Կոնկրետ տականք բառը ես ել եմ լսել ու եթե թեկուզ Հ1-ի մոնտաժն է,ապա ում հասցեին է ուղղված եղել իրականում այդ բառը?
Իսկ ինչ վերաբերվում է ԼՏՊի անհիմն ու բարոյական նորմերից դուրս վիրավորանքներին մեջբերեմ`
Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այսօր ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիում հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը:աղբյուր«Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր Բաղդասարյանը: Հիմա ինչ կուզենա ասի` եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն: Եվ նա օգնում է Սերժ Սարգսյանին», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ես ինքս ընտրել եմ Ա.Բաղդասարյանին ու կարծում եմ ԼՏՊն ոչ մի իրավունք չունի նման պիտակավորումներ տալու,դավաճանը ինքն է որ կա:Ինչ վերաբերվում է երկրորդ ասածին`ինչ է Վ.Մանուկյանը Սերժի լծի տակ է?կամ ել հենց նույն Ա.Բաղդասարյանը? չեմ ուզում այլևս շարունակել ԼՏՊի բարոականության մասին խոսելու թե չէ շատ բան կասեմ,եթե հետաքրքրեց կարդացեք սա:
Էջանիշներ