Ես էլ եմ Հայաստանից դուրս, ինձ էլ կարելի է գրել։ Նամանավանդ, որ որևէ «…ական» չեմ։

Իրականում ամեն ինչ պարզ է դառնում, երբ համեմատում ես հարևան Վրաստանի նորագույն պատմության հետ։

1989-91 թվական
Հայաստանն ու Վրաստանը ստանում են անկախություն ու այստեղից սկսվում են տարբերությունները

ԽՍՀՄ-Ռուսաստան ՌԵՎԱՆՇԸ
Վրաստանի աշխարհագրական դիրքի կարևորության ու նաև նոր նախագահի ոչ լավ քաղաքական գործիչ լինելու պատճառով Ռուսաստանը ստեղծում է քաղաքացիական պատերազմ ու այդ ռեվանշի արդյունքում իշխանության է գալիս Ռուսաստանին հաճելի Շեվարդնաձեն։

Հայաստանում այս ամենը մի փոքր ուշանում է։ 1998 թվականին քաղաքացիական պատերազմ չի լինում, այլ կատարվում է սպանդ։ Ռևանշի արդյունքում իշխանության է գալիս Ռուսաստանահաճո Քոչարյանը։

Կրկին անկախացում

2003 թվականին Վրաստանը թավշյա հեղափոխության միջոցով վերականգնում է իր պետականությունը՝ ազատվելով Շեվարդնաձեի կրիմինալ ռեժիմից։

2008 թվական Հայաստան…