Սովորաբար Հայաստանից դուրս գտնվողները շատ վատ են ընկալում այստեղ կատարվածը: Նրանց տեղեկատվության հիմնական աղբյուրը «Հայլուրն» է, եթե ընդհանրապես դիտում են: Այդպես սխալ ընկալելով էլ փորձում են իրենց կամքը թելադրել: Օրինակ, 2003-ին մի սփյուռքահայ աղջիկ, որը կյանքում երկու-երեք անգամ է Հայաստանում եղել, ինձ մեյլ է գրում, խնդրում, որ տնեցիներին ասեմ, Ռոբերտին ընտրեն: Ու հիմնավորում չկար: Նույն կերպ պապիկիս քույրը Լոսից զանգել է, նախորդ անգամ ասել, որ Ռոբերտին ընտրի, իսկ այս անգամ՝ Լևոնին: Նորից հիմնավորում չկար: Ավելին՝ այդ կինը հենց Լևոնի տարիներին է Հայաստանից փախել Լոս:

Բայց տարօրինակն այն է, որ այս ընտրություններին արտասահմանում ապրող հայերը կարծես ավելի սթափ են մտածում: Մի՞թե պատճառն այն է, որ այս թոհուբոհի մեջ չեն, և նրանց նյարդերը պահպանված են: Ես այս թեման բացել եմ մեր՝ արտասահմանում գտնվող ընկերների կարծիքը լսելու համար, ուստի կխնդրեի, որ լևոնականները, սերժականներն ու բոլոր ականները չխառնվեն, վեճի չբռնվեն:

Մոդերատորներին խնդրում եմ, որ վեճ հրահրող յուրաքանչյուր գրառում ջնջեն: