User Tag List

Էջ 15 20-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 293 հատից

Թեմա: Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

  1. #211
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն մի բան ասեմ, մնացածը դու ինքտ կարդա կամ հետաքրքրվի:
    Նա երբ պաշտպանության նախարար էր, կազմավորեց բանակը և հիմնական հաղթանակները տարավ և բեկում մտցրեց պատերազմում: Իսկ մինչ իրեն այդ պաշտոնին նշանակելը շատ անհույս վիճակ էր և խոսվում էր կապիտուլյացիայի մասին: Ի դեպ շատ հարձակումներ նա անում էր, գրավում էին Ադրբեջանական տարածքները և հետո միայն տեղյակ պահում ԼՏՊ-ին, որպեսզի գործողությունները չկանգնեցնեին:
    Չնայած ես էլ այս պետք է դնեի Վազգեն Մանուկյանի թեմայում, ուղղակի հարցին եմ պատասխանում
    Այ քեզ բան: Հիման գնամ Լևոնականներին հարցնեմ, կասեն Լևոնն ա պատերազմը հաղթել, նայում եմ ձեզ, դուք ել Վազգեն Մ. -ին եք վերագրում: Հիմա վերջը ով ա հաղթել պատերազմում, մեր ժողովուրդը, թե մեր վայ նախագահներն ու նախարարները? Մի արեք տենց բան: Պատերազմում հաղթանականեր տարել ա զենքը ձեռը բռնած շարքային զինվորը, ոչ թե կաբինետում նստաց պարոնայք
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  2. #212
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ ԽՈՍՔՈՎ ելի թեմյից շեղվում եք ավելի կարևոր բան կա!!!!
    վաղը ժամը 18:30 կինո մոսկվայի մոտ
    Ես Ձեր հետ եմ:
    Բյուրակնին զանգել եմ տեղեկացրել, որ գալու եմ կսպասեք, մի 10 րոպե կուշանամ երևի:

  3. #213
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ բան: Հիման գնամ Լևոնականներին հարցնեմ, կասեն Լևոնն ա պատերազմը հաղթել, նայում եմ ձեզ, դուք ել Վազգեն Մ. -ին եք վերագրում: Հիմա վերջը ով ա հաղթել պատերազմում, մեր ժողովուրդը, թե մեր վայ նախագահներն ու նախարարները? Մի արեք տենց բան: Պատերազմում հաղթանականեր տարել ա զենքը ձեռը բռնած շարքային զինվորը, ոչ թե կաբինետում նստաց պարոնայք
    Դու Ճիշտ ես հարգելի Զինվոր:
    Հաղթանակը տարել է հայ մարտիկն իր անձնազոհությամբ ու քաջությամբ դա անժխտել է:
    Սակայն մի փոքրիկ լրացում` եթե թույլ կտաս: Պատերազմել վերը նշված հատկանիշներն ունեցող զինվորներով կարելի է երկու ձևով : Առաջինը զինվորին նահատակության տանելու ձևն է, ինչն արվում էր մինչև Մանուկյանը, իսկ երկրորդը` անմահության: Ահա, Մանուկյանը կարողացավ կազմակերպել մեր մարտիկներին անմահության առաջնորդելու գործը: Նրա կազմակերպական բացառիկ ունակությունների շնորհիվ մեր բանակը որդեգրեց խելքով կռվելու արվեստը, որն էլ հանդիսացավ մեր հաջողությունների հիմնական պատճառը:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #214
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ բան: Հիման գնամ Լևոնականներին հարցնեմ, կասեն Լևոնն ա պատերազմը հաղթել, նայում եմ ձեզ, դուք ել Վազգեն Մ. -ին եք վերագրում: Հիմա վերջը ով ա հաղթել պատերազմում, մեր ժողովուրդը, թե մեր վայ նախագահներն ու նախարարները? Մի արեք տենց բան: Պատերազմում հաղթանականեր տարել ա զենքը ձեռը բռնած շարքային զինվորը, ոչ թե կաբինետում նստաց պարոնայք
    Մենք վրդովվում ենք, հենց այդ բանից, որ ինչ որ մարդիկ փորձում են վերագրել իրենց բաներ, որոնք անձերին վերագրման ենթակա չեն։

    Հիմա միջնադար չէ, որ ճակատամարտերի հաղթանակները թագավորների անվան հետ կապվեն, որ նրանք պատմության մեջ մնան։

    Մանուկյանն էլ երբեք իր համար արված գործի համար պարգևներ չի պահանջել, չնայած ազգի հերոսի կոչման արժանիներից մեկն էր։

    Կան մտավորականներ, ինչպիսիք Մանուկյանն է, որոնք իրենց արածը արժեք են համարում եթե այն արդյունք է տալիս, բայց ոչ թե դափնիներ է բերում...

    Հաղթողը զինվորներն էին, հասարադ դպրոցի դասատուները, տրակտորիստ, գյուղացի մարդիկ, որ չեին էլ հիշում ոնց է պետք հրազեն բռնել,բայց գնում էին մարդի դաշտ։ Բայց երբ այդ մարդիկ պատրաստ են իրենց արածը վերագրել ինչ որ անձերի, որոնք դրան արժանի չեն նման է իրենց պարգևները նվիրեն ինչ որ գործիչների լավ կյանքի հույսով, ուղղակի ՍՐՏՆԵՂՈՒԹՅՈՒՆ է լինում նրանց մոտ, ով մեծ ներդրում է ունեցել այն բանում, որ այդ զինվորը փամփուշտ ունենա, հագուստ ունենա ու հարևան ջոկատի հետ կապ ունենա։

    Իմ ուսուցիչ գնդապետը ասում էր «Կապավոր լինելով մի սպասեք շնորհակալական խոսքեր, կապը եթե աշխատում է, ոչ մեկ դա չի գնահատում համարելով բնական բան, բայց երբ այն խափանվում է, բոլորը խեղտվում են, կարծես օդը վերջացավ ու մեղավորը կապավորն է»

  5. #215
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ բան: Հիման գնամ Լևոնականներին հարցնեմ, կասեն Լևոնն ա պատերազմը հաղթել, նայում եմ ձեզ, դուք ել Վազգեն Մ. -ին եք վերագրում: Հիմա վերջը ով ա հաղթել պատերազմում, մեր ժողովուրդը, թե մեր վայ նախագահներն ու նախարարները? Մի արեք տենց բան: Պատերազմում հաղթանականեր տարել ա զենքը ձեռը բռնած շարքային զինվորը, ոչ թե կաբինետում նստաց պարոնայք
    Հարգելի ընկեր, նայիր ցանկացած պատերազմում քանակական հաղթանակ տարածների օրինակը և տակտիկական հաղթանակներինը, որ մեր մարտիկները կռվել են անձնվիրաբար դա հսատատ է, անձամբ իմ բարեկամներից են եղել կռվողներ, սակայն ցանկացաց կռվողից կարելի է ճշտել հաղթելու փաստի տակտիկական կարևորությունն ու նշանակությունը:Եթե անգամ մենք քանակապես շատ լինեինք թշնամուց, բայց մեր զինվորներին, մարտիկներին ղեկավարող չլիներ մենք ամենայն հավանականությամբ տանուլ կտայինք հաղթանակը: Վառ օրինակ է Շուշիի ազատագրումը, մի՞թե կարելի է մտածել, որ Շուշին հենց այնպես ազատագրվեց, իհարկե ոչ, բազմաթիվ խելացի հենց իրենք մարտիկներ մտածեցին և ազատագրեցին այդ անառիկ համարվող ամրոցը:
    Այսքանից հետո կարծում եմ Վ.Մանուկյանի դերն էլ է անժխտելի մեր հաղթանակի մեջ, համոզված եմ, որ ցանկացած մարդ լինի Լոնական,Սերժական, Դաշնակ կամ ասեքն Տիգրան Կարապետյանը ընդունում են այդ փաստը և չեմ կարծում, որ այդ փաստերի խեղաթյուրանքին հավատալը ճիշտ է: ԼՏՊ-ն բազում սխալներ է գործել, որոնք անթույլատրելի են քաղաքական գործչի նամանավանդ նախագահի համար, անգամ պատկերացնել եմ վախենում, եթե այդ սխալները անդրադառնային պատերազմի հաղթանակի վրա...
    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  6. #216
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ձեր հետ եմ:
    Բյուրակնին զանգել եմ տեղեկացրել, որ գալու եմ կսպասեք, մի 10 րոպե կուշանամ երևի:
    ԱՆՊԱՅՄԱՆ խորհուրդ եմ տալիս; փորձել Րաֆֆի Հովհանիսյանի գործոնը քննարկել, նա միակ գործիչն է այսօրվա քաղաքական դաշտում ում կողմից ժողովրդական ընդվզման ղեկավար դառնալը, կարող է լավ դեր խաղալ շարժման համար։

    Ես եկելմ եմ այդ եզրահանգման, այն պատճառով, որ Րաֆֆիին ոչ մեկ չի դիտի, որպես իր համար պայքարողի, նա թեկնածու չէ։ Բոլոր մյուս թեկնածուների կողմից ժողովրդին համախմբելու փորձերը ապարդյուն են լինելու ու միշտ լինելու են մեղադրանքներ, թե նա իր համար է պայքարում, բայց ոչ բոլորի։

    Կարծում եմ Մանուկյանն էլ կապեր ունի Րաֆֆի հետ ու կկարողանա հասնել նրան, որ նրա շուրջ համախմբում լինի, գոնե Մանուկյան Արտուր Բաղդասարյան Րաֆֆի։ Դրանով հնարավոր կլինի նաև ԼՏՊին երկրորդ պլան մղել - չնայած սկսում եմ կասկածել, որ ԼՏՊն իր ու իր կողմնակիցներից բացի, ոչ մեկի համար չի ցանկանում աշխատել նրա նպատակը հաջորդ պառլամենտական ընտրություններում իր կողմնակիցներին ացկացնելն է...

    ՈՒրիշ խոսքով ժողովուրդը հիմա սպասում է ընդիմության համաղմբման, այն համախմբմանը, որին ԼՏՊի վերադարձը խանգարեց....

  7. #217
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՆՊԱՅՄԱՆ խորհուրդ եմ տալիս; փորձել Րաֆֆի Հովհանիսյանի գործոնը քննարկել, նա միակ գործիչն է այսօրվա քաղաքական դաշտում ում կողմից ժողովրդական ընդվզման ղեկավար դառնալը, կարող է լավ դեր խաղալ շարժման համար։

    ՈՒրիշ խոսքով ժողովուրդը հիմա սպասում է ընդիմության համաղմբման, այն համախմբմանը, որին ԼՏՊի վերադարձը խանգարեց....
    Լիովին համամիտ եմ, դե երբ քննարկենք պարզ կլինի, իմանանք Մանուկյանի դիրքորոշումն ու փորձենք ճիշտ ուղին գտնել: Եթե ԼՏՊ-ն ՍՍ-ին ՞ նրան սատարողներին դավաճան ու տականք է անվանում, ապա չեմ կարծում, որ նա ունակ է այդ թույնը իր մեջից հանելու եվ պետություն ղեկավարելու, այսինքն՝ նա պետք է ԱԺ-ն ցրի կլինեն նոր ընտրություններ, որտեղ «կհաղթի» ՀՀՇ-ն և կսկվի նույնը ասենք ավելի ժամանակակից ձևով, պատկերացնում ես Ա.Սարգսյանը կամ Ս.Դեմիճյանը մեր պետության վարչապետ կամ ԱԺ նախագահ

  8. #218
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ընկեր, նայիր ցանկացած պատերազմում քանակական հաղթանակ տարածների օրինակը և տակտիկական հաղթանակներինը, որ մեր մարտիկները կռվել են անձնվիրաբար դա հսատատ է, անձամբ իմ բարեկամներից են եղել կռվողներ, սակայն ցանկացաց կռվողից կարելի է ճշտել հաղթելու փաստի տակտիկական կարևորությունն ու նշանակությունը:Եթե անգամ մենք քանակապես շատ լինեինք թշնամուց, բայց մեր զինվորներին, մարտիկներին ղեկավարող չլիներ մենք ամենայն հավանականությամբ տանուլ կտայինք հաղթանակը: Վառ օրինակ է Շուշիի ազատագրումը, մի՞թե կարելի է մտածել, որ Շուշին հենց այնպես ազատագրվեց, իհարկե ոչ, բազմաթիվ խելացի հենց իրենք մարտիկներ մտածեցին և ազատագրեցին այդ անառիկ համարվող ամրոցը:
    Այսքանից հետո կարծում եմ Վ.Մանուկյանի դերն էլ է անժխտելի մեր հաղթանակի մեջ, համոզված եմ, որ ցանկացած մարդ լինի Լոնական,Սերժական, Դաշնակ կամ ասեքն Տիգրան Կարապետյանը ընդունում են այդ փաստը և չեմ կարծում, որ այդ փաստերի խեղաթյուրանքին հավատալը ճիշտ է: ԼՏՊ-ն բազում սխալներ է գործել, որոնք անթույլատրելի են քաղաքական գործչի նամանավանդ նախագահի համար, անգամ պատկերացնել եմ վախենում, եթե այդ սխալները անդրադառնային պատերազմի հաղթանակի վրա...
    Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Ես քեզ հետ համաձայն եմ այնքանով,Վ. Մանուկյանին իսկապես հարգում եմ, ոնց ասեմ-ՆԱՏՈՒՌԻ հարգում եմ, որպես խելոք ու համեստ-հավասարակշռված մարդու: Բայց այ մնացածը մտածելու տեղիք տալիս է: Այ դու Վ. Մանույանին ես վերագրում Շուշիի հաղթանակը: Նախ ես գիտեմ որ եդ օպերացիայի զուտ տակտիկական մասը մշակվել է Արկադի Տեր Թադևոսյանի ու իր շտաբի կողմից, ու երկրորդ-Վ. Մանուկյանը ոչ ռազմական տաղանդ էր, ոչ էլ ստրատեգ, ինքը իմ հասկանալով պատերազմական գործի հետ պիտի որ կապ չունենար:
    Նաև նշեմ որ ես անձամբ իր դեմ ոչինչ չունեմ, ուղղակի փորձում եմ ըստ կարեցածին օբյեկտիվ լինել:
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  9. #219
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզ հետ համաձայն եմ այնքանով,Վ. Մանուկյանին իսկապես հարգում եմ, ոնց ասեմ-ՆԱՏՈՒՌԻ հարգում եմ, որպես խելոք ու համեստ-հավասարակշռված մարդու: Բայց այ մնացածը մտածելու տեղիք տալիս է: Այ դու Վ. Մանույանին ես վերագրում Շուշիի հաղթանակը: Նախ ես գիտեմ որ եդ օպերացիայի զուտ տակտիկական մասը մշակվել է Արկադի Տեր Թադևոսյանի ու իր շտաբի կողմից, ու երկրորդ-Վ. Մանուկյանը ոչ ռազմական տաղանդ էր, ոչ էլ ստրատեգ, ինքը իմ հասկանալով պատերազմական գործի հետ պիտի որ կապ չունենար:
    Նաև նշեմ որ ես անձամբ իր դեմ ոչինչ չունեմ, ուղղակի փորձում եմ ըստ կարեցածին օբյեկտիվ լինել:
    Ես ամենևին չեմ ասում, որ Մանուկյանը Շուշիի հետ ինչ-որ կապ ունի, ուղղակի ես օրինակներ եմ բերել, որ ավելի պարզ լինի միտքս, իսկ տաղանդի մասին կասեմ հետևյալը, յուրաքանչյուրը այդ օրերին յւորովի տաղանդ և ստրատեգ է եղել, իսկ որ Մանուկյանը կարողացել է այդքանի մեջ ղեկավարել ու առաջնորդել, այ հենց դա է իմ ասածը, իսկ հաղթանակը մերն է մեր եղբայրներինը, հայրերինը, ժողովրդինը ուղղակի խոսում ենք դրանում վճռական դեր ունեցողների մասին, դու մի մտածի, որ ես խուսափում եմ օբյեկտիվությունից, ամենևին, եթե Մանուկյանը էնպիսի բան թույլ տա, որ դա մեր շահերն դեմ է ես հսատատ կփոխեմ կարծիքս նրա մասին ու ինչքան որ հիմա լավը գիտեմ ու գրում եմ, այն ժամանակ կսկսեմ հետաքրքրվել ու գրեն այն վատը ինչ նա անում է:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  10. #220
    Սկսնակ անդամ Մախլուտո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2006
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Էնքան կուզեի մի հատ կարգին մեկը, հայրենասեր, քրիստոնեա, մարդկային, պատվով մեկը ոտքի ելներ ու ամբոոոողջ ազգը հետեվից գնար տո ՍԵՐԺԻՆ ԷԼ, ՏՈ ԼևՈՆԻՆ տո ԱՄԲՈՂՋ դրանգ կողմնակիցներին էլ ՏՐՈՐԵԼՈՎ ՎԱՆԵՐ երկրից.... Հայեր ջան իմ արև սա հլը մեզ քիչա...եթե մի ճողովուրդ կարողանումա էս 1 դարից հետո կանգնի գոռա ԼևՈՆ, ՍԵՐԺ, ԴԱՇՆԱԿՆԵՐ ԿԱՄ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, նրան հասնումա էս իրավիճակը: Ամբողջ ֆիդայինների գործունեության խափանումը դաշնակնենեին, հոգեկան վերելքի խափանումը Լևոննենք, ներկա բարգավաճման խափանումն էլ Բարգավաճենք Սերճիկենք ու Ռոբերտենք:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.02.2008, 19:10:
    Էլ ինչ հույս ես քո Մասիսին, թե Հայ բառերն քո լռեցին?

  11. #221
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    ի դեպ ասեմ,որ մեր հավաքը շատ լավ անցավ ստացանք մեզ հուզող շատ հարցերի պատասխան

  12. #222
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ ասեմ,որ մեր հավաքը շատ լավ անցավ ստացանք մեզ հուզող շատ հարցերի պատասխան
    Կկիսվե՞ք մեզ հետ:

  13. #223
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ ասեմ,որ մեր հավաքը շատ լավ անցավ ստացանք մեզ հուզող շատ հարցերի պատասխան
    Կարող ես ավելի մանրամասն պատմել?
    Ովքեր կային քաղաքական գործիչներից,որքան էիք և ինչ պլաններ ունեք?
    Հա մեկ էլ մյուս հանդիպումը երբ է լինելու?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  14. #224
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Վաղը, վաղը ամեն ինչ կգրենք հանդիպման մասին, մի հատ վերլուծենք ու կգրենք, բայց ասեմ, որ շանսը շատ մեծ է եթե թողնեն ԼՏՊ-ին ու միանանան մեզ գաղափարին ոչ թե ԱԺՄ-ին կամ Վ.Մանուկյանին, մեր մեջ կան դաշնակներ, և էլի կուսակցություններից կմիանան և կստեղծենք մենք մեր ուժը: Համոզված եմ վաղը ավելի մանրամասն կգրենք ես կամ Բյուրակնը:

    Քիչ հոգնած եմ վերլուծեմ վաղը կխոսենք, բոլորի բարի խաղաղ գիշեր եմ մաղթում:

  15. #225
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Ասեմ, որ առայժմ շատ փոքրիկ հավաք էր: Իրոք շատ հետաքրքիր էր, լուրջ քննարկում: Խոսվեց երկրում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև հնարավոր ելքերի: Քաղաքական գործիչներից միայն Վազգեն Մանուկյանն էր, քանի որ ի սկզբանե հանդիպումը միայն նրա հետ էր նախատեսված, բայց մեծ հույս ունենք, որ մեզ կմիանան նաև այլոք: Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ անհրաժեշտ է և՛ այս օրերին արագ որևէ բան անել, և՛ հետագայում էլ շարունակել գաղափարական պայքարը:
    Այդ նպատակով որոշեցինք նախ համախմբել մեր բոլոր համախոհներին: Երկուշաբթի կամ երեքշաբթի օրը մի սրահում (դեռ որոշված չէ) կփորձենք հավաքել ավելի մեծ թվով մարդկանց, որոնք կիսում են մեր մտահոգությունները, ավելի լայն քննարկում անել, հանգել որոշակի եզրակացությունների: Կհրավիրվեն նաև մի շարք քաղաքական գործիչներ:

Էջ 15 20-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը։
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.05.2009, 19:14
  2. Alternative Party- Միացե՜ք
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.12.2008, 21:57
  3. «Արի՛ Դիմենք» Ակցիա // Միացե՛ք !!!
    Հեղինակ՝ Basaeff, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •