Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
1- ին: Ինչպես հասկացա Դուք համաձայն չեք այն մտքի հետ որ, որպես կանոն մարդիք չեն գնահատում իրենց ունեցածը այնքան ժամանակ մինչև չեն կորցնում, ամենևին չէի ցանկանա որ Դուք այս ճշմարտության մեջ՝ ձեր սեփական փորձով համոզվեիք, սակայն գոյություն ունեն բաներ որ մարդիք բացատրելով չեն հասկանում, նրանք պիտի իրենց սեփական փորձանքի ու փորձության մեջով անցնեն որ կարողանան հասկանան:
2-րդ: երբեք մի թերագնահատի ոչ մեկին և այդքան վատատես մի եղիր սիրելի Աննա, ժամանակները հենց նրա համար են որպեսզի մարդիք տարիների ընթացքում փոխվեն և իմաստավորեն իրենց անցիալը, հիմա Դուք ինձ չեք կարող համոզել որ Դուք 3 տարի առաջվա նույն Աննան եք, իսկ եթե կփորձեք պնդել ես ձեզ շատ գեղեցիկ կաշխատեմ կբացարտեմ որ այդպես չի: Ես հասկանում եմ որ իրոք շատ մարդիք կարծում են թե տարիների հետ իմաստությունն էլ կգա, բայց շատ հաճախ տարիները մենակ են գալիս, սա իմ խոսքերը չի պարզապես ես համոզված եմ այս ճշմարտության մեջ, իմ շրջապատում տեսնելով որ իրոք շատ հոռթեր կաին մեծացան,բայց այդպես էլ ցուլ չդարձան:
Հայաստանում ոչինչ էլ դժվար չի, պարզապես այն մարդը որը կբազմի Հայոց գահին պետք է առաջին հերթին մարդ լինի, շատերից լսած կլինես որ մաղթում են՝ կարևորը մարդ լինելնա, իսկ ես թույլ տուր սիրելի Աննա երկու տողով ասեմ թե ինչա նշանակում մարդ լինել: Մարդ լինել նշանակումա՝ կարողանաս դիմացինիտ մեջ տեսնես մարդու:
Դա արժեքա որ ունեն երկիր մոլորակի բոլոր բնակիչները, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով մարդիք կորցնում են այդ արժեքը, եթե մեր նախագահը ունենա համապատասխան կամք, հաստատ համոզված եղիր շատ կարճ ժամանակահատվածում ԱՐԴԱՐ կշռելով, ոչ թե իրենց արդար կշեռքով՝ Հայաստանում կվերականգնվի ոչ միայն այդ արժեքը այլ նաև շատ ուրիշ արժեքներ: Ասեմ թե ինչու Սերժի պարագայում սա հնարավոր չի: Ոչ մեկիս համար գաղտնիք չի որ Սերժի համար այս ընտրություններում աշխատեցին շատ ու շատ օլիգարխներ, կրիմինալի կառկառուն ներկայացուցիչներ, Սերժի նախագահ նստելուց հետո նրան հանգիստ չեն տալու, նա պիտի փոխհատուցի ամենքին իր արածի չափով, որովհետև նա դիմելա նրանց օգնությանը, իսկ գողական օրենքով եթե դու դիմում ես նրանց և նրանք քեզ օգնում են, պիտի կիսվես նրանց հետ պիտի « օբշակին փայ հանես» իսկ դա մի 2 հազար դոլար չի դա 2-ի կողքը բազուն զրոներ են, այստեղից հետևումա որ մարդիք նորից մնալու են թշվառության մեջ նորից տեսնելու են շատ անարդարություններ, այսինքը նա' չի ղեկավարելու երկիրը, այլ «...
3- րդ Սիրելի Աննա կաշխատեմ մեկ նախադասությամբ ամփոփեմ միտքս Դուք էլ ջանք գործադրեք, որպեսզի խորը հասկանաք գրածս:
- Այն նավը որ 2 կապիտան ունի կխորտակվի:
Հ.Գ. Սիրելի Սելավի, եթե ցանկանում ես ասեմ, ինչ հրաշալի ես փիլիսոփայում? Ապա ասում եմ: Ապրես :