Սելավի-ի խոսքերից
Աննա Խաչատրյան քեզ ոչ թե մարդկանց անկուլտուրական կամ ինչ որ փոխհարաբերություններն են հեռացրել երկրից այլ բարքերը այն բարքերը որ երբ մտնում ես Հայաստան օդանավակայանից արդեն տհաճություն ես զգում, զգում ես որ ամեն ինչ փողի ու ծանոթի միջոցով միայն կարող ես անել, Հայաստանում ամենատհաճ բանը որ ուզում եմ նշել դա՝ անգամ ինչ որ ժեկի սլեսար հենց ձերքը հնարավորությունա լինում կարծումա որ որոշ մարդիք կախված են իր ծառայությունից, մի անգամից իրեն թագավորա պատկերացնում, ուզումա որ ցանկացած իրեն դիմող խոնարհվի, քծնվի ինչա որ տվիալ պահին իր ձեռքը մի քիչ վլաստ են դրել, այսօր մեր թշվառությունը նրանումա կայանում որ ղեկավար մարդիք չեն կարողանում գիտակցել որ իրանք ծառա են էս ժողովրդին, նրանք պատկերացնում են որ եթե պաշտոն ունեն ուրեմ իրենց արդեն ամեն ինչ կարելիյա ու սկսում են վախեցնել մարդկանց զանազան պատճառաբանություններով: Մարդկանց սկսում են ստորացնել, ծաղրել, մարդիք էլ ակամայից իրենց ստրուկ են զգում, սկսում են քծնվել, իսկ ղեկավարներին այդ ամենը դուրա գալիս: Դու եվրոպայում ապրելով նկատած կլինես որ ցանկացած մենեջեր իրեն հավասարա զգում աշխատողների հետ, դեռ ավելին դու Հայաստանում երբեք չես տենա որ գործարանի տնօրենը ավլի , մաքրի, սրբի հատակը կամ տվիալ գործարանի խոհանոցում տենա մի քանի կեխտոտ աման կա դրված սկսի լվանալ, իսկ ձեր մոտ եվրոպայում հաստատ նկատած կլինես որ ոչ մի տնօրեն ոչ մի բարձր պաշտոնիա իր պատվից վեր չի համարի այդ ամենը անելը: Հասկացիր սիրելիս մարդիք անբարոյական բարքերից են զզվել, մարդիք անարդարությունից են զզվել, մարդիք զզվել են որ եթե դու խախտում ես օրենքը, բայց քո պապան թագավորա ուրեմ ոչինչ, իսկ եթե օրենքը խախտի մի հասարակ քաղաքացի կպատժվի օրենքի խստությամբ, հավասարություն չկա Հայաստանում, ձեր մոտ եվրոպայում սիրում են վոստիկաններին գնահատում են, որովհետև նրանք պաշտպանում են հասարակ քաղաքացիների շահերը և մեծ հարգանք են վայելում ժողովրդի մոտ, իսկ Հայաստանում վախենում են ոստիկանից անգամ եթե մեկը միուսին ուզումա վիրավորի ասումա հո դու մենթ չես, հասկանում ես էս պարադոքսը, Հայաստանում որ գայըշնիկը կանգնացնումա մեծամասամբ մարդիք քծնանքով թևն են մտնում մի քիչ փող են տալիս որ գնան, հիմա դու հլը փորձի եվրոպայում փող առաջարկի ոստիկանին, ուզում ես ասեմ ինչ կանի՝ չէ չէ ուրիշ բան մի մտածի, կժպտա ուշադիր կնայի քեզ կզարմանա սկզբից անգամ մտքով չի անցնի որ կաշառք էս տալիս, կկարծի թե թաքնված տեսախցիկի հերոսա դառնում, երբ դու կասես որ էս փողը վերցրա որպես կաշառք ես գնամ, դու չես կարա էլ 2 քայլ անես:
Հիմա մարդիք թշվառության մեջ լույսի նշույլ են տեսնում, հասկանում էս, ուզում են հավատան որ Լեվոնը կփոխի ինչ որ բան, գիտես խի են Լեվոնի վրա հույսները դրել, որովհետև վստահ են որ Լեվոնը մենակ կարա սրանցից իրանց ազատի, այսինքը մարդիք առաջնահերթ ուզում են ազատվեն էս ղեկավարներից ոչ թե մտածում են որ Լեվոնը ավելի լավը կլինի: Ես հստակ ասեմ իմ կարծիքը ու հիմնավորեմ ես օրինակ տեսնում եմ ազգի ճակատագրով անհանգստացած մի մարդու որը խորը գիտակցումով ուզումա օգտակար լինի իր ազգին, առաջնորդվելով քաղաքականություն կոչված խաղի բոլոր կանոններով: Պարզապես ինքը հաշվի չի առել որ բոլորն էլ քաղաքականություն են մտնում հրաշալի ապագայի ակնկալիքով, բայց հեռանում են տխուր անցիալով, իսկ եթե անգամ դա էլ ա հաշվի առել ուրեմ ինքը իրոք մարդա որը մտածումա հայրենիքի մասին: Բացատրեմ թե ինչու, մարդը ինչպես կանոն չի գնահատում իր ունեցածը այնքան ժամանակ մինչև չի կորցնում, դա նույնպես վերաբերվումա աշխատանքին, ցանկացած մարդ երբ կորցնումա աշխատանքը սկսումա մտածել իր սխալների մասին, սկսումա ծանր ու թեթև անել ամբողջ իր անցած աշխատանքային ուղին, փորցումա գտնել թե որտեղ սխալվեց, որն էր իր այդ սխալների պատճառը ու հասուն իմաստուն մարդը ամպայման սկսումա մի միայն իրեն մեղադրել բոլոր սխալների համար, ու սկսումա հասկանալ գիտակցել իր արած ու չարած բաները: Այդ մարդիք երբ նորից շանս են ունենում վերադարնալու իրենց կորցրած գործին, նրանք երբեք նույն սխալները չեն կրկնում, չեմ ասում սխալ այլևս չեն անում, պարզապես նույն սխալը թույլ չեն տալիս, հիմա պատկերացրեք որ Հայաստանը գտնվումա առաջին աստիճանի վրա, իսկ Ամերիկան տասներորդ աստիճանին, Ամերիկան սխալվումա իր աստիճանին հասու սխալներով չմանրամասնեմ թե դա ինչպիսի սխալներա, իսկ Հայաստանը իր առաջի աստիճանին հասու սխալներով, մեր առաջի աստիճանի սխալները էդ օլիգարխիկ կլանային համակարգնա, կաշառակերություննա, կոռուպցիանա ինչու չէ նաև վախի մթնոլորտնա: Հիմա ես գրեթե 100%- ով համոզված եմ որ Լեվոնը դրանք կուղղի՝ հենց ուղղի այդ իր վաղուցվա թույլ տված սխալները մենք կանցնենք երկրորդ աստիճանին ու Լեվոնը նորից կսկսի ուրիշ, էս անգամ արդեն երկրորդ աստիճանին հասու սխալներ թույլ տալ, որը այդքան չի մտահոգի ժողովրդին, որովհետև ինքը արդեն ուղղելա այն կարևորը որից հիմնականում դժգոհում են մարդիք:
Լեվոնը դրա համար ունեցելա 10 տարի ու ամենակարևորը որ լռելա չի միջամտել ոչ մի բանի թողելա որ պլատֆորմի վրա գտնվող քաղաքական գործիչները իրենց ծրագրերով ու ամենակարևորը խոսքով հասնեն ցանկալի արդյունքի, բայց ավաղ չգտնվեց մի գործիչ որը կկարողանար իր ծանրակշիռ խոսքով այսպիսի ալիք բարձրացներ: իսկ Լեվոնը դեռ լռում էր ու գիտակցաբար՝ դա միայն իմաստուն մարդիք կարող են օկտագործել լռության ու խոսքի համատեղ ուժը, իմացեք մարդը ինչքան քիչա խոսում այնքան նրա խոսքը ծանրակշիռա լինում: Հիմա ինչ ստացվեց այդ մարդը 10 տարի չխոսեց, հենց խոսեց մեծ ալիք բարձրացավ մարդիք Լեվոնի մեջ գտան այն լիդեռին որը կկարողանա իրենց հանել այս թշվառ իրավիճակից: Ոչ մեկտ չպատկերացնեք թե հեշտությամբա տրվելու նախագահի աթոռը Լեվոնը ուզումա 90% ձայն էլ հավաքեր միևնույննա Սերժիկը ու Ռոբերտը մինչև ատամները զինված պաշտպանելու են իրանց աթոռը Հայաստանում դեռ էդ կուլտուրան զարգացած չի որ մարդիք իրանց պարտությունը սիրահոժառ ընդունեն, մանավանդ որ Սերժի ու Ռոբերտի տակը շատ բան կա: Այնպես որ սա կենաց մահու պայքարա, սա իրոք թասիբի պայքարա, սա մեր խիղճի ու մեր կանանց մոտ մեր գլուխը բարձր պահելու պայքարա, սա էն պայքարնա որ ոչ մի տղամարդու իր կնոջ ու երեխայի մոտ երբեք չնվաստացնեն ոչ մի օլիգարխ կամ չինովնիկ:
Սիրելի մյուս թեկնածուների կողմնակիցներ մի նեղացեք, բայց ձեր թեկնածուները պատրաստ չեն ու չեն կարող այս օրհասական պահին դուրս գալ այս երկվորյակի ու իրենց սատարող ուժերի դեմ, եթե անգամ չեք ընտրել Լեվոնին գոնե աղոթեք Աստծուն խնդրելով որ օգնի այն թեկնածուին ով որ ժողովրդի համարա իրականում դուրս եկել պայքարի:
Առայժմ այսքանը, լավ եղեք հայրենակիցներ, մեր ազգը օրհնված ազգա երբեք չի կորչի թող ոչ ոք ձեզ չվախեցնի իր վախեցած հայացքներով:
Էջանիշներ