Մի շատ հետաքրքիր բան եմ առաջարկում: Ամեն 3 ամիսը մեկ, եկեք կազմակերպենք ակումբի մրցանակաբաշխություն: Այսինքն անդամների կողմից ներկայացվեն վերջին 3 ամիսներում իրենց բացած լավագույն թեմաները և մտնեն նոմինացիայի մեջ: Օրինակ՝ լավագույն թեման՝ Քաղաքականություն բաժնում, որի տակը կգրվեն ներկայացվող թեմաները, իրենց հեղինակների կողմից և էդպես շարունակ...: Կլինի քվեարկություն, բայց ոչ ակումբին բնորոշ.... այլ քվեարկությունը կլինի գրառման ձևով, գումարած մեկնաբանություններ: Որից 1 օր հետո վարողը կհայտարարի հաղթողների անունները:
Առաջարկում եմ մրցանակաբաշխությունը սկսել մարտի 1-ին: Մինչ այդ, ովքեր որ ուզում են մասնակցել, և ովքեր որ ուզում են իրենց թեմայի անունը տեսնել տվյալ նոմինացիայի մեջ, խնդրում եմ մինչև մարտի 1-ը ինձ pm գրեն՝ ներկայացնելով իրենց թեման: Մեկ բաժնից 2 թեմա մեկ անդամը չի կարող գրել: Մի խոսքով հասկացաք...
Նամակի ձևը պետք է լինի էսպես. սկզբում բաժինը, հետո թեման: Դեկտեմբերի 1-ից սկսած բացված թեմաներն են այս մրցանակաբաշխության մեջ մտնելու: Եվ հետևաբար հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հունիսի 1-ին և էդպես շարունակ: Առաջինի վարողը կլինեմ ես, իսկ հաջորդներինը արդեն ընթացքում կորոշենք...
Ի՞նչ կասեք...