: Սա շատ հմտորեն ծրագրված և մշակված սցենար էր, որի միջոցով խարխլվում էին պետության հիմքերը /առողջ և կառուցողական ընդիմության բացակայությունը նպաստում էր ամենաթողությանն ու անարխիային/,և որն արդեն բավական արդյունավետ գործում էր ընդիմադիր դաշտն ամայացնելու ուղղությամբ:
    Եվ ահա, երբ պահը եկավ, Լևոնը մուտք գործեց արդեն նախօրոք իր համար պատրաստված ամայի տարածքն՝ ուր եթե ինչ որ բան էլ դեռ պահպանվել էր՝մնացածն էլ ինքն սկսեց պղծել ու ապականել:
    Արհեստականորեն Լևոնի շուրջը մթության շղարշ ստեղծելով իշխանությունները ձեռնամուխ եղան նրանից հալածյալի /мученник/ կերպարի ստեղծմանը, ինչը բացասական իմիջ ունեցող մարդուն պետք է օգներ ընդիմադիր դաշտի մի որոշ ընտրազանգվածի նրա շուրջը համախմբվելուն: Փաստորեն իշխանությունները հաշվարկել էին երկու մարտավարական ուղղություններ, որոնց վրա էլ աշխատում էին: Ամեն կերպ խոչընդոտել ընդիմադիր դաշտից միասնական թեկնածուի առաջադրմանը և երկրորդ՝ փոշիացնել ընդիմության ձայները հակասական ու ժողովրդի մեծ մասի համար անընդունելի առաջին Նախագահին խաղի մեջ քաշելու միջոցով:
    Թե Լևոնն ինչպես օգտվեց այդ բարենպաստ պայմաններից՝ արդեն բոլորիս է հայտնի:

    Երբ ես ասում եմ, որ Ազգի Առաջնորդը կծնվի միայն ՀՀՇ-ին ասպարեզից հեռացնելուց հետո, այդպես մտածելու համար բավարար հիմքեր ունեմ, քանի որ հենց այն պահին, երբ որևէ մեկը հանդգնի առաջնորդ դառնալու նկրտումներ դրսևորել, այդ պահից էլ գործի կդրվեի ՀՀՇ-ական վարկաբեկիչ մեքենան /ի միջի այլոց ՀՀՇ-ականների մոտ միայն անմեղ ու մաքուր մարդկանց վարկաբեկումն է, որ այդքան հաջող է ստացվում/ և կարճ ժամանակ անց մեր միամիտ ժողովուրդը նրա մեջ կսկսի տեսնել ազգի դավաճանին, կամ թշնամուն, քանզի նրանց համար "միակն" , "անկրկնելին" ու "անփոխարինելին" Լևոնն է ու միայն Լևոնը…
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  7. #67
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Ասեմ երեք բառով՝
    Խորապես թքած ունեմ

  8. #68
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Գայլերն ու վագրը

    Ահա եկավ և վերջը
    Փտած ու կեղծ ռեժիմին
    Որ ծնկել էր մեր սրտի:
    Ո՞վ է ուզում շախմատ խաղալ
    Մատ անել չի ստացվում
    Գոնե շախ տանք թագավորին:

    Արդեն ծագում է լուսին,
    Ծիտիկ եմ դնում «Գրել հայերեն»-ի ուսին,
    Ու սկսում եմ գործն իմ
    Թեմայում այս հանց կարևոր:

    Հիմա ինչ էլ որ գրեմ
    Կասեք. «Չէ սփույռքահայ
    Քո խոսքը չունի տեղ, դու նայում ես Հ1»:

    Այո՛, ես նայում եմ Հ1,
    Բայց Հ1-ը չունի ինձ համար հենք:
    Մտիկ տվեք դուք իմ խոսքին
    Մոտեցել եմ ես մի ուղու
    Որտեղ դուք պետք է ասեք՝
    - Կեցցե՜ ծուղրուղուն:

    Երկու գայլեր միասին
    Հարբած ընկել էին գետնին
    Կռիվ տալիս միասին:
    Մեկը երդվում էր. «Լավ է լինելու»,
    Մյուսը պնդում. «Արդեն լավ ա»!!!
    Բայց ինչ էլ որ ասեին
    Ինչքան էլ իրենց արդարացնեին,
    Մեկ է, բախվում էին նրանք մի կետի.
    Դեռ չէին քնել ու կշռել,
    Իրավունքն այն, որ ստանձնում է մարդը
    Անդարձն ու անուղղելին տնօրինելիս:

    Իրավացի թե անիրավ՝
    Վագրը այս տեսարանից ոգևորվեց:
    Վագրին էլ դուք հո գիտեք,
    Տասը քայլից զարմացնում է
    Երկու քայլից վախեցնում:
    Ամեն րոպե դողում ես
    Չհարձակվի նա քեզ վրա:
    Կամ էլ կողքիցդ մեկը
    Բերանի մեջ կուլ չգնա:

    Ճարպիկ էր գայլերից մեկը
    Գնաց-գնաց մինչև հասավ
    Թատերական հրապարակ,
    Կախարդեց վագրին իր թույնով
    Բայց այդ թույնը երկնային
    Կհարբեցներ նույնիսկ Շեքսպիրին:

    Այս տեսարանը մյուս գայլը, որ տեսավ
    Մնաց գունատված՝ հավատն առ աստված:
    -Լա՜վ, -ասաց նա իր մտքում.
    - Լավ են տեսնում ցերեկը
    Բան չեն տեսնում գիշերը:
    Դու սպասի և ես կգամ!!!

    Հրապարակում սպասում էին դատաստանի
    Ժողովուրդը մեր հին ու բարի:
    - Վե՛րջ տանք դաժան գայլին
    Պինդ չէ նստել իր փուչ գահին
    Թող գլորվի դղրդագին!!!

    Իսկապե՜ս, որտե՞ղ հասա:

    Զննում էր հեգ փաստաբանս
    Գրառումները ակումբի
    Ցավոք քիչ բան մնաց նրան դրանցից,
    Անընդհատ նույնը կրկնում, կրկնում
    Չէի՞ք հոգնում:
    Ձեր սիրտը լալիս է արդեն պատասխա՞ն:

    - Պայքար հանուն գաղափարի!!!
    Կրկնում էին դուք անընդհատ:
    Պայքար հանուն գաղափարի՞:
    Հասկանո՞ւմ եք վերցնելով երկու մարդու
    Որոնց տարիքն իրար գումարելուց
    Մենք կստանանաք հազիվ 45…
    Շա՜տ են ջահել և ունեն լոկ երազ, տենչանք
    Լավ շորեր հագնել ու սիրահարվել:
    Ի՞նչ գաղափար:

    Դառնանք հաջորդ կետին:
    Ժողովուրդը կես է եղել
    Կառավարության դեմ ելել
    Բողոքում է կեղծիքից,
    Կաշառակերությունից, խաբվելուց…
    Կողքից նայող օտար աչքը
    ԿԿարծի թե ղեկավար կազմում այլմոլորակայիններ են,
    Ուղղաթիռից են ընկել:
    Բարի մարդիկ, կառավարության կազմն էլ
    Ժողովրդի միջից են դուրս եկել
    Իրենք էլ իրենց ժամանակի ժողովուրդն են եղել
    Գուցե հենց ձեր նման պայքարող…
    Թե իսկապես դուք ուզում եք մի բան փոխել
    Սկսեք դուք հատակից,
    Եվ ո՛չ թագից:

    Հավատացնում եմ ձեզ,
    Չունեմ ես այս հարցում ես շահ,
    Ունեմ աստված, մի հին կոշիկ ու մի փարա:

    Դե, դե, եկեք ցանկանք՝
    Ագահին՝ հարստություն,
    Հիվանդին՝ առողջություն,
    Անշորին՝ շոր,
    Սովածին՝ հաց,
    Ծնվողին՝ բախտ,
    Ծարավին՝ ջուր,
    Անթևին՝ թև,
    Որբին՝ ծնող
    Անսերին՝ սեր
    Անխիղճին՝ խիղճ …
    Մեր երկրին՝ կայունություն,
    Աշխարհին էլ՝ խաղաղություն:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 21.03.2008, 18:38:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 12:30
  2. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  3. «Մենք ենք» հաղորդման մասին ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.02.2009, 02:28
  4. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •