Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էլ գիտեր, լիքը ճիշտ բաներ ասաց: Բայց այդ ելույթից մի բան է ինձ անհանգստացնում: Նա ասաց, որ ոստիկանները վեց օր սպասել են, չեն հարձակվել: Հետո էլ ավելացրեց. «Մի քիչ էլ կսպասենք»: Մի՞թե դա նշանակում է, որ հարձակում, այնուամենայնիվ, լինելու է:
Ես չեմ ուզում, իսկապես չեմ ուզում, որ սերժի, լևոնի, անգամ Վազգենի համար թեկուզ մեկ մարդու արյուն թափվի: Մարդկային կյանքը քաղաքականությունից թանկ է ինձ համար:
Նախ սկսեմ նրանից, որ իսկապես Լևոնը ծրագրել էր հեղափոխություն անել երկրապահների օգնությամբ, դա հաստատ է, ով չի ուզում` թող չհավատա: Էտքան զենք, զինամթերք որ հայտնաբերել և առգրավել են` ճշմարտություն է: Բայց քանի որ ազգային անվտանգությունը տեղում չի քնում` տեսնում եք այն, ինչ տեսնում եք:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը ՉԱՓԱԶԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ հասկացնել տվեց Լևոնին, անմիջական լևոնականներին, արևմուտքին, ԱՄՆ-ին, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, և մենք չենք պատրաստվում զոհ դառնալ "ժողովրդավարություն" արտահայտության ձեռը: Երևի լսել եք, որ Քոչարյանը ասեց, թե որ մի երկրում եք տեսել այսպիսի բան` 6 օր անընդմեջ միտինգ` չառտոնված միտինգ. այսինքն օրենքի խախտում է: Մյուս կողմից շատ քաղաքացիների համար արդեն, բառիս բուն իմաստով, ԶԶՎԵԼԻ է դարձել այս միտինգները ՇԱՏ ՏԱՐԲԵՐ պատճառներով` կարիքը չեմ տեսնում մանրամասնելու: Նաև այսպիսի հարց է ծագում` արդյոք ոստիկանությունը, իրավապահ մարմինները չեն թերանում իրենց գործում? Այսինքն` եթե գոյություն ունի օրենք և այն շարունակ ոտնահարվում է (6 օր), ապա ինչու չեն արձագանքում իրավապահները...?
Արևմուտքը, բնականաբար, ողջունել է իշխանությունների զսպվածությունը, բայց հավատացեք` իրենք իրենց երկրում նման բան չէին թույլ տա: Թող հլը մեկը փորձվի 2 օրից ավել միտինգ անի Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլն- բոլորին կջրեն, արցունքաբեր գազ կօգտագործեն` այն հնրաավոր բոլոր մեթոդները, որոնք իրենց երկրների համար ժողովրդավարության տեսանկունից թույլատրելի է, իսկ ԱՊՀ երկրներին` ՈՉ: "Ժողովրդավարությունը" հարաբերական է: Այստեղ մի կարևոր հարց ևս կա` Քոչարյանի խնդիրն է, ով ներկայումս ՀՀ նախագահն է, և պատասպանատու է ժողովրդի անվտանգության համար, և, բնականաբար, առաջին իսկ քննադատական հարվածը ուղղվում է դեպի իրեն:
Իմ կարծիքով, այս մոտ օրերին (1-2) հարցը լուծվելու է վերջնականապես:
Ես գիտեմ, որ լևոնանականներ կան այս ֆորումում, ոմանց դուր չի գա, բայց պետք է ասեմ, որ իրականում Լևոնը շատ լավ գիտակցում է, որ այլևս նա չի կարող դառնալ նախագահ, սակայն նա ևս գիտակցում է, որ բարոյական իրավունք չունի Ազատության հրապարակում գտնվող անձանցից իրեն սատարողներին ասի, թե ժողովուրդ ջան եկեք վերջ տանք... հասկանալի է, թե ինչու: Լևոնի ուզածը հետևյալն է. ինքը սպասում է, որպեսզի ոստիկանությունը առաջինը սկսի, այսինքն եթե տեղի ունենա բախում, Լևոնը շատ հանգիստ իր ընտրազանգվածի մոտ ապռավդանի կունենա, թե տեսեք ժողովուրդ ջան իշխանությունները բռնի ուժով մեզ սենց բան արեցին... (իշխանությունները սակայն միամիտ չեն` դրա դեմ էլ կան մշակված տեխնոլոգիաներ):
Արդյուքնում ինչ է ստացվում? Ստացվեց այն, որ Լևոնը կարողացավ թշնամանք մտցնել հայ ազգի մեջ: Այս օրերին, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ տարբեր միջավայրերում` ԲՈւՀ-երում, հիմնարկություններում, փողոցում, հասարակական տրանսպորտում, շատ հաճախ լինում են վեճեր Սերժի համախոհների և Լևոնի համախոհների միջև... եթե վեճերը պարզապես ավարտվեն` դա լավ է, լինում են նաև կռիվներ, իսկ եթե կռիվներել չեն լինում, ապա իրար հանդեպ թարախ են շնչում... Ախր ինչու պետք է սենց լիներ, ինչու? Քանի որ սրա մեղավորը, ասել եմ, ու միհատել կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով ունենալով հիանալի Հիպնոտիզյորի կարողություններ, կարողացավ մի որոշ զանգվածի բառիս բուն իմաստով հիպնոզի ենթարկել: Կան մարդիկ, ովքեր Լևոնի կամ անմիջական լևոնականների ակնհայտ ստերը հալած յուղի պես ընդունեւմ են...
Լևոնը նպատակ ունի մեր երկիրը տանի դեպի անդունդ:
Հ.Գ. Լևոնը հեղափոխությունը ծրագրել էր հենվելով երկրապահների վրա... այսօր երկրապահ կամավորական միությունը պառակտվելա: Բոլոր ազդեցիկ ուժերը դուրս են եկել այդ միությունից:
Լևոնը շատ լավ հասկացավ, որ իր հեղափոխական ծրագիրը տապալվեց: