User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

  1. #31
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ : Ուկրաինան պակաս բարեկամ չի Հայաստանին: Կասեի ավելին, երևի իրապես ամենաբարեկամ երկիրն է ու ամենաբարեկամ ժողովուրդը:
    Շատ երկրներ են բարեկամներ, բաըց դա չի նշանակում, որ պետք է իրենց դրոշը վերցնել ու գնալ ցույցերի:
    Ուկրայինան գոնե դրա մասին գիտի ???

  2. #32
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնում ես ինչ սխալ ես: Դու պետք է գրես Ղարաբաղը Հայաստանցիներինը, տեսնում ես ինչումն է քո խնդիրը: Որ դու չես ցանկանում Հայաստանը զարգանա,Քո խնդիրը Ղարաբաղցի - Հայաստանցի փոխհարաբերություններն են, Որ ամոթ է ամեն մի հայի համար: Այնքան քիչ ենք մնացել, որ մեկ հայ ել հայտնաբերենք, ելի մեր օգուտն է, իսկ դու դրաց տարբերակում ես: Եհհհհհ, ինչ ասեմ, ես ել ասելիք չունեմ, խելացի մարդը կհասկանա,
    Հը՞ն։
    Փոխհարաբերությունների մասին խոսք չկար։ Հստակ հարց էր տրված, տվեցի հստակ պատասխան։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Արցախ և Հայաստանի Հանրապետություն։ Ոնց գցում-բռնում ես, երկու հանրապետություն են։ Այլ հարց է, որ երկուսի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հայեր են։
    Ի՞նչ ես խոսում։

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ երկրներ են բարեկամներ, բաըց դա չի նշանակում, որ պետք է իրենց դրոշը վերցնել ու գնալ ցույցերի:
    Ուկրայինան գոնե դրա մասին գիտի ???
    Ինչպես և դու, ես էլ եմ անտեղյակ:
    Սակայն այդպիսի ատրիբուտիկային ավելի մեծ տեղ տալ, քան թե կան իրականում, պետք չի:
    Դա ըստ իս նշան է թավշյա հեղափոխության համապատասխանության:
    Ինչպես և Ուկրաինայում, այդպես և Վրաստանում, թավշյա հեղափոխության արդյունքում փրկվեց պետականությությունները /Ուկրաինայում ՝ Ղրիմը, Վրաստանում ՝ Աջարիան/: Հայաստանում էլ դրա արդյունքում կփրկվի Արցախը:

  4. #34
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես և դու, ես էլ եմ անտեղյակ:
    Սակայն այդպիսի ատրիբուտիկային ավելի մեծ տեղ տալ, քան թե կան իրականում, պետք չի:
    Դա ըստ իս նշան է թավշյա հեղափոխության համապատասխանության:
    Ինչպես և Ուկրաինայում, այդպես և Վրաստանում, թավշյա հեղափոխության արդյունքում փրկվեց պետականությությունները /Ուկրաինայում ՝ Ղրիմը, Վրաստանում ՝ Աջարիան/: Հայաստանում էլ դրա արդյունքում կփրկվի Արցախը:
    Ես ամեն իմ գրվածին պատասխան եմ տալիս, եվ ես բերել եի ամբողջ ինֆորմացիան հետեվըալի վերաբերյալ: Սակայն այն ջնջեցին: ԻՍկ այն մարդիկ ովքեր փորձում են իրականությունը թաքցնել, ջնջել. հանցագործություն են անում:

    http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia այստեղ կարդա :

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը՞ն։
    Փոխհարաբերությունների մասին խոսք չկար։ Հստակ հարց էր տրված, տվեցի հստակ պատասխան։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Արցախ և Հայաստանի Հանրապետություն։ Ոնց գցում-բռնում ես, երկու հանրապետություն են։ Այլ հարց է, որ երկուսի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հայեր են։
    Ի՞նչ ես խոսում։
    Ես քեզ որպես Հանրապետություն չհարցրեցի, եթե այդպես դիվանագիտություն վարես, Ղարաբաղն ել , Հայաստանն էլ մի օրում կանցնեն թուրէերին
    Ինչեվե .........
    Ես սիրում եմ բոլոր հայերին, կապ չունի Լեվոնի (մինուս Լեվոնը ) կողմնակից թե Սերրժի,,, :
    Վերջին խմբագրող՝ Anna.Khachatryan: 27.02.2008, 04:43: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #35
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Ես կարող եմ մի քիչ խոսել ամերիկահայերի մասին։ Նրանց մեծ մասը, ընդամենը հոգեբանական կոմֆորտի համար, որոշակի իմաստով ուրախանում է, երբ լսում է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Անկայունությունը, կեղծված ընտրություններն ընդամենը ապացուցում են նրանց արտագաղթելու որոշումը։ Սակայն, անշուշտ կան մարդիկ, որոնք ավելի սրտացավ են։

    Ես ինքս շատ մեծ հիասթափությամբ եմ հետևում քաղաքական զարգացումներին։ Ինձ համար ցավալի է, որ 21—րդ դարում հազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգը չի կարող ինքնակազմակերպվել ու անցկացնել ընտրոթյուններ՝ շատ պարզ ընտրություններ՝ քվեարկել, հաշվել ու ընտրել։

    Խոսքն այստեղ ամենևին ՀՀԿ–ի կամ ՀՀՇ–ի մասին չէ, այլ հասարակական հարաբերությունների որակի։

    Հարգելի Աննա Խաչատրյան
    Շատ դիպուկ նկատեցիք, որ գաղթել եք ոչ թե սոցիալական վատ պայմանների, այլ հանրային կուլտուրայի բացակայության պատճառով։ Բոլորդ էլ գիտեք՝ հայերը հերթ կանգնել չգիտեն, ու ցանկացած միջազգային օդակայանում եթե իրար գլխի են հավաքվել, ուրեմն հայեր են։ Ու դա արտահայտվում է մեր բոլոր ոլորտներում։

    Մեզ պետք է մշակութային չէ, կուլտուրական հեղափոխություն։ Դրա համար պետք է արժանի լիդեր՝ գրագետ, չափված, կոմպետենտ ու աշխարհ տեսած։

    Ցավոք, Քոչարյանը, չափազանց պրակտիկ լինելով հանդերձ, այնուամենայնիվ գեղացի էր, Սարգսյանը՝ մի քիչ լավն է, նա պրովինցիալ է։ ԼՏՊ–ն անշուշտ չափազանց գրագետ է։ Բայց նա լիքը պրոբլեմներ ունի, հիմա չեմ ուզում խորանալ դրա մեջ։

    Այսօր արտերկրում կան բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկանում են վերադառնալ։ Ուղղակի հարցն այն է՝ ո՞ւր վերադառնալ։ Ես՝ որ առաջին իսկ օրվանից ԱՄՆ–ում հայտարարում էի Հայաստան վերադառնալու մասին, այսօր այդ մասին լռում եմ։ Որովհետև այն ինչ կատարվում է, ոչ թե խորթ է ինձ, այլ ուղղակի վայրենի։ Ու շատերն են այդպես զգում։

    Ես շատ ցավով եմ հետևում հանրահավաքներին, որոնք գուցե կարևոր են, բայց ժամկետանց են։ Հայլուրի ապատեղեկատվությունը՝ հնամաշ է։ Քաղաքական լոզունգները, տեխնոլոգիաները՝ հին են։ Թրիքի հոտ է գալիս այս ամենից։ Հիմա ով ոնց ուզում է թող հասկանա, բայց մեր երկիրը սոսկալի հետամնաց է, անհավանական հետամնաց ու քաղաքական պայքարն ու հանրային հարաբերությունների որակը՝ նախնադարյան։ Այն ինչ այսօր կատարվում է անհաջողակ, վայրենի, փոքր ու թերզարգացած ազգի դրսևորում է ու եթե այդ ազգը ժամանակին ունեցել է մշակույթ, ապա այն վաղուց փտում է Մատենադարանում, որովհետև այնքան հետադեմ է, որ վախեցավ անգամ Մատենադարանը թվայնացնի...անցյալի հուշերով ապրող կոմպելքսավորված, ինքնահավան, տգետ, գավառական հասարակության վերջին ջղաձգումներ են։

    Խոսում են Արցախը կորցնելու մասին։ Հայաստանի անկախությունն էլ է շատ։ Մի ազգ, որ գոռում է Քրիստոնեության մասին, բայց ավելի անհավատ չի կարող լինել։ Ու այս ամենի մեջ, իրենց պայքարով, բոլորը մոռացել են մի հիմնարար սկզբունքի մասին՝ սիրել միմյանց, հոգալ, անհանգստանալ, կարոտել...տարրական մարդկային սիրո մասին է խոսքը, որ չկա ոչ մի ճամբարում...Ահա թե ես ինչ եմ մտածում այս ամենի մասին։

  6. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Աննա Խաչատրյան քեզ ոչ թե մարդկանց անկուլտուրական կամ ինչ որ փոխհարաբերություններն են հեռացրել երկրից այլ բարքերը այն բարքերը որ երբ մտնում ես Հայաստան օդանավակայանից արդեն տհաճություն ես զգում, զգում ես որ ամեն ինչ փողի ու ծանոթի միջոցով միայն կարող ես անել, Հայաստանում ամենատհաճ բանը որ ուզում եմ նշել դա՝ անգամ ինչ որ ժեկի սլեսար հենց ձերքը հնարավորությունա լինում կարծումա որ որոշ մարդիք կախված են իր ծառայությունից, մի անգամից իրեն թագավորա պատկերացնում, ուզումա որ ցանկացած իրեն դիմող խոնարհվի, քծնվի ինչա որ տվիալ պահին իր ձեռքը մի քիչ վլաստ են դրել, այսօր մեր թշվառությունը նրանումա կայանում որ ղեկավար մարդիք չեն կարողանում գիտակցել որ իրանք ծառա են էս ժողովրդին, նրանք պատկերացնում են որ եթե պաշտոն ունեն ուրեմ իրենց արդեն ամեն ինչ կարելիյա ու սկսում են վախեցնել մարդկանց զանազան պատճառաբանություններով: Մարդկանց սկսում են ստորացնել, ծաղրել, մարդիք էլ ակամայից իրենց ստրուկ են զգում, սկսում են քծնվել, իսկ ղեկավարներին այդ ամենը դուրա գալիս: Դու եվրոպայում ապրելով նկատած կլինես որ ցանկացած մենեջեր իրեն հավասարա զգում աշխատողների հետ, դեռ ավելին դու Հայաստանում երբեք չես տենա որ գործարանի տնօրենը ավլի , մաքրի, սրբի հատակը կամ տվիալ գործարանի խոհանոցում տենա մի քանի կեխտոտ աման կա դրված սկսի լվանալ, իսկ ձեր մոտ եվրոպայում հաստատ նկատած կլինես որ ոչ մի տնօրեն ոչ մի բարձր պաշտոնիա իր պատվից վեր չի համարի այդ ամենը անելը: Հասկացիր սիրելիս մարդիք անբարոյական բարքերից են զզվել, մարդիք անարդարությունից են զզվել, մարդիք զզվել են որ եթե դու խախտում ես օրենքը, բայց քո պապան թագավորա ուրեմ ոչինչ, իսկ եթե օրենքը խախտի մի հասարակ քաղաքացի կպատժվի օրենքի խստությամբ, հավասարություն չկա Հայաստանում, ձեր մոտ եվրոպայում սիրում են վոստիկաններին գնահատում են, որովհետև նրանք պաշտպանում են հասարակ քաղաքացիների շահերը և մեծ հարգանք են վայելում ժողովրդի մոտ, իսկ Հայաստանում վախենում են ոստիկանից անգամ եթե մեկը միուսին ուզումա վիրավորի ասումա հո դու մենթ չես, հասկանում ես էս պարադոքսը, Հայաստանում որ գայըշնիկը կանգնացնումա մեծամասամբ մարդիք քծնանքով թևն են մտնում մի քիչ փող են տալիս որ գնան, հիմա դու հլը փորձի եվրոպայում փող առաջարկի ոստիկանին, ուզում ես ասեմ ինչ կանի՝ չէ չէ ուրիշ բան մի մտածի, կժպտա ուշադիր կնայի քեզ կզարմանա սկզբից անգամ մտքով չի անցնի որ կաշառք էս տալիս, կկարծի թե թաքնված տեսախցիկի հերոսա դառնում, երբ դու կասես որ էս փողը վերցրա որպես կաշառք ես գնամ, դու չես կարա էլ 2 քայլ անես:
    Հիմա մարդիք թշվառության մեջ լույսի նշույլ են տեսնում, հասկանում էս, ուզում են հավատան որ Լեվոնը կփոխի ինչ որ բան, գիտես խի են Լեվոնի վրա հույսները դրել, որովհետև վստահ են որ Լեվոնը մենակ կարա սրանցից իրանց ազատի, այսինքը մարդիք առաջնահերթ ուզում են ազատվեն էս ղեկավարներից ոչ թե մտածում են որ Լեվոնը ավելի լավը կլինի: Ես հստակ ասեմ իմ կարծիքը ու հիմնավորեմ ես օրինակ տեսնում եմ ազգի ճակատագրով անհանգստացած մի մարդու որը խորը գիտակցումով ուզումա օգտակար լինի իր ազգին, առաջնորդվելով քաղաքականություն կոչված խաղի բոլոր կանոններով: Պարզապես ինքը հաշվի չի առել որ բոլորն էլ քաղաքականություն են մտնում հրաշալի ապագայի ակնկալիքով, բայց հեռանում են տխուր անցիալով, իսկ եթե անգամ դա էլ ա հաշվի առել ուրեմ ինքը իրոք մարդա որը մտածումա հայրենիքի մասին: Բացատրեմ թե ինչու, մարդը ինչպես կանոն չի գնահատում իր ունեցածը այնքան ժամանակ մինչև չի կորցնում, դա նույնպես վերաբերվումա աշխատանքին, ցանկացած մարդ երբ կորցնումա աշխատանքը սկսումա մտածել իր սխալների մասին, սկսումա ծանր ու թեթև անել ամբողջ իր անցած աշխատանքային ուղին, փորցումա գտնել թե որտեղ սխալվեց, որն էր իր այդ սխալների պատճառը ու հասուն իմաստուն մարդը ամպայման սկսումա մի միայն իրեն մեղադրել բոլոր սխալների համար, ու սկսումա հասկանալ գիտակցել իր արած ու չարած բաները: Այդ մարդիք երբ նորից շանս են ունենում վերադարնալու իրենց կորցրած գործին, նրանք երբեք նույն սխալները չեն կրկնում, չեմ ասում սխալ այլևս չեն անում, պարզապես նույն սխալը թույլ չեն տալիս, հիմա պատկերացրեք որ Հայաստանը գտնվումա առաջին աստիճանի վրա, իսկ Ամերիկան տասներորդ աստիճանին, Ամերիկան սխալվումա իր աստիճանին հասու սխալներով չմանրամասնեմ թե դա ինչպիսի սխալներա, իսկ Հայաստանը իր առաջի աստիճանին հասու սխալներով, մեր առաջի աստիճանի սխալները էդ օլիգարխիկ կլանային համակարգնա, կաշառակերություննա, կոռուպցիանա ինչու չէ նաև վախի մթնոլորտնա: Հիմա ես գրեթե 100%- ով համոզված եմ որ Լեվոնը դրանք կուղղի՝ հենց ուղղի այդ իր վաղուցվա թույլ տված սխալները մենք կանցնենք երկրորդ աստիճանին ու Լեվոնը նորից կսկսի ուրիշ, էս անգամ արդեն երկրորդ աստիճանին հասու սխալներ թույլ տալ, որը այդքան չի մտահոգի ժողովրդին, որովհետև ինքը արդեն ուղղելա այն կարևորը որից հիմնականում դժգոհում են մարդիք:
    Լեվոնը դրա համար ունեցելա 10 տարի ու ամենակարևորը որ լռելա չի միջամտել ոչ մի բանի թողելա որ պլատֆորմի վրա գտնվող քաղաքական գործիչները իրենց ծրագրերով ու ամենակարևորը խոսքով հասնեն ցանկալի արդյունքի, բայց ավաղ չգտնվեց մի գործիչ որը կկարողանար իր ծանրակշիռ խոսքով այսպիսի ալիք բարձրացներ: իսկ Լեվոնը դեռ լռում էր ու գիտակցաբար՝ դա միայն իմաստուն մարդիք կարող են օկտագործել լռության ու խոսքի համատեղ ուժը, իմացեք մարդը ինչքան քիչա խոսում այնքան նրա խոսքը ծանրակշիռա լինում: Հիմա ինչ ստացվեց այդ մարդը 10 տարի չխոսեց, հենց խոսեց մեծ ալիք բարձրացավ մարդիք Լեվոնի մեջ գտան այն լիդեռին որը կկարողանա իրենց հանել այս թշվառ իրավիճակից: Ոչ մեկտ չպատկերացնեք թե հեշտությամբա տրվելու նախագահի աթոռը Լեվոնը ուզումա 90% ձայն էլ հավաքեր միևնույննա Սերժիկը ու Ռոբերտը մինչև ատամները զինված պաշտպանելու են իրանց աթոռը Հայաստանում դեռ էդ կուլտուրան զարգացած չի որ մարդիք իրանց պարտությունը սիրահոժառ ընդունեն, մանավանդ որ Սերժի ու Ռոբերտի տակը շատ բան կա: Այնպես որ սա կենաց մահու պայքարա, սա իրոք թասիբի պայքարա, սա մեր խիղճի ու մեր կանանց մոտ մեր գլուխը բարձր պահելու պայքարա, սա էն պայքարնա որ ոչ մի տղամարդու իր կնոջ ու երեխայի մոտ երբեք չնվաստացնեն ոչ մի օլիգարխ կամ չինովնիկ:
    Սիրելի մյուս թեկնածուների կողմնակիցներ մի նեղացեք, բայց ձեր թեկնածուները պատրաստ չեն ու չեն կարող այս օրհասական պահին դուրս գալ այս երկվորյակի ու իրենց սատարող ուժերի դեմ, եթե անգամ չեք ընտրել Լեվոնին գոնե աղոթեք Աստծուն խնդրելով որ օգնի այն թեկնածուին ով որ ժողովրդի համարա իրականում դուրս եկել պայքարի:
    Առայժմ այսքանը, լավ եղեք հայրենակիցներ, մեր ազգը օրհնված ազգա երբեք չի կորչի թող ոչ ոք ձեզ չվախեցնի իր վախեցած հայացքներով:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  7. #37
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը

    Այս մասի հետ համաձայն եմ, բայց մյուսի հետ ոչ :

    Եթե լավ մտածես, կհասկանաս, որ այդ ամենը գալիս է մարդուց, մարդը պետք է հասկանա այդ ամենի մասին: Եվ հայերի մեծամասնությունն է այդպիսին: Եթե ամենալավ ամենախելացի, եվ այլն...մարդն ել լինի Հայաստանին Նախագահ, դա չի փոխվելու:, մինչեվ իսկ մարդը չհասկանա դրա մասին, եվ փորձի փոխվել : Որովհետեվ չկա մեր ազգի հոգեվոր արժեքներ: Բացակայում է :

    Ժակ Շիրակը Հայաստանի մասին ասել է : « Հայաստանի խնդիրը նրանում է, որ ամեն օր արթնանում են երեք միլիոն տնօրենններ, ղեկավարներ» :
    Այդ մասին շատ ճիշտ նկատեցիք

    Իսկ ինչ Լեվոնին է վերաբերվում, նա արդեն ապացուիցեց որ ստախոս է, ոչ միայն 90 ականներին, այլ նաեվ հիմա, իր հետեվորդներին : Այլեվս ինչ իմաստ ունի նրա ետեվից գնալ :

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (19.02.2010)

  9. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ամեն իմ գրվածին պատասխան եմ տալիս, եվ ես բերել եի ամբողջ ինֆորմացիան հետեվըալի վերաբերյալ: Սակայն այն ջնջեցին: ԻՍկ այն մարդիկ ովքեր փորձում են իրականությունը թաքցնել, ջնջել. հանցագործություն են անում:

    http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia այստեղ կարդա :

    Ավելացվել է 5 րոպե անց

    Ես քեզ որպես Հանրապետություն չհարցրեցի, եթե այդպես դիվանագիտություն վարես, Ղարաբաղն ել , Հայաստանն էլ մի օրում կանցնեն թուրէերին
    Ինչեվե .........
    Գրառումը ջնջվել է միայն ռուսերեն լինելու պատճառով, թարգմանեք հայերեն տեղադրեք որքան ուզում եք։ Կարդացե՛ք Ակումբի կանոնադրությունը , որը ենթադրվում էր, որ գրանցվելուց եք կարդացել։

    Ինչ վերաբերվում է Ռեգնումին, ապա բազմիցս խոսվել է Կրեմլի այդ ինտերնետային ԶԼՄ-ի մասին։ Դրան կարելի հավատալ նույնքան, որքան Հայլուրին։

  10. #39
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է Ռեգնումին, ապա բազմիցս խոսվել է Կրեմլի այդ ինտերնետային ԶԼՄ-ի մասին։ Դրան կարելի հավատալ նույնքան, որքան Հայլուրին։
    Դուրս է գալիս որ այս աշխարհում ինչ կա, սուտ է, միայն Լեվոնն է ճիշտ: Մինչդեռ նա ապացուցեց նեվ ձեզ որ ստախոս է : Դրանից հետո էլի հավատում են:

    Սա միայն կարող է լինել հիպնոզ
    Վերջին խմբագրող՝ Anna.Khachatryan: 27.02.2008, 13:56:

  11. #40
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս է գալիս որ այս աշխարհում ինչ կա, սուտ է, միայն Լեվոնն է ճիշտ: Մինչդեռ նա ապացուցեց նեվ ձեզ որ ստախոս է : Դրանից հետո ելի հավատում են:

    Սա միայն կարող է ինել հիպնոզ
    Որքան էլ փորձեցի սահմանափակվել միայն ընթերցումներով և գրառում չկատարել, համբերության դույլս լցվեց… Աննա Խաչատրյան, հիպնոս գրելով գոնե հասկանու՞մ ես, թե ինչի մասին ես գրում, թե՞ ուղղակի մնացածը գրում են, դու ինչո՞վ ես պակաս…
    Եթե ցանկանում ես խելամիտ տպավորություն թողնել, խորհուրդ չեմ տալիս շահարկել ինչ-որ մեկի արտահայտած հիմար ցնդաբանությունը և աշխատել յուրաքանչուր գրառման մեջ անխտիր հանգել նույն կարծիքին: Համաձայնիր, որ դու այս թեմայում պարզապես դոփում ես տեղում: Փորձիր որևէ միտք արտահայտել, միայն օդի մեջ կոչեր անելով ձանձրացնում ես կարդացողներին:
    Ես քեզ հրավիրում եմ մասնակից դառնալ համահայկական հիպնոզի հերթական սեանսին, համ էլ թեմա կունենաս գրելու:

  12. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Աննա Խաչատրյան քեզ ոչ թե մարդկանց անկուլտուրական կամ ինչ որ փոխհարաբերություններն են հեռացրել երկրից այլ բարքերը այն բարքերը որ երբ մտնում ես Հայաստան օդանավակայանից արդեն տհաճություն ես զգում, զգում ես որ ամեն ինչ փողի ու ծանոթի միջոցով միայն կարող ես անել, Հայաստանում ամենատհաճ բանը որ ուզում եմ նշել դա՝ անգամ ինչ որ ժեկի սլեսար հենց ձերքը հնարավորությունա լինում կարծումա որ որոշ մարդիք կախված են իր ծառայությունից, մի անգամից իրեն թագավորա պատկերացնում, ուզումա որ ցանկացած իրեն դիմող խոնարհվի, քծնվի ինչա որ տվիալ պահին իր ձեռքը մի քիչ վլաստ են դրել, այսօր մեր թշվառությունը նրանումա կայանում որ ղեկավար մարդիք չեն կարողանում գիտակցել որ իրանք ծառա են էս ժողովրդին, նրանք պատկերացնում են որ եթե պաշտոն ունեն ուրեմ իրենց արդեն ամեն ինչ կարելիյա ու սկսում են վախեցնել մարդկանց զանազան պատճառաբանություններով: Մարդկանց սկսում են ստորացնել, ծաղրել, մարդիք էլ ակամայից իրենց ստրուկ են զգում, սկսում են քծնվել, իսկ ղեկավարներին այդ ամենը դուրա գալիս: Դու եվրոպայում ապրելով նկատած կլինես որ ցանկացած մենեջեր իրեն հավասարա զգում աշխատողների հետ, դեռ ավելին դու Հայաստանում երբեք չես տենա որ գործարանի տնօրենը ավլի , մաքրի, սրբի հատակը կամ տվիալ գործարանի խոհանոցում տենա մի քանի կեխտոտ աման կա դրված սկսի լվանալ, իսկ ձեր մոտ եվրոպայում հաստատ նկատած կլինես որ ոչ մի տնօրեն ոչ մի բարձր պաշտոնիա իր պատվից վեր չի համարի այդ ամենը անելը: Հասկացիր սիրելիս մարդիք անբարոյական բարքերից են զզվել, մարդիք անարդարությունից են զզվել, մարդիք զզվել են որ եթե դու խախտում ես օրենքը, բայց քո պապան թագավորա ուրեմ ոչինչ, իսկ եթե օրենքը խախտի մի հասարակ քաղաքացի կպատժվի օրենքի խստությամբ, հավասարություն չկա Հայաստանում, ձեր մոտ եվրոպայում սիրում են վոստիկաններին գնահատում են, որովհետև նրանք պաշտպանում են հասարակ քաղաքացիների շահերը և մեծ հարգանք են վայելում ժողովրդի մոտ, իսկ Հայաստանում վախենում են ոստիկանից անգամ եթե մեկը միուսին ուզումա վիրավորի ասումա հո դու մենթ չես, հասկանում ես էս պարադոքսը, Հայաստանում որ գայըշնիկը կանգնացնումա մեծամասամբ մարդիք քծնանքով թևն են մտնում մի քիչ փող են տալիս որ գնան, հիմա դու հլը փորձի եվրոպայում փող առաջարկի ոստիկանին, ուզում ես ասեմ ինչ կանի՝ չէ չէ ուրիշ բան մի մտածի, կժպտա ուշադիր կնայի քեզ կզարմանա սկզբից անգամ մտքով չի անցնի որ կաշառք էս տալիս, կկարծի թե թաքնված տեսախցիկի հերոսա դառնում, երբ դու կասես որ էս փողը վերցրա որպես կաշառք ես գնամ, դու չես կարա էլ 2 քայլ անես:
    Հիմա մարդիք թշվառության մեջ լույսի նշույլ են տեսնում, հասկանում էս, ուզում են հավատան որ Լեվոնը կփոխի ինչ որ բան, գիտես խի են Լեվոնի վրա հույսները դրել, որովհետև վստահ են որ Լեվոնը մենակ կարա սրանցից իրանց ազատի, այսինքը մարդիք առաջնահերթ ուզում են ազատվեն էս ղեկավարներից ոչ թե մտածում են որ Լեվոնը ավելի լավը կլինի: Ես հստակ ասեմ իմ կարծիքը ու հիմնավորեմ ես օրինակ տեսնում եմ ազգի ճակատագրով անհանգստացած մի մարդու որը խորը գիտակցումով ուզումա օգտակար լինի իր ազգին, առաջնորդվելով քաղաքականություն կոչված խաղի բոլոր կանոններով: Պարզապես ինքը հաշվի չի առել որ բոլորն էլ քաղաքականություն են մտնում հրաշալի ապագայի ակնկալիքով, բայց հեռանում են տխուր անցիալով, իսկ եթե անգամ դա էլ ա հաշվի առել ուրեմ ինքը իրոք մարդա որը մտածումա հայրենիքի մասին: Բացատրեմ թե ինչու, մարդը ինչպես կանոն չի գնահատում իր ունեցածը այնքան ժամանակ մինչև չի կորցնում, դա նույնպես վերաբերվումա աշխատանքին, ցանկացած մարդ երբ կորցնումա աշխատանքը սկսումա մտածել իր սխալների մասին, սկսումա ծանր ու թեթև անել ամբողջ իր անցած աշխատանքային ուղին, փորցումա գտնել թե որտեղ սխալվեց, որն էր իր այդ սխալների պատճառը ու հասուն իմաստուն մարդը ամպայման սկսումա մի միայն իրեն մեղադրել բոլոր սխալների համար, ու սկսումա հասկանալ գիտակցել իր արած ու չարած բաները: Այդ մարդիք երբ նորից շանս են ունենում վերադարնալու իրենց կորցրած գործին, նրանք երբեք նույն սխալները չեն կրկնում, չեմ ասում սխալ այլևս չեն անում, պարզապես նույն սխալը թույլ չեն տալիս, հիմա պատկերացրեք որ Հայաստանը գտնվումա առաջին աստիճանի վրա, իսկ Ամերիկան տասներորդ աստիճանին, Ամերիկան սխալվումա իր աստիճանին հասու սխալներով չմանրամասնեմ թե դա ինչպիսի սխալներա, իսկ Հայաստանը իր առաջի աստիճանին հասու սխալներով, մեր առաջի աստիճանի սխալները էդ օլիգարխիկ կլանային համակարգնա, կաշառակերություննա, կոռուպցիանա ինչու չէ նաև վախի մթնոլորտնա: Հիմա ես գրեթե 100%- ով համոզված եմ որ Լեվոնը դրանք կուղղի՝ հենց ուղղի այդ իր վաղուցվա թույլ տված սխալները մենք կանցնենք երկրորդ աստիճանին ու Լեվոնը նորից կսկսի ուրիշ, էս անգամ արդեն երկրորդ աստիճանին հասու սխալներ թույլ տալ, որը այդքան չի մտահոգի ժողովրդին, որովհետև ինքը արդեն ուղղելա այն կարևորը որից հիմնականում դժգոհում են մարդիք:
    Լեվոնը դրա համար ունեցելա 10 տարի ու ամենակարևորը որ լռելա չի միջամտել ոչ մի բանի թողելա որ պլատֆորմի վրա գտնվող քաղաքական գործիչները իրենց ծրագրերով ու ամենակարևորը խոսքով հասնեն ցանկալի արդյունքի, բայց ավաղ չգտնվեց մի գործիչ որը կկարողանար իր ծանրակշիռ խոսքով այսպիսի ալիք բարձրացներ: իսկ Լեվոնը դեռ լռում էր ու գիտակցաբար՝ դա միայն իմաստուն մարդիք կարող են օկտագործել լռության ու խոսքի համատեղ ուժը, իմացեք մարդը ինչքան քիչա խոսում այնքան նրա խոսքը ծանրակշիռա լինում: Հիմա ինչ ստացվեց այդ մարդը 10 տարի չխոսեց, հենց խոսեց մեծ ալիք բարձրացավ մարդիք Լեվոնի մեջ գտան այն լիդեռին որը կկարողանա իրենց հանել այս թշվառ իրավիճակից: Ոչ մեկտ չպատկերացնեք թե հեշտությամբա տրվելու նախագահի աթոռը Լեվոնը ուզումա 90% ձայն էլ հավաքեր միևնույննա Սերժիկը ու Ռոբերտը մինչև ատամները զինված պաշտպանելու են իրանց աթոռը Հայաստանում դեռ էդ կուլտուրան զարգացած չի որ մարդիք իրանց պարտությունը սիրահոժառ ընդունեն, մանավանդ որ Սերժի ու Ռոբերտի տակը շատ բան կա: Այնպես որ սա կենաց մահու պայքարա, սա իրոք թասիբի պայքարա, սա մեր խիղճի ու մեր կանանց մոտ մեր գլուխը բարձր պահելու պայքարա, սա էն պայքարնա որ ոչ մի տղամարդու իր կնոջ ու երեխայի մոտ երբեք չնվաստացնեն ոչ մի օլիգարխ կամ չինովնիկ:
    Սիրելի մյուս թեկնածուների կողմնակիցներ մի նեղացեք, բայց ձեր թեկնածուները պատրաստ չեն ու չեն կարող այս օրհասական պահին դուրս գալ այս երկվորյակի ու իրենց սատարող ուժերի դեմ, եթե անգամ չեք ընտրել Լեվոնին գոնե աղոթեք Աստծուն խնդրելով որ օգնի այն թեկնածուին ով որ ժողովրդի համարա իրականում դուրս եկել պայքարի:
    Առայժմ այսքանը, լավ եղեք հայրենակիցներ, մեր ազգը օրհնված ազգա երբեք չի կորչի թող ոչ ոք ձեզ չվախեցնի իր վախեցած հայացքներով:

    Հիանալի վերլուծություն է:
    Անհամբերությամբ կսպասեմ հաջորդ գրառումներիտ :
    Բրավո:

  13. #42
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ես հայրենիքիցս հեռացել եմ Ռոբերտի օրոք, Եվ կասեմ ինչից եմ հեռացել:
    Ես ունիե Հայաստանում Ռոբերտի օրոք բավականին լավ աշխատանք, իմ ամուսինս նունպես, ունիեիք բնակարան : մենք Հայաստանում ավելի շատ եինք վաստակում, քան Արտերկրում: Երիտասարդ զույգ, սովորել, չարչարվել, ես հասել եինք գրեթե ամեն ինչի: Այդպես է բոլոր կապիտալիստական երկրներում:
    Իսկ ինչի գնացինք,
    Հեռացանք այն հասարակութունից, որ բացակայում է տարրական մարդկային հարգանք, կուլտուրա, տարրական ապրելու օրենքները: ինչի դրա վրա ուշադրություն դարձնում??? Այդ ել պետքա պրեզիդենտը անի, ????? Եհհհհհ, մտացեք,

    Ավելացվել է 1 րոպե անց

    Ինչի ես զարմանում, Նույն Լեվոնի քաղաքականությունն է :

    Ավելացվել է 7 րոպե անց

    Քաղաքականույուն չես հասկանում Գիտես ինչ, հայաստանը մինչեվ չլուծի Ղարաբաղի խնդիրը, գործիք պետք է հանդիսանա:
    Մեկ հարց քեզ, դու համարում ես որ Ղարաբաղը Հայերինն է ????
    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ փորձեցի սահմանափակվել միայն ընթերցումներով և գրառում չկատարել, համբերության դույլս լցվեց… Աննա Խաչատրյան, հիպնոս գրելով գոնե հասկանու՞մ ես, թե ինչի մասին ես գրում, թե՞ ուղղակի մնացածը գրում են, դու ինչո՞վ ես պակաս…
    Եթե ցանկանում ես խելամիտ տպավորություն թողնել, խորհուրդ չեմ տալիս շահարկել ինչ-որ մեկի արտահայտած հիմար ցնդաբանությունը և աշխատել յուրաքանչուր գրառման մեջ անխտիր հանգել նույն կարծիքին: Համաձայնիր, որ դու այս թեմայում պարզապես դոփում ես տեղում: Փորձիր որևէ միտք արտահայտել, միայն օդի մեջ կոչեր անելով ձանձրացնում ես կարդացողներին:
    Ես քեզ հրավիրում եմ մասնակից դառնալ համահայկական հիպնոզի հերթական սեանսին, համ էլ թեմա կունենաս գրելու:

    Գիտես ինչ, իսկ ես արդեն մեկ ամիս է կարդում եմ Լեվոնի կողմնակիցների կարծիքները, որոնք ավելի դոփած են իրենց տեղերում եվ որ ոչ մի հարցի չեն կարողանում պատասխանել, եվ որոնց մեջ միայն ատելությունն է, իսկ ատելությունը ոչ մի բանի չի բերում, դա դարերով ապացուցված է :

    Իսկ ինչ վերաբերվում է ձանձրույթիդ: Ապա ձանձրացող մարդը ամեն ինչից է ձանձրանում: Եվ քեզ կխնդրեի գրառում անելիս քեզ մի քիչ չափավորել :

  14. #43
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Եվ ընդհանրապես ես այլեվս չեմ ցանկանում այստեղ գրառում կատարել: Հակսցող մարդիկ հասկանում են (նույնիսկ վարկանիշաին միավորներ ել եմ ստացել ): Ինչեվե, մնաք բարով :

  15. #44
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Anna.Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես ինչ, իսկ ես արդեն մեկ ամիս է կարդում եմ Լեվոնի կողմնակիցների կարծիքները, որոնք ավելի դոփած են իրենց տեղերում եվ որ ոչ մի հարցի չեն կարողանում պատասխանել, եվ որոնց մեջ միայն ատելությունն է, իսկ ատելությունը լավ բաների չի բերում, դա դարերով ապացուցված է :
    Դուք համոզվա՞ծ եք, որ ատելությունը ոչ մի լավ բանի չի բերի, ես՝ ոչ՛: Նույն ատելությունն ու ժողովրդի ցասումը թե արտաքին, թե ներքին թշնամու ու վտանգի հանդեպ հավատա շատ բան կարող են փոխել: Դուք ուզում եք ասել, որ հեղափոխությունները լավ բաների չե՞ն բերում: Դրանով Դուք վիրավորում եք ոչ միայն Ձեր ազգին, որ հիմա պայքար է մղում անարդարության դեմ, այլ նաև ոչ ստրակմետ համայն մարդկությանը:
    Եկեք մի փոքր էլ խոսենք պառակտման մասին: Այս ֆորումում և նրանից դուրս հանդիպում է այն միտքը, թե Լևոն Տեր-Պետրրոսյանը պառակտում է մտցնում Հայ ազգի մեջ: Կներեք, իսկ ին՞չ եք հասկանում Հայ ազգ ասելով: Այս պահին Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված մի քանի հարյուր հազարանոց մարդկանց խումբը պառակտում է մտցրել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԱԳՆ-ի ևայլ կազմավորումների և իշխանության ապարատի ճյուղերի մեջ: Դուք վերջիններին արդեն Հայ ա՞զգ եք անվանում: Դուրս է գալիս, որ Համազգային Շարժման մեջ ներգրավվածները մարդկանց խումբ են, իսկ իշխանավորները՝ Հայ Ա՞զգ:

    Հ.Գ. Հուսով եմ ոչ մի վիրավորական արտահայտություն այս անգամ բաց չեմ թողել
    Վերջին խմբագրող՝ Մականուն: 27.02.2008, 14:50:

  16. #45
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք համոզվա՞ծ եք, որ ատելությունը ոչ մի լավ բանի չի

    Հ.Գ. Հուսով եմ ոչ մի վիրավորական արտահայտություն այս անգամ բաց չեմ թողել
    Հ.Գ Համազգային շարժում- ՀՀՇ- սա արդեն վիրավորական է

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 12:30
  2. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  3. «Մենք ենք» հաղորդման մասին ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.02.2009, 02:28
  4. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •