Նախ, բարև բոլորին...
ինձ թվում է ես կարող եմ այստեղ մի երկու խոսք գրել մեր սփյուռքահայ, իսկ ավելի կոնկրետ՝ հալեպաբնակ ժողովրդի փոխարեն, քանի որ մի քանի օր առաջ եմ վերադարձել այնտեղից...
նախ ասեմ, որ այնտեղ իսկապես ինֆորմացիայի միակ աղբյուրը Հ1ն է, ու ես խելագառվում էի այդ երկու շաբաթը, քանի որ ստույգ ու կոնկրետ ինֆորմացիա ստանալու աղբյուր չկար, միակ փրկությունն ինտերնետն էր, այն էլ ձեռքերս շատ հարգելի պատճառներով կոմպին համարյա չէին հասնում...հիմա Հայաստանում եմ, ու բարեբախտաբար Ազատություն և ուրիշ աղբյուրներից տեղեկություն ստանալու հնարավորություն ունեմ...
և այսպես, միակ աղբյուրը նրանց համար "Հայլուրն" է, որի մեկնաբանությունները բոլորին են հայտնի, բայց դե ախր սկի չեն էլ նայում...գժվելու բան էր, քաղաքկանությունից կիլոմետրերով հեռու մարդիկ են, երկու բառ խոսքում էի, երկու հարց տալիս ու փոշմանում...գաղափար չունեն Հայաստանում ինչ է կատարվում..."հա՞, ընտրությունները անցա՞ն արդեն ...բա ո՞վ ընտրվեց, Սե՞րժ Սարգսյանը...հա՜...դաշնակցակա՞ն էր"...դե գնա ու դիմացի...գաղափար չունեն ով է դաշնակ, ով՝ հանրապետական...չնայած այնտեղ դաշնականերն ու հնչակները բավականին մեծ թիվ են կազմում, դպրոցներ ու նման հաստատություններ ունեն ձեռքի տակ...իմ հանդիպածներից (իսկ հանդիպել եմ շատ շատերի հետ) միակ ընտանիքը, որ գաղափար ուներ ու ցավում էր Հայսատանի համար, քրոջս ընկերուհու ընտանիքն էր, որ ամուսնու հետ սովորել էր Հայաստանում ու կապ ունի երկրի հետ...մի խոսքով, շատերն ուրախացել էին Սերժի հաղթանակի համար, հարցնում էի՝ ինչու՞...հստակ պահասխան չկար, ուրախ են ու վերջ...այսպիսի բաներ են կատարվում Հալեպում, որտեղ բնակվում է Սիրիայի հայերի հիմանկան մասը, երևի 90%...ու ասեմ ձեզ, բավականին շատ են...
Էջանիշներ