Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, և այլք՝ ընդամենը կուսակցություններ են, եթե չգիտես իմացիր, իսկ Հայ ժողովուրդը բացի մի քանի հազար կուսակցականներից, նաև անկուսակցական մի հոծ բազմություն է, մի 10-15 անգամ նրանցից շատ, ովքեր Ազատության հրապարակում իբրև թե արդարություն են պահանջում ,և որոնք իրականում դարձել են գործիք այն անձի ձեռքին, որն իր ողջ ժողովրդին տականք անվանելուց/այն 10անգամ մեծ բազմության մասին է խոսքը, որը դեմ է թե՛ Սերժին և թե՛ իրեն/ հետո էլ ցանկանում է այդ մոլորված մարդկանց միջոցով գահ բարձրանալ: Եթե մեր քույրն արտերկրում է ու այնքան էլ տեղյակ չէ, թե այստեղ ինչ է կատարվում, ապա ես կբացեմ նրա համար փակագծերը:
Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ցանկանում է ապօրինի գործողություններով մեկ տականքին մեկ այլ ավելի զարհուրելի տականքով փոխարինել:

Մոդերատորներ ջան:
Տականք բառը ես վերցրել եմ ԼՏՊ-ի բառապաշարից, քանզի, եթե այդ բառը նա անպատիժ օգտագործում է մեր ողջ ժողովրդի հասցեին՝ ուստի ես էլ ինձ թույլ եմ տալիս այն կիրառել ընդամենը երկու անձերի նկատմամբ:
Եթե ես գրել եմ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և այլոց մասին, ուրեմն վստահ եղիր, որ լավ էլ գիտեմ, որ դրանք կուսակցություններ են: Կարիք չկա քո ավելորդ մատնանշման:
Ի գիտություն քեզ ասեմ, որ ես ոչ Սեևժական եմ, ոչ էլ Լևոնական:
Այս պարագայում ես պայքարում եմ անարդարության դեմ, հանուն նրա, որ ժողովրդի ձայնը չսարքեն զուգարանի թուղթ, ես իմ ժողովրդի կողքն եմ ու պայքարում եմ ոչ թե Լևոնի, այլ ժողովդի հետ: Հավաքին մասնակիցները հսկայական մասը ինձ նման մտածողներ են: Առաջնորդվելով "Լռությունը համաձայնության նշան է" կարգախոսով ու համոզված լինելով, որ լռելը այս պահին հավասար է "արդար ընտրությունների արդյունքները" ընդունելուն, ես պայքարում եմ իմ ժողովրդի հետ, որի պայքարը առաջնորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե կարող ես տալ մեկ այլ մարդու թեկնածություն նրա փոխարեն ժողովրդին առաջնորդելու համար, գրիր նրա անունը, նշիր թե որտեղ է և ինչով է զբաղված ընտրություններից մինչ հիմա և տուր բացատրություն, թե ինչու մինչև հիմա նա չի մոտեցել բողոքող ժողովրդին: