Մեջբերում Մելիք-ի խոսքերից
Համաձայնեք, լավ ազգային գաղափարախոսությունը ազգիապահպանության, ազգի ու պետության զարգացման համար կարևոր հենք է, իսկ եթե այդ գաղափարախոսությունը միաժամանակ նաև նրանց համար կրոն է հանդիսանում՝ այդպիսով ազդելով նաև կրոնական զգացմունքների վրա, ապա դա արդեն իսկական ֆենոմենալ ազգ կարող է ձևավորել:
Լիովին համաձայն եմ։
Ու մեզ հենց այդպիսի գաղափարախոսությունն է պակասում։ Կարծում եմ, որ հայերի համար հենց այդպիսի գաղափարախոսություն են փորձել ձևավորել Թումանյանն ու Նժդեհը, բայց հիմնականում մնացել են չհասկացված։
Իսկ ինչ վերաբերում է մովսեսականությանը հրեաների համար, ապա դրա լավը լինելը երևի մի քիչ հարաբերական է։ Մի կողմից այն ֆենոմեններ ու հանճարներ է տվել, մյուս կողմից հրեաները ողջ պատմության ընթացքում դաժանորեն հալածվել են մյուս ժողովուրդների կողմից։ Ու այդ ատելության պատճառն այն է, որ հրեաները իրենց ընտրյալ են զգում։