Ես Հայաստանում չեմ ապրում, ինձ կարելի է այստեղ գրել:
Իմ կարծիքով Լևոնը վերադարձել է քաղաքականություն, իր հրաժարականի համար վրեժխնդիր լինելու և ժողովուրդի սոցիալական ծանր վիճակը ուղղակի օգտագործում է, իր նպատակներին հասնելու համար: Ուշադիր նաենք ովքեր են նրան սատարում: Արամ Սարգսյանը և Ստեփան Դեմիրճյանը իրենց ընտանիքի վրեժն են ուզում ղարաբաղի կլանից լուծել, օգտագործելուվ նույն այդ ժողովուրդին: Այսինքն նրանց հետաքրքրում է, ոչ թե մարդկանց կյանքը ինչպես բարելավեն, այլ ինչպես վրեժխնդիր լինեն, որը որ սովորական մարդկանց հետաքրքիր էլ չէ: Վազգեն Սարգսյանն էլ ժամանակին քիչ մարդիկ չսպանեց, նրանց վրեժը ով լուծի, կամ ումից լուծի? Նիկոլ Փաշինյանը լինելով սովորական խնբագիր և պատվերով հոդվածներ գրող, կարողացավ դուր գալ փախուստի մեջ գտնվող Վանո Սիրադեղյանին և հիմա հայտնվել է Լևոնի կողքին: Լևոնի կողքին են, նաև ՀՀՇ-ն քննադատած այն մարդիկ, որոնց այս իշխանությունը պաշտոններ չի տվել և նրանք լինելով քաղաքական գործազուրկ վիճակում, այսպես ասած փնտրում են աշխատանք: Լևոնի կողքին են գտնվում նաև այն գործարարները, որոնց ասել էին, որ պարտավոր եք հարկերը վճարելու: Այսինքն Լևոնը սկսելով իր ընտրարշավը, հավանաբար շատերին, շատ խոստումներ է տվել: Մասնավորապես գործարարներից խոստացել է հարկեր չգանձել, կաշառակերության համար աշխատանքից հեռացված, բայց ՀՀՇ-ն քննադատած մարդկանց խոստացել է վերադարձնել իրենց աշխատատեղերը և հավաքել է մի մեծ թիմ: Եթե Լևոնը ընտրվի և նրանց իր տված խոստումների տերը լինի, Հայաստանը թաղվելու է, նոր կոռուպցիոն համակարգի մեջ, կամ էլ Լևոնը նրանց կոգտագործի կգա իշխանության և դուռ կշրխացնի նրանցից շատերի երեսին:
Ոչ ոքի չեմ ուզեցել վիրավորել, իմ անձնական կարծիքն է:
Էջանիշներ