User Tag List

Էջ 17 20-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 293 հատից

Թեմա: Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

  1. #241
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Միտքը շատ լավն է, իսկ Ձնծաղիկ-ին կասեմ, որ խաբկանք չէ և նպատակն էլ մեկն է տեր դառնանք նրան ինչը մերն է: Մի նպատակ ու գաղափար առաջարկող էլ դու ես կարող ես խոսել և կհավաքվի կարծիքների շտեմարան, որից եզրակացություն կարվի մեծամասնության համաձայնությամբ: Էլի եմ կրկնում, հանդիպման ժամանակ մենք բոլորս նույն դաշտում ենք լինելու հավասար իրավունքներով ու պահանջներով:
    իսկ մյուս հավաքը ժամը 7-ին ուշ չի

  2. #242
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք վերջին ձերբակալությունները ընդդիմադիր գործիչների ու կարդացեք ՀՀ սահմանադրությունը: Եթե դրանից հետո էլ առաջացավ հարց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա... Չեմ ուզում, որ իմ ընկերներին վնաս հասցնեն… Զգույշ եղեք…

  3. #243
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք վերջին ձերբակալությունները ընդդիմադիր գործիչների ու կարդացեք ՀՀ սահմանադրությունը: Եթե դրանից հետո էլ առաջացավ հարց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա... Չեմ ուզում, որ իմ ընկերներին վնաս հասցնեն… Զգույշ եղեք…
    ասեմ քեզ որ ՀՀ սահմանադրությունը մասնաորապես կարդացել եմ,,իսկ մեզ բան Չի սպառնում
    քանզի մենք "դեռ" շատ փոքր թիվ ենք կազմում.

  4. #244
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք
    մնացին դաշնակները

  5. #245
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ դեմ չեք լինի եթե ես էլ ներկա գտնվեմ հաջորդ հավաքին: Մեծ հաճույքով (կարող է և առանց հաճույքի) լսեմ, թե ինչեր են պատրաստվում անել: Ես կփորձեմ մի քանի հարց պատրաստել: Հետաքրքիր կլինի հենց քաղաքական գործչի պատասխանները լսել:
    Կարող ես գալ:
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքս չեմ պայքարում Սերժի կամ Լևոնի դեմ կամ համար։ Փորձում եմ խելքիս կտրածի, հնարավորություններիս չափով պայքարել բացասական երևույթների դեմ ու դրականի համար։ Ինչպես դուք եք հաճախ կրկնում՝ հանուն գաղափարների։ Ներկա քաղաքական իրավիճակում դրանք են՝ բռնությունների վերացում ու նոր, ազատ, արդար ընտրությունների անցկացում։
    Եթե Ձեր շարժումը նշածիս է ուղղված, ապա կփորձեմ աջակցել՝ չդադարելով մասնակցել արդեն մի շաբաթից էլ ավելի շարունակող պայքարին։
    Մեր շարժումը նշվածին է ուղղված, բայց երկուսին էլ մասնակցելը մի տեսակ հակասություն է, որովհետև մենք ուզում ենք, որ Հայաստանի համար լավ լինի:

    Իսկ եթե ընդամենը հակալևոնական քարոզչություն պիտի լինի, ապա նախորոք ասեք իզուր ժամանակ չկորցնենք։
    Հա՛, հակալևոնական էլ է լինելու: Մի՞թե թեմայի վերնագրից պարզ չէ: Բայց դա արդեն անուղղակի է լինելու: Տեղերը փոխում ենք. ոչ թե ուղղակիորեն անձ, անուղղակիորեն գաղափար, այլ ուղղակիորեն գաղափար, անուղղակիորեն՝ անձ:


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան:
    Պարզից էլ պարզ է, որ սա Վազգենի հասարակ /պրիմիտիվ/ գործողությունների շղթաի շարունակությունն է կազմում: Շղթա, որ շարունակվում է ահա արդեն տասը և ավելի տարիներ:
    Այդ շղթան հյուսվում է մի որոշակի կլորիկ գումարի դիմաց, և նպատակը մեկն է ՝ քանդել, պառակտել այն ամենը, ինչը կխանգարի վճարողին ... / այս անգամ ակընհայտ է որ Սերժին/:
    Հ.Գ. Մի մոռացեք, որ քաղաքականությունը նաև աշխատանք է, որը օգնում է նաև ընտանիք պահել
    Չե՞ս ամաչում: Ինչե՞ր ես գրում, էս ի՞նչ զրպարտություն է: Վազգեն Մանուկյանը երբևէ սերժից փող չի ստացել: Իսկ այս ամենը նրա կազմակերպածը չէ: Կազմակերպիչը ես եմ, մյուսը, երրորդը: Սա արդեն այն դեպքն է, երբ քաղաքական ուժերն են մեզ միանում, ոչ թե մենք նրանց:

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Կասկածներս չեմ ուզում գրել, որովհետև դա կլինի Արշակի գրառման պատճենը...
    Ամեն դեպքում, եթե որևէ բան չխանգարի, հանդիպմանը շատ եմ ուզում ներկա գտնվել, առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ եք փորձելու հրավիրել... նրա կարծիքը ինձ համար շատ հետաքրքիր է ու կարևոր, որովհետև Ժառանգությունը, որքանով տեղյակ եմ, էսօր էն դիրքում է, որին բավականին մոտ է իմ ու շատ ուրիշների դիրքորոշումը... գուցե հանդիպումը փոխի կամ ավելի ամրապնդի էս կարծիքս...

    Մենակ կազմակերպիչներին խնդրում եմ վերջապես գրել այդ գաղափարը, որի մասին այդքան նշում եք... դա ամենակրևորն է եթե հիմա պատրաստ չի, խնդրում եմ խորհրդակցեք ու գրեք նախնական սահմանումը այդ գաղափարի.
    Ձնծաղի՛կ ջան, շտապում եմ քեզ հիասթափեցնել, բայց մենք՝ երեկ այնտեղ հավաքվածներս, առանց որևէ բացառության խիստ բացասական կարծիք ունեինք էս շարժման մասին: Կարծում եմ՝ շտապ ձեռնարկվելիք միջոցառումները, ցավոք, պետք է հենց շարժման դեմ լինեն, որովհետև բոլորս էլ տեսնում էինք դրա կործանանարար հետևանքները Հայաստանի համար: Իսկ հետագայում արդեն կարող ենք պայքարել նոր ընտրությունների համար:
    Ինչ վերաբերում է գաղափարներին, կարող ենք մի երկու բառ ասել. կեղծիքներին վերջ տալ, բարձրացնել ժողովրդի իինքանգիտակցությունը և այլն: Ավելի կոնկրետ որոշվելու է հաջորդ հավաքին: Գրվելու են կետեր, որոնց բոլորս կողմ ենք:

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ մյուս հավաքը ժամը 7-ին ուշ չի
    Չէ՛, ուշ չի: Մարդիկ պետք է հասցնեն գալ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք վերջին ձերբակալությունները ընդդիմադիր գործիչների ու կարդացեք ՀՀ սահմանադրությունը: Եթե դրանից հետո էլ առաջացավ հարց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա... Չեմ ուզում, որ իմ ընկերներին վնաս հասցնեն…
    Ա՛րթ ջան, մենք էլ չենք ուզում: Հասկանու՞մ ես, դա կյանքի ու մահի պայքար է, որի արդյունքում հասարակ ժողովուրդն ու Հայաստանն է տուժում: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ ոչ մի մարդու արյուն չթափվի:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 28.02.2008, 19:27: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #246
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ մյուս հավաքը ժամը 7-ին ուշ չի
    Առօրյա դրությունը կարող է ստիպել, որ ավելի ուշ էլ հավաքվեք, բայց եթե շրջաններից եկողներ կան պետք է հաշվի առնել, որ նրանք կարողանա հետո տուն հասնել...

    Իսկ երեկոյան հանդիպելը նաև հնարավորություն կտա մարդկանց զգալու, որ դա իրենց կյանքի մի մասն է ու ոչ թե ինքնանպատակ մի գործ։
    Չնայած որոշ ժամանակ անց կարող է մի քանիսը ստիպված լինեն լիովին տրամադրվել այդ գործին...

    Բնության մեջ կարևոր մի օրենք կա - էական է, ոչ թէ ուժի հզորությունը, այլ նրա տևողությունը։ Օրինակ կարելի է մի հատ թափով հարվածե մեծ քարին, բայց նա տեղից շատ քիչ կշարժվի, իսկ բավական է փոքր ուժ կիրառելով բայց տևողական հրել, քարը ճանապարհից կհանվի...

    Ձգտեք հանդիպումից հանդիպում շարժել մարդկանց գիտակցությունը ու հասնել, նրան, որ ցանկանան զբաղվել Հայաստանի իրավիճակով, գաղափարը ժամանակի հետ կձևավորվի կհղկվի ու այդ դեպքում, ոչ մեկի չի էլ հաջողվի միանձնյա իրեն ծառայեցնել վերջնական նպատակը ու միտքը։ Բայց դրանում հայերի հարցում կասկած չունեմ, բոլորը իրենց կարծիքը կասեն, չեն լռի

    Ես ավելի քան համոզված եմ, որ եկել է ժամանակը ազատվել այդ պատուհաս ՆԱԽԱԳԱՀ կոչված պաշտոնից, այլապես իրար միս են ուտելու ու դա բնական է, համեղ պատառը շատերին է գռգում, չէ որ մի հանգամ հուպ ես տալիս ու դրանից հետո ամբողջ իշխանությունը քոնն է - ինչպես հոսանքի կոճակը ձեր համակարգիչների վրա։

    Պետք է ուղղակի այդպիսի կոճակ չլինի, տեսնենք դրանից հետո ում կհաջողվի Լևոն, Սերժո, Վազգեն կամ Վանո գոռալով ամեն ինչին տիրել ու մյուսներին ամեն ինչից զրկել...

    Ավելացվել է 19 րոպե անց
    Սահմանադրությամբ փոփոխությունները կարող են լինել հանրահավաքով...

    Նախագահը իրավասու է հանրահավաք հայտարարել...

    Մեր կողմից - հուսով եմ նաև մյուս քաղաքական ուժերի կողմից, ստորագրահավաք սահմանադրության փոփոխության հանրաքվե հայտարարելու կոչով, կազմակերպելը չի կարող ոչ մի կերպ, ոչ մի իրավունքով անօրինական համարվել։

    Համոզված եմ, որ եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, կարող է հարցը ստորագրահավաքի էլ չհասնի ու նախագահը հասկանալով, որ անիմաստ է դիմադրել հանրաքվեն նշանակի...

    Առօրյա սահմանադրական համակարգը հայաստանում չի աշխատում, անկախ նրանից ինչ պատճառներով ու ում պատճառով։ Եթե ինչ որ բան չի աշխատում կամ չարաշահվում է, անիմաստ է հավերժ պատժել բոլորին ու ման գալ ամենաարդարին, որը այդ սխալ համակարգը չի չարաշահի։

    ԲԱՑԱՌԵԼ է պետք չարաշահելու հնարավորությունը, այդ դեպքում ոչ հակասերժիստները կանհանգստատան, որ Սերժը նախագահ եղավ համը կհանի, ոչ էլ հակալևոնիսնտերը կմտահոգվեն հանկարծ ԼՏՊն դարձավ նախագահ բանը բանից կանցնի։ Եվ հակառակը, ոչ մեկին անհրաժեշտ չի լինի համոզել, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇԱ չարություն չի անի - պիտի ՉԿԱՐՈՂԱՆԱ ի ՎԻՃԱԿԻ չլինի չարություն անել։

    Իսկ դա միայն հնարավոր է, եթե գոնե ժողովուրդը ամեն րոպե ցույց տա, որ կարող է համապմբվել ու իր կամքը թելադրել և ոչ թե ժողովրդին ամեն մեկը իրենը բրդի...
    Վերջին խմբագրող՝ voter: 28.02.2008, 19:51: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #247
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան:
    Պարզից էլ պարզ է, որ սա Վազգենի հասարակ /պրիմիտիվ/ գործողությունների շղթաի շարունակությունն է կազմում: Շղթա, որ շարունակվում է ահա արդեն տասը և ավելի տարիներ:
    Այդ շղթան հյուսվում է մի որոշակի կլորիկ գումարի դիմաց, և նպատակը մեկն է ՝ քանդել, պառակտել այն ամենը, ինչը կխանգարի վճարողին ... / այս անգամ ակընհայտ է որ Սերժին/:
    Հ.Գ. Մի մոռացեք, որ քաղաքականությունը նաև աշխատանք է, որը օգնում է նաև ընտանիք պահել


    ՀՀՇ-ի և ԼՏՊ-ի անբարոյականության հոտն է փչում գրածիցդ:

  8. #248
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Կարծում եմ, կամ նույնսիկ համոզված եմ, որ Արտուր Բաղդասարյանի «կոլաիցիոն» համաձայնությունից հետո, իմաստ ունի նաև երիտասարդ ՕԵԿականներին առաջարկել միանալ մեզ....

  9. #249
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Կարծում եմ, կամ նույնսիկ համոզված եմ, որ Արտուր Բաղդասարյանի «կոլաիցիոն» համաձայնությունից հետո, իմաստ ունի նաև երիտասարդ ՕԵԿականներին առաջարկել միանալ մեզ....
    Եթե, իհարկե, նրանք հիասթափություն են ապրել, ոչ թե հասել իրենց նպատակին: Կարծում եմ՝ հայտարարության տեքստը շուտով պատրաստ կլինի: Ամեն դեպքում, մենք ամենուր տարածելու ենք:

  10. #250
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    ես ուզում եմ հարցնել ինչում ե կայանում մեր նպատակ՞ը երբ կլինի ձևակերպում՞ը:
    ես oրինակ երեկ մարդկանց ասում էի և ստանում էի պատասխան "հա լավ ասենք թե լիքը մարդ հավաքեցինք բա նպատակը որնա" պետքա ասենք թե մի դոկումենտ պատրաստել բոլորը ստորագրվեն ասենք նախագահի իրավունքների սահմանափակման մասին:մեկել ասեմ, ձեզ ոնց ա թվում հեսա մի քանի որից որ ամեն ինչը հանդարտվի մեր շարժումը չի ավարտվի ոնցոր Լ.Տ.Պ-ինը պետքա այնպես կազմակերպել որ դա չլինի զութ ընտրություններից արաջ ստեխծված շարժում, այլ որ մենք շարնակենք մեր հավաքները ամբողջ տարվա ընթացքում,

  11. #251
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Դե հենց էդ ա… Հավաքվելու ենք ու ավելի կոնկրետ որոշենք: Հասկանու՞մ ես, կան հարցեր, որոնցում, օրինակ, դաշնակները մեզ հետ համաձայն չեն լինի: Դրա համար պետք է շատ ընդհանուր կետեր մշակել:

  12. #252
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Արթուր Բաղդասարյանն էլ էր ձեր նման ոչ Լևոնական ոչ Սրժական, չէ?????

  13. #253
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր Բաղդասարյանն էլ էր ձեր նման ոչ Լևոնական ոչ Սրժական, չէ՞՞՞՞՞
    ովա տենց բան ասե որ՞

  14. #254
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Ես ոչ Լևոնական ոչ էլ Սերժական եմ, ոչ էլ"ոչ Լևոնականներ ու ոչ Սերժականների" միությունից, ոչ էլ սրա կամ նրա-ական, ոչ էլ բոլորին դեմ-ական եմ, ոչ էլ բողոքում կամ գովում, ոչ էլ ուզում եմ իմանամ ով ինչ ասեց կամ արեց, ու ընդհանրապես ինչքան շատ եմ մտացում էս ընտրությունների մասին, այնքան համոզվում եմ որ ես Սասունի ասած "ռուսական գյուղից" եմ :
    Ու մեկ էլ հերիք ա այ մարդ զզվցրիք արդեն, մի քիչ էլ Ռեալ մոտեցեք իրավիճակին, եթե էտ "Անասուններից"( ուրիշ խոսք չեմ գտնում) ոչ ոք չի մտածում ժողովրդի, այսինքն ձեր, ավելի ճիշտ մեր մասին, մի քիչ էլ դուք, ավելի ճիշտ մենք ինքնասիրություն ունենանք ու թքած ունենք իրանց վրա
    էս սմայլիկն էլ դրեցի, որ չմտածեք, թե շատ եմ ջղայնացած

  15. #255
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ Լևոնական ոչ էլ Սերժական եմ, ոչ էլ"ոչ Լևոնականներ ու ոչ Սերժականների" միությունից, ոչ էլ սրա կամ նրա-ական, ոչ էլ բոլորին դեմ-ական եմ, ոչ էլ բողոքում կամ գովում, ոչ էլ ուզում եմ իմանամ ով ինչ ասեց կամ արեց, ու ընդհանրապես ինչքան շատ եմ մտացում էս ընտրությունների մասին, այնքան համոզվում եմ որ ես Սասունի ասած "ռուսական գյուղից" եմ :
    Ու մեկ էլ հերիք ա այ մարդ զզվցրիք արդեն, մի քիչ էլ Ռեալ մոտեցեք իրավիճակին, եթե էտ "Անասուններից"( ուրիշ խոսք չեմ գտնում) ոչ ոք չի մտածում ժողովրդի, այսինքն ձեր, ավելի ճիշտ մեր մասին, մի քիչ էլ դուք, ավելի ճիշտ մենք ինքնասիրություն ունենանք ու թքած ունենք իրանց վրա
    էս սմայլիկն էլ դրեցի, որ չմտածեք, թե շատ եմ ջղայնացած
    հա բայց դու պետքե տնoրինես քո երկրին և չպետքե հանդուրժես!!!
    այ որ բոլորը քո նման մտածեին հիմա շուտվանից չեր լինի Հ.Հ

Էջ 17 20-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը։
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.05.2009, 19:14
  2. Alternative Party- Միացե՜ք
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.12.2008, 21:57
  3. «Արի՛ Դիմենք» Ակցիա // Միացե՛ք !!!
    Հեղինակ՝ Basaeff, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •