User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

  1. #46
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ես հայրենիքիցս հեռացել եմ Ռոբերտի օրոք, Եվ կասեմ ինչից եմ հեռացել:
    Ես ունիե Հայաստանում Ռոբերտի օրոք բավականին լավ աշխատանք, իմ ամուսինս նունպես, ունիեիք բնակարան : Հեռացանք այն հասարակութունից, որ բացակայում է տարրական մարդկային հարգանք, կուլտուրա, տարրական ապրելու օրենքները: ինչի դրա վրա ուշադրություն դարձնում??? Այդ ել պետքա պրեզիդենտը անի, ????? Եհհհհհ, մտացեք
    Հարգելի Աննա, իսկ պատկերացնու՞մ եք, ինչ կլիներ Հայաստանի վիճակը, եթե բոլորը Ձեր պես նուրբ լինեին՝ չդիմանային կուլտուրայի բացակայությանը և լքեին երկիրը։ Հիմա արդեն էս բանավեճի իմաստն էլ չէր լինի, կարծում եմ։
    When life gives you lemons, make lemonade

  2. #47
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք համոզվա՞ծ եք, որ ատելությունը ոչ մի լավ բանի չի բերի, ես՝ ոչ՛: Նույն ատելությունն ու ժողովրդի ցասումը թե արտաքին, թե ներքին թշնամու ու վտանգի հանդեպ հավատա շատ բան կարող են փոխել: Դուք ուզում եք ասել, որ հեղափոխությունները լավ բաների չե՞ն բերում: Դրանով Դուք վիրավորում եք ոչ միայն Ձեր ազգին, որ հիմա պայքար է մղում անարդարության դեմ, այլ նաև ոչ ստրակմետ համայն մարդկությանը:
    Եկեք մի փոքր էլ խոսենք պառակտման մասին: Այս ֆորումում և նրանից դուրս հանդիպում է այն միտքը, թե Լևոն Տեր-Պետրրոսյանը պառակտում է մտցնում Հայ ազգի մեջ: Կներեք, իսկ ին՞չ եք հասկանում Հայ ազգ ասելով: Այս պահին Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված մի քանի հարյուր հազարանոց մարդկանց խումբը պառակտում է մտցրել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԱԳՆ-ի ևայլ կազմավորումների և իշխանության ապարատի ճյուղերի մեջ: Դուք վերջիններին արդեն Հայ ա՞զգ եք անվանում: Դուրս է գալիս, որ Համազգային Շարժման մեջ ներգրավվածները մարդկանց խումբ են, իսկ իշխանավորները՝ Հայ Ա՞զգ:

    Հ.Գ. Հուսով եմ ոչ մի վիրավորական արտահայտություն այս անգամ բաց չեմ թողել
    Եղբայր, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, և այլք՝ ընդամենը կուսակցություններ են, եթե չգիտես իմացիր, իսկ Հայ ժողովուրդը բացի մի քանի հազար կուսակցականներից, նաև անկուսակցական մի հոծ բազմություն է, մի 10-15 անգամ նրանցից շատ, ովքեր Ազատության հրապարակում իբրև թե արդարություն են պահանջում ,և որոնք իրականում դարձել են գործիք այն անձի ձեռքին, որն իր ողջ ժողովրդին տականք անվանելուց/այն 10անգամ մեծ բազմության մասին է խոսքը, որը դեմ է թե՛ Սերժին և թե՛ իրեն/ հետո էլ ցանկանում է այդ մոլորված մարդկանց միջոցով գահ բարձրանալ: Եթե մեր քույրն արտերկրում է ու այնքան էլ տեղյակ չէ, թե այստեղ ինչ է կատարվում, ապա ես կբացեմ նրա համար փակագծերը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.02.2008, 17:04:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  3. #48
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    …իսկ Հայ ժողովուրդը բացի մի քանի հազար կուսակցականներից, նաև անկուսակցական մի հոծ բազմություն է, մի 10-15 անգամ նրանցից շատ, ովքեր Ազատության հրապարակում իբրև թե արդարություն են պահանջում ,և որոնք իրականում դարձել են գործիք այն անձի ձեռքին, որն իր ողջ ժողովրդին տականք անվանելուց/այն 10անգամ մեծ բազմության մասին է խոսքը, որը դեմ է թե՛ Սերժին և թե՛ իրեն/ …
    Կմեջբերե՞ս թե որտեղ է նա իր ողջ ժողովրդին տականք անվանում։ Կարծում եմ, որ էլի Հ1–ի աղավաղումների զոհն եք դարձել (ավելի վատ տարբերակը չեմ ուզում ենթադրել)։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #49
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, և այլք՝ ընդամենը կուսակցություններ են, եթե չգիտես իմացիր, իսկ Հայ ժողովուրդը բացի մի քանի հազար կուսակցականներից, նաև անկուսակցական մի հոծ բազմություն է, մի 10-15 անգամ նրանցից շատ, ովքեր Ազատության հրապարակում իբրև թե արդարություն են պահանջում ,և որոնք իրականում դարձել են գործիք այն անձի ձեռքին, որն իր ողջ ժողովրդին տականք անվանելուց/այն 10անգամ մեծ բազմության մասին է խոսքը, որը դեմ է թե՛ Սերժին և թե՛ իրեն/ հետո էլ ցանկանում է այդ մոլորված մարդկանց միջոցով գահ բարձրանալ: Եթե մեր քույրն արտերկրում է ու այնքան էլ տեղյակ չէ, թե այստեղ ինչ է կատարվում, ապա ես կբացեմ նրա համար փակագծերը:
    Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ցանկանում է ապօրինի գործողություններով մեկ տականքին մեկ այլ ավելի զարհուրելի տականքով փոխարինել:

    Մոդերատորներ ջան:
    Տականք բառը ես վերցրել եմ ԼՏՊ-ի բառապաշարից, քանզի, եթե այդ բառը նա անպատիժ օգտագործում է մեր ողջ ժողովրդի հասցեին՝ ուստի ես էլ ինձ թույլ եմ տալիս այն կիրառել ընդամենը երկու անձերի նկատմամբ:
    Եթե ես գրել եմ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և այլոց մասին, ուրեմն վստահ եղիր, որ լավ էլ գիտեմ, որ դրանք կուսակցություններ են: Կարիք չկա քո ավելորդ մատնանշման:
    Ի գիտություն քեզ ասեմ, որ ես ոչ Սեևժական եմ, ոչ էլ Լևոնական:
    Այս պարագայում ես պայքարում եմ անարդարության դեմ, հանուն նրա, որ ժողովրդի ձայնը չսարքեն զուգարանի թուղթ, ես իմ ժողովրդի կողքն եմ ու պայքարում եմ ոչ թե Լևոնի, այլ ժողովդի հետ: Հավաքին մասնակիցները հսկայական մասը ինձ նման մտածողներ են: Առաջնորդվելով "Լռությունը համաձայնության նշան է" կարգախոսով ու համոզված լինելով, որ լռելը այս պահին հավասար է "արդար ընտրությունների արդյունքները" ընդունելուն, ես պայքարում եմ իմ ժողովրդի հետ, որի պայքարը առաջնորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե կարող ես տալ մեկ այլ մարդու թեկնածություն նրա փոխարեն ժողովրդին առաջնորդելու համար, գրիր նրա անունը, նշիր թե որտեղ է և ինչով է զբաղված ընտրություններից մինչ հիմա և տուր բացատրություն, թե ինչու մինչև հիմա նա չի մոտեցել բողոքող ժողովրդին:

  5. #50
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կմեջբերե՞ս թե որտեղ է նա իր ողջ ժողովրդին տականք անվանում։ Կարծում եմ, որ էլի Հ1–ի աղավաղումների զոհն եք դարձել (ավելի վատ տարբերակը չեմ ուզում ենթադրել)։
    Կոնկրետ տականք բառը ես ել եմ լսել ու եթե թեկուզ Հ1-ի մոնտաժն է,ապա ում հասցեին է ուղղված եղել իրականում այդ բառը?
    Իսկ ինչ վերաբերվում է ԼՏՊի անհիմն ու բարոյական նորմերից դուրս վիրավորանքներին մեջբերեմ`
    Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այսօր ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիում հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը:
    «Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր Բաղդասարյանը: Հիմա ինչ կուզենա ասի` եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն: Եվ նա օգնում է Սերժ Սարգսյանին», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
    աղբյուր
    Ես ինքս ընտրել եմ Ա.Բաղդասարյանին ու կարծում եմ ԼՏՊն ոչ մի իրավունք չունի նման պիտակավորումներ տալու,դավաճանը ինքն է որ կա:Ինչ վերաբերվում է երկրորդ ասածին`ինչ է Վ.Մանուկյանը Սերժի լծի տակ է?կամ ել հենց նույն Ա.Բաղդասարյանը? չեմ ուզում այլևս շարունակել ԼՏՊի բարոականության մասին խոսելու թե չէ շատ բան կասեմ,եթե հետաքրքրեց կարդացեք սա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #51
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ես գրել եմ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և այլոց մասին, ուրեմն վստահ եղիր, որ լավ էլ գիտեմ, որ դրանք կուսակցություններ են: Կարիք չկա քո ավելորդ մատնանշման:
    Ի գիտություն քեզ ասեմ, որ ես ոչ Սեևժական եմ, ոչ էլ Լևոնական:
    Այս պարագայում ես պայքարում եմ անարդարության դեմ, հանուն նրա, որ ժողովրդի ձայնը չսարքեն զուգարանի թուղթ, ես իմ ժողովրդի կողքն եմ ու պայքարում եմ ոչ թե Լևոնի, այլ ժողովդի հետ: Հավաքին մասնակիցները հսկայական մասը ինձ նման մտածողներ են: Առաջնորդվելով "Լռությունը համաձայնության նշան է" կարգախոսով ու համոզված լինելով, որ լռելը այս պահին հավասար է "արդար ընտրությունների արդյունքները" ընդունելուն, ես պայքարում եմ իմ ժողովրդի հետ, որի պայքարը առաջնորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե կարող ես տալ մեկ այլ մարդու թեկնածություն նրա փոխարեն ժողովրդին առաջնորդելու համար, գրիր նրա անունը, նշիր թե որտեղ է և ինչով է զբաղված ընտրություններից մինչ հիմա և տուր բացատրություն, թե ինչու մինչև հիմա նա չի մոտեցել բողոքող ժողովրդին:
    Իսկ համոզվա՞ծ եք, քր ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն, որոնք 14-45 տարի անընդմեջ ապականում են մեր քաղաքական դաշտը՝ թույլ կտան, որ որևէ ուրիշ մեկը դառնա առաջնորդ: Դեռ այդպիսին չդարձած կամ այնքան ցեխ կշպրտեն /ինչն իհարկե հոյակապ է ստացվում նրանց մոտ/ նրա վրա, որ փոշմանի իր աշխարհ գալը, կամ պարզապես կվերացնեն:
    Հապա մի մտածեք, այդ որտեղի՞ց այն թշնամանքը, որ նրանք տածում են իրենց չմիացած ուժերի նկատմամբ ու դուք կհասկանաք, որ սխալ է հույսեր կապել ստախոս այն գործիչների հետ, որոնք ապականելով են մտնում պայքարի մեջ՝ ամենքին յուրայինների ու դավաճանների բաժանելով: Չէ՛, եղբայր, ես նրանց փայ հարիֆը չեմ, որ աջակցեմ նրանց: Իսկ այսօր Ձեր արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ մութ ուժերին աջակցել, ինչպիսի վեհ մտքերով էլ Դուք գնաք Ազատության հրապարակ՝ Ձեր շարժման իմաստը մղվում է "Պայքար, պայքար մինչև աթոռ" փակուղին:
    Ոմանք սին հույսեր են կապում թե ՝ Լևոնը եթե սխալներ անի իրան կհանենք, ուրիշին կդնենք: Պիտի ասեմ, որ Սերժիկի նախագահ դառնալն առանց Լևոնի 15-20 տոկոսանոց շանսերով էր պայմանավորված, իսկ Լևոնն այդ շանսերը մեծացրեց ու մենք կանգնեցինք այս կոտրած տաշտակի առաջ ու Աստված մի արասցե, եթե հանկարծ նա ինչ որ հրաշքով Նախագահ դառնա՝ ապա բոլորի քթից է բերելու թե՛ 1996 թիվը թե՛ 2008-ը, իսկ նրան փոխելն էլ կլինի անհնար:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  7. #52
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ համոզվա՞ծ եք, քր ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն, որոնք 14-45 տարի անընդմեջ ապականում են մեր քաղաքական դաշտը՝ թույլ կտան, որ որևէ ուրիշ մեկը դառնա առաջնորդ: Դեռ այդպիսին չդարձած կամ այնքան ցեխ կշպրտեն /ինչն իհարկե հոյակապ է ստացվում նրանց մոտ/ նրա վրա, որ փոշմանի իր աշխարհ գալը, կամ պարզապես կվերացնեն:
    Հապա մի մտածեք, այդ որտեղի՞ց այն թշնամանքը, որ նրանք տածում են իրենց չմիացած ուժերի նկատմամբ ու դուք կհասկանաք, որ սխալ է հույսեր կապել ստախոս այն գործիչների հետ, որոնք ապականելով են մտնում պայքարի մեջ՝ ամենքին յուրայինների ու դավաճանների բաժանելով: Չէ՛, եղբայր, ես նրանց փայ հարիֆը չեմ, որ աջակցեմ նրանց: Իսկ այսօր Ձեր արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ մութ ուժերին աջակցել, ինչպիսի վեհ մտքերով էլ Դուք գնաք Ազատության հրապարակ՝ Ձեր շարժման իմաստը մղվում է "Պայքար, պայքար մինչև աթոռ" փակուղին:
    Ոմանք սին հույսեր են կապում թե ՝ Լևոնը եթե սխալներ անի իրան կհանենք, ուրիշին կդնենք: Պիտի ասեմ, որ Սերժիկի նախագահ դառնալն առանց Լևոնի 15-20 տոկոսանոց շանսերով էր պայմանավորված, իսկ Լևոնն այդ շանսերը մեծացրեց ու մենք կանգնեցինք այս կոտրած տաշտակի առաջ ու Աստված մի արասցե, եթե հանկարծ նա ինչ որ հրաշքով Նախագահ դառնա՝ ապա բոլորի քթից է բերելու թե՛ 1996 թիվը թե՛ 2008-ը, իսկ նրան փոխելն էլ կլինի անհնար:
    Եթե չեմ սխալվում հարցս բավականին կոնկրետ էր ու պարզ ձևակերպված
    Եթե կարող ես տալ մեկ այլ մարդու թեկնածություն նրա փոխարեն ժողովրդին առաջնորդելու համար, գրիր նրա անունը, նշիր թե որտեղ է և ինչով է զբաղված ընտրություններից մինչ հիմա և տուր բացատրություն, թե ինչու մինչև հիմա նա չի մոտեցել բողոքող ժողովրդին:
    Եթե պատասխան չունես, ուրեմն հարցադրումդ իմաստզրկվում է:
    Հ.Գ.
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ համոզվա՞ծ եք, քր ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն, որոնք 14-45 տարի անընդմեջ …

  8. #53
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս է գալիս որ այս աշխարհում ինչ կա, սուտ է, միայն Լեվոնն է ճիշտ: Մինչդեռ նա ապացուցեց նեվ ձեզ որ ստախոս է : Դրանից հետո էլի հավատում են:

    Սա միայն կարող է լինել հիպնոզ
    Չէ, փառք Աստծո գոյություն ունեն իրոք անկախ ԶԼՄ-ներ։ Ազատություն, ԳԱԼԱ, Ա1+, Է-շանել։ Դրանք չլինեին, բոլորս կհիպնոզացվեինք բրեժնևյան Հայլուրով ու «Սերժիկ, Սերժիկ» կգոռայինք։

  9. #54
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, փառք Աստծո գոյություն ունեն իրոք անկախ ԶԼՄ-ներ։ Ազատություն, ԳԱԼԱ, Ա1+, Է-շանել։ Դրանք չլինեին, բոլորս կհիպնոզացվեինք բրեժնևյան Հայլուրով ու «Սերժիկ, Սերժիկ» կգոռայինք։
    Zhamanak.com @ մոռացառ
    ...

  10. #55
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում հարցս բավականին կոնկրետ էր ու պարզ ձևակերպված
    Եթե պատասխան չունես, ուրեմն հարցադրումդ իմաստզրկվում է:
    Հ.Գ.
    Միտումնավոր կերպով անուն չեմ տալիս, որ անմեղ անաղարտ մարդուն չվտանգեմ:
    Քանի քաղաքական դաշտում կա այդ ապազգային կառույցը, որը ՀՀՇ-է կոչվում՝ անուններ տալը խիստ վտանգավոր է: Նրանք կհոշոտեն բոլորին, ահա պատճատը, որ ես Ձեր հարցին չեմ պատասխանում… Իսկ եթե Դուք էլ եք նրանց պես մտածում , որ սա է "միակն" ու "անկրկնելին", ուրեմն ջուր եք լցնում նրանց ջրաղացին, քանզի կարծում եք, թե մեր տաղանդավոր ազգն ի վիճակի չէ առաջնորդներ ծնելու:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 27.02.2008, 18:23: Պատճառ: Գրառման ավելացում
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  11. #56
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Zhamanak.com @ մոռացառ
    Չէ, Ժամանակ.կոմը ոչինչով չի տարբերվում Հայլուրից ու հայլուրիկներից, բայց հակառակ կողմում։ Ինչ-որ տեղ դա էլ հասկանալի է։ Ժամանակի խմբագրին Ռոբն ու Սերժը նստացրել են անհեթեթ մեղադրանքով։

  12. #57
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Միտումնավոր կերպով անուն չեմ տալիս, որ անմեղ անաղարտ մարդուն չվտանգեմ:
    Քանի քաղաքական դաշտում կա այդ ապազգային կառույցը, որը ՀՀՇ-է կոչվում՝ անուններ տալը խիստ վտանգավոր է: Նրանք կհոշոտեն բոլորին, ահա պատճատը, որ ես Ձեր հարցին չեմ պատասխանում… Իսկ եթե Դուք էլ նրանց պես մտածում ե, որ սա է "միակն" ու "անկրկնելին" ուրեմն ջուր ես լցնում նրանց ջրաղացին, քանզի կարծում եք թե մեր տաղանդավոր ազգն ի վիճակի չե առաջնորդնել ծնելու:
    Դու ինձ կարծես թե բոլորովին էլ չհասկացար:
    Ես հայերեն տառերով գրել եմ իմ տեսակետները, թե ինչու եմ համակրում Ժողովրդական Շարժմանն ու ինչի դեմ եմ պայքարում: Ի հավելումն ամենի խնդրեցի անել առաջարկ, թե ում "ետրից գնալ", չնայած, որ սխալ եմ համարում այն կարծիք, թե ժողովուրդը Լևոնի ետևից է գնում, այլ ընդունում եմ շարժումը առաջնորդելու տեսակետը (դրա մասին էլ եմ գրել):
    Դու ըստ էության մի գրառում ես արել, որից նստվածք մնաց միայն այն, որ դու վախենում և կասկածում ես որ քո թեկնածուն ժողովրդից կողմից ոչ կընդունվի, ոչ էլ կկարողանա առաջնորդել շարժումը: Այլապես ի՞նչ անիմաստ արտահայտություն էր վաղուցվանից իշխանությունների կողմից թուլացված ՀՀՇ-ի հասցեին: Եթե ՀՀՇ-ն սարսափ է ներշնչում, ապա ներկայիս իշխանություններից երևի միանգամից կաթվածահա՞ր պիտի լինենք: Միգուցե Տեր-Պետրոսյանը քո թեկնածուից արժանի է հենց նրա՞ համար, որ չի վախենում:
    Ասեմ, որ այս մտքին քո սեփական գրառումդ բերեց…

  13. #58
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    թե ինչու եմ համակրում Ժողովրդական Շարժմանն ու ինչի դեմ եմ պայքարում: Ի հավելումն ամենի խնդրեցի անել առաջարկ, թե ում "ետրից գնալ", չնայած, որ սխալ եմ համարում այն կարծիք, թե ժողովուրդը Լևոնի ետևից է գնում, այլ ընդունում եմ շարժումը առաջնորդելու տեսակետը (դրա մասին էլ եմ գրել):
    Ոնց ուզում ես կոչիր իրերն փատն այն է,որ ձեզ ԼՏՊն է առաջնորդում ու հաղթանակի պտուղներից էլ հենց նա է օգտվելու:
    Չգիտեմ ինչից վերցրեցիր,որ դուք(մաքսիմում 400 000 մարդ,իրականում 200 000) Ժողովրդական Շարժման եք մասնակցում? Կբացատրես,էտ երբվանից է ժողովրդի այդ մի մասնիկը`10-20%-ը իրավունք վերապահում իրեն ամբողջ ժողովրդի անունից շարժում անելու?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  14. #59
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մոդերատորական: Հիշեցնում եմ թեմայի վերնագիրը՝ « Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին»:

  15. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասի հետ համաձայն եմ, բայց մյուսի հետ ոչ :

    Եթե լավ մտածես, կհասկանաս, որ այդ ամենը գալիս է մարդուց, մարդը պետք է հասկանա այդ ամենի մասին: Եվ հայերի մեծամասնությունն է այդպիսին: Եթե ամենալավ ամենախելացի, եվ այլն...մարդն ել լինի Հայաստանին Նախագահ, դա չի փոխվելու:, մինչեվ իսկ մարդը չհասկանա դրա մասին, եվ փորձի փոխվել : Որովհետեվ չկա մեր ազգի հոգեվոր արժեքներ: Բացակայում է :


    Ժակ Շիրակը Հայաստանի մասին ասել է : « Հայաստանի խնդիրը նրանում է, որ ամեն օր արթնանում են երեք միլիոն տնօրենններ, ղեկավարներ» :
    Այդ մասին շատ ճիշտ նկատեցիք

    Իսկ ինչ Լեվոնին է վերաբերվում, նա արդեն ապացուիցեց որ ստախոս է, ոչ միայն 90 ականներին, այլ նաեվ հիմա, իր հետեվորդներին : Այլեվս ինչ իմաստ ունի նրա ետեվից գնալ :
    1- ին: Ինչպես հասկացա Դուք համաձայն չեք այն մտքի հետ որ, որպես կանոն մարդիք չեն գնահատում իրենց ունեցածը այնքան ժամանակ մինչև չեն կորցնում, ամենևին չէի ցանկանա որ Դուք այս ճշմարտության մեջ՝ ձեր սեփական փորձով համոզվեիք, սակայն գոյություն ունեն բաներ որ մարդիք բացատրելով չեն հասկանում, նրանք պիտի իրենց սեփական փորձանքի ու փորձության մեջով անցնեն որ կարողանան հասկանան:
    2-րդ: երբեք մի թերագնահատի ոչ մեկին և այդքան վատատես մի եղիր սիրելի Աննա, ժամանակները հենց նրա համար են որպեսզի մարդիք տարիների ընթացքում փոխվեն և իմաստավորեն իրենց անցիալը, հիմա Դուք ինձ չեք կարող համոզել որ Դուք 3 տարի առաջվա նույն Աննան եք, իսկ եթե կփորձեք պնդել ես ձեզ շատ գեղեցիկ կաշխատեմ կբացարտեմ որ այդպես չի: Ես հասկանում եմ որ իրոք շատ մարդիք կարծում են թե տարիների հետ իմաստությունն էլ կգա, բայց շատ հաճախ տարիները մենակ են գալիս, սա իմ խոսքերը չի պարզապես ես համոզված եմ այս ճշմարտության մեջ, իմ շրջապատում տեսնելով որ իրոք շատ հոռթեր կաին մեծացան,բայց այդպես էլ ցուլ չդարձան:
    Հայաստանում ոչինչ էլ դժվար չի, պարզապես այն մարդը որը կբազմի Հայոց գահին պետք է առաջին հերթին մարդ լինի, շատերից լսած կլինես որ մաղթում են՝ կարևորը մարդ լինելնա, իսկ ես թույլ տուր սիրելի Աննա երկու տողով ասեմ թե ինչա նշանակում մարդ լինել: Մարդ լինել նշանակումա՝ կարողանաս դիմացինիտ մեջ տեսնես մարդու:
    Դա արժեքա որ ունեն երկիր մոլորակի բոլոր բնակիչները, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով մարդիք կորցնում են այդ արժեքը, եթե մեր նախագահը ունենա համապատասխան կամք, հաստատ համոզված եղիր շատ կարճ ժամանակահատվածում ԱՐԴԱՐ կշռելով, ոչ թե իրենց արդար կշեռքով՝ Հայաստանում կվերականգնվի ոչ միայն այդ արժեքը այլ նաև շատ ուրիշ արժեքներ: Ասեմ թե ինչու Սերժի պարագայում սա հնարավոր չի: Ոչ մեկիս համար գաղտնիք չի որ Սերժի համար այս ընտրություններում աշխատեցին շատ ու շատ օլիգարխներ, կրիմինալի կառկառուն ներկայացուցիչներ, Սերժի նախագահ նստելուց հետո նրան հանգիստ չեն տալու, նա պիտի փոխհատուցի ամենքին իր արածի չափով, որովհետև նա դիմելա նրանց օգնությանը, իսկ գողական օրենքով եթե դու դիմում ես նրանց և նրանք քեզ օգնում են, պիտի կիսվես նրանց հետ պիտի « օբշակին փայ հանես» իսկ դա մի 2 հազար դոլար չի դա 2-ի կողքը բազուն զրոներ են, այստեղից հետևումա որ մարդիք նորից մնալու են թշվառության մեջ նորից տեսնելու են շատ անարդարություններ, այսինքը նա' չի ղեկավարելու երկիրը, այլ «...
    3- րդ Սիրելի Աննա կաշխատեմ մեկ նախադասությամբ ամփոփեմ միտքս Դուք էլ ջանք գործադրեք, որպեսզի խորը հասկանաք գրածս:
    - Այն նավը որ 2 կապիտան ունի կխորտակվի:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 12:30
  2. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  3. «Մենք ենք» հաղորդման մասին ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.02.2009, 02:28
  4. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •