Այո, ու անհեթեթության գագաթնակետին է հասնում այն, որ հարսի տան բակում տղայի ազգականները շոու են կազմակերպում պարելով հենց բակում՝ պատուհաններից կախված հետաքրքրասեր հարևաններին ի տես, և անմոռաց պահեր պարգևելով զվարճասեր հասարակությանը: Վ. Անանյանի մի խոսքը հիշեցի. «Վա՜, մեյմուն ենք պար ածո՞ւմ»:

Նորմալ չեմ համարում նաև ազգուտակի կանանց՝ հարսին շոր հագցնելու նկրտումները: Նաև անտանելի երևույթ է, երբ բարեկամները հարսանիքի ժամանակ, մի մատանի տալու համար երկու ժամ պարում են հարսի առաջ: Չեմ հասկանում, հնարավոր չէ՞ այդ նվերներն ավելի քաղաքակիրթ ու պակաս ցուցադրական ձևով տալ:

Էջանիշներ